Երևանում չորացած կոճղերին երկրորդ կյանք տված Կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցն իր տունն էլ է պարտեզի վերածել (լուսանկարներ)

Ստեփան Թարոյանը երկրորդ կյանք է տալիս վաղուց չորացած ու անպիտան կոճղերին: Դրանք այժմ գեղեցիկ ծաղկամանների տեսքով զարդարում են Երեւանի որոշ հատվածներ: Թարոյանը մեկ ամիս է, ինչ աշխատում է Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, պահեստապետ է, բայց ինչպես իրեն ճանչողներն են ասում, 50-ամյա տղամարդը ծաղիկներ է աճեցնում անգամ քարերի ծերպերին:

Քաղաքում կոճղից ծաղկամաններ ունենալու մտահղացման եւ, առհասարկ, իր աշխատանքի, բույսերի ու ծաղիկների հանդեպ սիրո մասին լավ պատկերացում կազմելու համար Թարոյանն առաջարկեց այցելել իր տուն, որտեղ մի մեծ անկյուն նա վերածել է բյուրավետ ծաղկաստանի:

Ստեփան Թարոյանի տան շքամուտքից արդեն հայտնի էր, թե մեզ ինչ է սպասվում:

Բազմազան ծաղիկներ՝ տարբեր երկրներից ու քաղաքներից բերված, էնդեմիկ բուսատեսակներ, իսկ դրանց կողքին պահվող թռչուններն ավելի կենդանի ու հրապուրիչ էին դրաձնում այդ համատարած գեղեցկությունը: Հարոյանի խոսքով՝ գումարի համար չէ, որ գնացել է Կանաչապատման ՀՈԱԿ-ում աշխատելու, նպատակը մայրաքաղաքն ավելի սիրուն ու ծաղկաշատ տեսնելն է: Ասում է՝ ասֆալտը շատ-շատ է, կանաչ տարածքներ են պետք, այն էլ՝ արագ տեմպերով:

Հերթով պատմելով յուրաքանչյուր ծաղկի կենսգրությունն ու իր մոտ հայտնվելու պատմությունը՝ մեր զրուցակցին շեղում ենք՝ մի քանի հարցեր տալով հենց իր մասին:

Թարոյանը լռակյաց է, երկար-բարակ խոսել չի սիրում, իր մասին հարցերին էլ պատասխանում է շատ հակիրճ, մեկ կամ երկու բառ: Նա 2000 թվականին Վայոց ձորի Մարտիրոս գյուղից ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան, բայց շարունակում է տարվա մեջ մի քանի ագամ լինել հայրենի գյուղում, հսկայական այգիներ է մշակում, ապա ստացված բերք ու բարիքն օգտագործում բոլոր հնարավոր տարբերակներով (պահածոներ, չրեր, խմիչք եւ այլն):

Հետաքրքրվում ենք ՀՈԱԿ-ում աշխատանքի դժվարություններից, եւ նա ասում է. «Մի ամբողջ կյանք չեմ աշխատել որեւէ տեղ, ես իմ ունեցածն եմ տնօրինել: Նախկինում, եթե ինձ գային խնդրեին էլ, միեւնույն է, չէի աշխատի»: Հարցնում ենք՝ ինչո՞ւ, պատասխանն այսպիսին է. «Ինչու պիտի ես աշխատեի, որ ուրիշները... (իշխանությանը նկատի ունի):

Նրանք ուտում էին անխնա, առանց հետ նայելու, առանց մտածելու, ոչնչացնելով առաջ էին գնում, ցանկություն չկար, բայց հիմա, հիմա ես էլ իմ ձեւով ու չափով եմ ուզել ներդրում վերականգնել գործում»,- ասում է նա:

Որոշ մանրամասներ Թարոյանի մասին պատում են նրա ընտանիքի անդամները, մասնավորապես՝ կինը: Պարզվում է՝ նա իր ստեղծած այդ միջավայրում է իր երեկոներն անցկացնում: Մինչեւ ուշ գիշեր նրա հանգստի վայրը ծաղիկների մոտ է. խնամում է, խոսում, փաղաքշական բառեր ասում, ինչն առաջին անգամ լսելիս տան անդամները զարմացել են, ծիծաղել, իսկ հիմա թաքուն ժպիտով հետեւում են:

«Նայիր, ծաղիկներիս մեջ ոչ մի մոլախոտ չեմ թողել. ինչքան շատ մոլախոտ, այնքան ամենասիրուն ծաղկի տեսքը կկորի: Նույնն էլ մեր պետության մեջ է, մարդկության, քաղաքականության: Եթե մտածում ենք, որ մենք լավն ենք, վատը կփակենք, չարաչար սխալվում ենք, վատը պետք է փոխել, եթե չի փոխվում, արմատախիլ անել: Մոլախոտը լավը փակելու, կորցնելու շատ վատ հատկություն ունի, բայց ես լավատես եմ... վերջապես մեկնարկը տրված է, ու հաստատ լավ է լինելու»:

Մեր զրուցակիցը խոսեց նաեւ մարդկանց անհանդուրժողականության ու անտեղի քննադատությունների մասին: Կարծիք հայտնեց, որ դա մեզ մոտ չափ ու սահմանից դուրս է եկել, օրինակ բերեց պիտանելիություն չունեցող ծառի կոճղերի իր աշխատանքների լուսանկարների տակ մարդկանց քննադատությունները. «Մեկը գրել էր՝ էդպես են անում, որ քաղաքում ոչ մի ծառ չի մնում, մյուսն էլ առանց հասկանալու հավանել ու միացել էր քննադատությանը: Ծիծաղելին այն է, որ ես եմ իմ ողջ կյանքում մարդկանց հորդորել խնամքով վերաբերվել բնության ամեն մի մասնիկին, որտեղ դեղին է, կանաչեցրել եմ, ու այս մարդիկ, տեսնելով մի քանի կոճղի նկար, շտապում են իմ մասին կամ մեր կատարած աշխատանքի մասին կարծիք հայտնել»:

Թարոյանից հետաքրքրվեցինք՝ հե՞շտ է ՀՈԱԿ-ում աշխատանքը, եւ ի՞նչ խնդիրներ կան: «Ոռոգման համակարգից սկսած՝ ամեն ինչ խնդիր է, անելու բան շատ-շատ կա: Դե նորաստեղծ է, ասստիճանաբար համակարգում ենք: Աշխատանքը հեշտ չէ, մարդիկ առավոտից արեւի տակ են, բայց սիրով են անում: Ամեն մեկն էլ սիրով է աշխատում այնտեղ: Քանի որ այդ աշխատանքն այնպիսին է, որ եթե չսիրեն, մի քանի օրից ավելի չեն մնա»:

Տպել
6804 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»