Երևան
12 °C
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա առաջիկա շուրջ 1 ամսվա ընթացքում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց գործող նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Նա 2-րդ անգամ 5 տարի ժամկետով նախագահ էր ընտրվել 2018թ.: Վերջերս ՀՀ-ում նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար մեղադրանք է առաջադրվել եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նա, սակայն, այս ընթացքում գտնվում է ԱՄՆ-ում եւ դեռ ՀՀ չի վերադարձել: Կարծում է, որ այսպես չի կարող նորմալ ղեկավարել ֆեդերացիան եւ որոշել է հրաժարական տալ, որպեսզի նոր ընտրություններ նշանակվեն: Այդ նպատակով՝ օրերս տեսակապով ֆեդերացիայի ժողով է անցկացվել, որպեսզի կանոնադրության մեջ փոփոխություն մտցվի ու ավելի շատ մարդիկ կարողանան մասնակցել ընտրություններին:
«Ըստ մեր կանոնադրության՝ ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ կարող էր ընտրվել վերջին 3 տարիների ընթացքում անընդմեջ ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող անձը… Փոփոխությունը վերաբերում է նրան, որ գործադիրի անդամ չհանդիսացող մարդիկ ունեն տարբերակ առաջադրվելու որպես նախագահի թեկնածու ֆեդերացիայի գործադիր կոմիտեի 2/3-ի հավանությանը արժանանալու դեպքում: Մենք ժամկետը կնշենք, բոլորն իրենց ծրագրերը կուղարկեն, գործադիրը կորոշի, կհամաձայնի, թեկնածուները կլինեն ավելի շատ, եւ համագումարում թող բոլոր անդամներն ընտրեն»,- ասաց Գեւորգյանը:
Նա պարզաբանեց, որ սա նշանակում է, որ ցանկացած անձ կարող է առաջադրվել, սակայն համագումարին, որի ընացքում կայանալու են ընտրությունները, կարող են մասնակցել միայն ֆեդերացիայի անդամները: Նաեւ ավելացրեց, որ ակնկալում է, որ ողջ գործընթացը՝ կանոնադրությունը փոփոխելը, պետռեգիստրում գրանցելը, Բռնցքամարտի միջազգային միությանը նոր կանոնադրությունն ուղարկելը, թեկնածուների առաջադրումն ու ընտրությունները, տեղի կունենան առաջիկա 1 ամսվա ընթացքում:
Գեւորգյանը տեւական ժամանակ է, ինչ ԱՄՆ-ից է կառավարում ֆեդերացիան, սակայն հրաժարական է տալիս հիմա: Նա դա բացատրեց նրանով, որ քրեական գործի շրջանակներում իր ֆինասնական միջոցների վրա կալանք է դրված: Նշում է, որ դրա պատճառով չի կարողանում հոգալ անհրաժեշտ ծախսերը եւ քանի որ օլիմպիական տարին առջեւում է, որոշել է զիջել տեղը մարզիկներին ու մարզիչների չվնասելու համար:
«Իմ ֆինանսական հաշիվներն արգելափակված են: Մարզիկների եւ մարզիչների աշխատավարձերը, թոշակները, պարգեւատրումներն անձամբ իմ հաշվից եմ տալիս, քանի որ պետական գումարը դրա վրա չես կարող ծախսել, պետական գումարը բացառապես ծախսվում է միջոցառումների, միջազգային մցրաշարերի եւ ՀՀ առաջնությունների վրա: Ֆեդերացիայի ոչ մի աշխատող, ոչ մի մարզիկ, ոչ մի մարզիչ չի կարող աշխատավարձ ստանալ այդ գումարից: Իմ պատճառով ինչո՞ւ տուժեն մարդիկ, եթե ես չեմ կաորղանալու, իրենք ինչ մեղավոր են… չնայած նրանք պատրաստ են դիմանալ, հաճելի է նրանց մոտեցումը, որ դա խնդիր չէ, կդիմամանք… բայց ես հասկանում եմ՝ ինչ վիճակում են մարզիչները, մարզիկները, բավականին ծանր վիճակում են, որովհետեւ ով որտեղից ինչ կոպեկներ ստանում էր՝ թոշակներ, բոլորը չգիտես՝ ինչու կտրել են. ՀԱՕԿ-ը, նախարարությունը, սա աբսուրդ է: Ես այն եմ ասում, ինչ ինձ փոխանցում են մարզիկերը»,- ասաց նա:
Գեւորգյանը ֆեդերացիան ղեկավարում է 2013 թվականից: Նրա աշխատանքի ընթացքում հայ բռնցքամարտիկները չեմպիոններ ու մրցանակակիրներ են ունեցել տարբեր խոշոր մրցաշարերում՝ այդ թվում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արմեն Աշոտյանը կալանավորվել է
Ես Ղարաբաղի համար ոչինչ չեմ խնայել, ի՞նչ խոսույթ է, որ չեմ սիրում ղարաբաղցիներին․ Փաշինյան
Նախընտրական քարոզչությունը հունիսի 5-ի՝ 24։00-ին, ավարտվում է․ ԿԸՀ
Ռոբերտ Քոչարյանի ձեռքերն արյունոտ են. իմ երեխային էլ սպանեց, նա մենակ լավ մարդ ա սպանում. Քլոյան. տեսանյութ
Պուտինը գործընկերս է, Մակրոնն էլ է ընկերս, Թրամփն էլ․ ում հետ բնականոն հարաբերություններ ունենք՝ ընկերներս են
ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության միջնորդությունը
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնության համար
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում․ լուսանկարներ
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
Սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ստացած և 18 տարին լրացած անձինք․ ՆԳՆ-ն՝ Ղարաբաղից տեղահանվածներին
Հանրապետության հրապարակը՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ լուսանկարներ, տեսանյութ
ՔՊ մեծ հանրահավաքը Հանրապետության լեփ-լեցուն հրապարակում․ լուսանկարներ
Հրապարակը՝ 20:35-ի դրությամբ․ վարչապետը լուսանկար է հրապարակել
Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. «Քաղաքացիական պայմանագրի» մեծ հանրահավաքը․ տեսանյութեր
Վրաերթի մասնակից վարորդը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն՝ քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի մասին
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ կարճատև անձրև կտեղա, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ
Որդնած դեմքերը մեղադրում են. հասցրել են պատերազմի, հիմա զռում են. ՌԴ-ից եկածները բան չեն փոխելու
Անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ցանկացած ահազանգ դետալային ուսումնասիրվում է․ պարզաբանում
Վարդանիկը արտաքին ուժերի, կոնկրետ ռուսների միջոցով խոսում է հեղաշրջման փորձի մասին․ Թորոսյան․ տեսանյութ
Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակցի նկատմամբ
Սկսվել է ապատեղեկատվության մեծ հոսք․ մնաց երեք օր, և նրանք կլռեն․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Հարվածել են ԲՀԿ-ի բուկլետից հրաժարված քաղաքացուն, նա փորձել է փախչել մեքենայով, վրաերթ է եղել․ մանրամասներ
Վարդանիկը և իրեն ձայն տված ուժերը ոչ թե քաղաքական ընդդիմադիրներ են, այլ ՀՀ պետականության դեմ գործող տարրեր
«Հանրապետություն»-ը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին
Քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի վերաբերյալ ընդունվում է հաղորդում․ կփոխանցվի նախաքննական մարմին․ ՆԳՆ
«Ընտրության փողերը չպիտի տա՞ս», «400 հազար էլ տվել եմ, որ երեխու վարձը մուծի»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Լսեք՝ ինչեր է ասում Վարդանիկը․ Սիմոնյանը՝ իշխանության յուրացման նախապատրաստման մասին․ տեսանյութ
Մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու․ Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում անել
Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում. Գալուզին
Կալուգացի օլիգարխը «չինական սնկերի» տարածման հարցում խիստ առատաձեռն է, ոչինչ չի խնայում «գրպանային ԶԼՄ-ներին»
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել
Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան
Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT