Այսօր անցկացվեց օտար լեզվի քննությունը․ ոչ մի դիմորդ հետ չի վերադարձել ջերմություն ունենալու պատճառով

Հայաստանում այսօր անցկացվել է միասնական առաջին քննությունը, այն օտար լեզուներից էր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ իտալերեն։

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ, չնայած համավարակով պայմանավորված մեծ լարվածությանը, ամեն ինչ նորմալ հունով է ընթացել։ Բոլորին նախապես ստուգել են, ոչ մի դիմորդ հետ չի վերադարձել ջերմություն ունենալու պատճառով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քննակենտրոն մուտք գործելիս դիմորդները ջերմաչափվելու են, հնարավոր է՝ մինչեւ 2-3 անգամ, որպեսզի ջերմության առկայության դեպքում համոզվեն՝ դա վիրուսի, թե արեւի տակ կանգնելու հետեւանք է։ Եթե արդյունքում, միեւնույն է, այն բարձր լիներ, տվյալ անձն այս տարի չէր մասնակցելու քննությանը։

Գրիգորյանը հավելեց՝ բոլոր դիմորդներն իրենց դիմակներով եկել են, այն հանել եւ տեղում նորն են ստացել, տարածքն էլ ախտահանվել է։ Ընթացքում մի քանի ծնող ցանկապատից ներս է մտել եւ էկրանից հետեւել ընթացքին։

Օտար լեզուներից այս քննության ընթացքում որեւէ կենտրոնից ահազանգ չի եղել թեստում վրիպակներ լինելու հետ կապված, ինչը, մամուլի քարտուղարի պնդմամբ, ամեն տարի լինում էր։ Քննության ընթացքում, ըստ նրա, թեստի հեղինակը մասնագետների հետ նստած սպասում էր զանգերի, որպեսզի վրիպակներ լինելու դեպքում իրենց հետ կապվեն, սակայն ահազանգ չի եղել թեստերի ոչ մի տարբերակի վերաբերյալ:

Խաչանուշ Գրիգորյանն ամփոփ տվյալներ չներկայացրեց, թե այսօր քանի դիմորդ է ներկայացել քննական կենտրոններ: Այդ մասին տեղեկատվություն կլինի ավելի ուշ։

Սակայն, ըստ իր տեղեկությունների, օրինակ, Վանաձորի դպոցներից մեկում 1 հոգի չի ներկայացել, 2 հոգի էլ՝ Շիրակի մարզում, Երեւանի թ․ 14 հիմնական դպրոցում, որտեղ ինքը եղել է, 100-ից 98-ն էին ներկայացել։

Հավելենք, որ այսօր Երեւանում ու մարզերում գործել է 24 քննական կենտրոն, իսկ ընդհանուր հանրապետությունում ձեւավորված կենտրոնները 47-ն են։ Այսօր քննությանը պետք է մասնակցեր 2102 դիմորդ։

Տպել
787 դիտում

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները