Սպանություն Վարդենիսում. դեպքի վայրում 19 հատ պարկուճ եւ կրակված գնդակներ են հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում Վարդենիս քաղաքի 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. հունիսի 27-ին՝ ժամը 23։35-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ առերևույթ հանցագործություն կատարած անձը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել Վարդենիս քաղաքի 25-ամյա բնակչի ուղղությամբ, որի հետևանքով հաջորդ օրը ստացած մարմնական վնասվածքներից  Գեղարքունիքի կայազորային հոսպիտալում երիտասարդը մահացել է։

Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 19 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճներ և փամփուշտի կրակված գնդակներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով և 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կազմվել է քննչական խումբ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Տպել
1264 դիտում

Անհետ կորած համարվողների թիվն ավելացել է․ որոնվողների թվում են նաև Իրանի 6 և ՌԴ մեկ քաղաքացիներ (թարմացված)

Մինչ այս պահը ԱԻՆ երկու ծառայող է վնասվածքներ ստացել, համապատասխան օգնությունից հետո՝ վերադարձել շարք

Մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին շրջանառվող լուրը, ցավոք, կեղծ է․ ԱԻՆ խոսնակ

«Ուղեղը ինչի համար է, Շուշիի հետ համեմատելը կոռեկտ չէ»․ մշակութային գործիչները՝ «Սուրմալուի» աղետի ֆոնին նվագելու մասին

Հայաստանում սգո օր կհայտարարվի

Շիրակում ընթացքի մեջ է Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցումը

Փլատակներից լսվել է ձայն, բայց այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել․ ԱԻՆ խոսնակ

Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Պարզվում են «Սուրմալու»-ի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները․ ՔԿ

Ստանիսլավ Զասը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 7 է (թարմացված)

Մենք ընկճվելու իրավունք չունենք և պարտավոր ենք ապրել․ Ջրականում նահատակված գյումրեցի Արտյոմ Լոգյանը կդառնար 21 տարեկան

«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ

2 բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

«Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթում և Կենտրոնում

Շախմատիստ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով

Հնարավոր է՝ Հայաստանում սգո օր հայտարարվի․ Գնել Սանոսյան

Զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր

Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում. Արամ MP3-ին չեղարկել է իր այսօրվա համերգը

Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն (լուսանկարներ)

Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է. նա բուժումը կշարունակի հիվանդանոցում

Կասեցվել է վտանգավոր կաթնամթերքի թողարկումը

Մաքսիմալ աշխատանքների դեպքում էլ քաղաքացիները կունենան դժգոհություն․ Հայկ Կոստանյան

17 անհետ կորածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, մյուսը՝ Իրանի

Աչքերն ու բերանը փակել են, տարել Ծաթեր գյուղ. Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ (տեսանյութ)

Անհրաժեշտության դեպքում մեր ամբողջ ռեսուրսը կենտրոնացնելու ենք տարվող աշխատանքներին. ԱԻՆ փոխնախարար

Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Երևանի Մյասնիկյան պողոտայում կրակոցներ են հնչել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Արցախի նախագահն ընդունել է երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության անդամների

Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր

Յուրի Վորոբյովը ցավակցել է Հակոբ Արշակյանին առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների կապակցությամբ

Այսօր մեծանուն գրող, մտավորական Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակն է

Արտակ Բեգլարյանը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի տարածքում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Տարբեր բժշկական կենտրոններում գտնվող մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում. Ավանեսյան

Վարչապետը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած համարվող քաղաքացիների թիվը դարձել է 19. ԱԻՆ-ը անուններ է հրապարակել

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխանին Ազգային տոնի առթիվ