ՏՄՊՊՀ-ն 2 մլն-ով տուգանել է նախկին պատգամավորի հիմնադրած «Սովռանո» ՍՊԸ-ին. ընկերությունը դատի է տվել հանձնաժողովին

ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը 2 միլիոն դրամով տուգանել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանի հիմնադրած «Սովռանո» ՍՊԸ-ին։

Տուգանելու պատճառը եղել է այն, որ ընկերությունը սահմանված ժամկետում տեղեկատվություն չի տրամադրել հանձնաժողովին:

Ի պատասխան ընկերությունը հունիսի 25-ին դիմել է Վարչական դատարան՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

Ըստ ՏՄՊՊՀ որոշման, հանձնաժողովը դիմել էր «Սովռանո» ընկերությանը՝ պահանջելով գրությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով ներկայացնել «Սովռանո» ընկերության 2018 եւ 2019 թվականների տարեկան հասույթի չափերը, ընկերության կողմից 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ներկրված «ROSHEN MONTBLANC» ապրանքային նշանով կոնֆետների ներկրման եւ իրացման ծավալները` բնեղեն եւ արժեքային արտահայտությամբ եւ նույն ժամանակահատվածում «ROSHEN MONTBLANC» ապրանքային նշանով կոնֆետների իրացումից ստացված հասույթի չափը:

«Սովռանո» ընկերությունը գրությունը ստացել է 2020 թվականի փետրվարի 19-ին, որից հետո պարտավոր էր պահանջված տեղեկատվությունը ներկայացնել մինչեւ 2020 թվականի փետրվարի 24-ը ներառյալ: Սակայն ընկերությունը փետրվարի 24-ին հանձնաժողով է ներկայացրել գրություն` որով հրաժարվել է սահմանված ժամկետում ներկայացնել գրությամբ պահանջված տեղեկատվությունը:

Դրանից հետո արդեն ՏՄՊՊՀ-ն փետրվարի 27-ին «Սովռանո» ընկերության կողմից օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ հարուցել է վարչական վարույթ, որին էլ հաջորդել է տուգանքը։ Բացի տուգանքից որոշման մեջ հանձնաժողովը պահանջում է նաեւ եռօրյա ժամկետում տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։

Տպել
3149 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց