ՌԴ-ում մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն. Պուտինը կդառնա՞ ՌԴ ցմահ նախագահ

Ռուսաստանում այսօր մեկնարկել է  երկրի Սահմանադրության փոփոխությունների վիճահարույց հանրաքվեն:

Հիշեցնենք, ըստ ՌԴ գործող Սահմանադրության՝ երկրի ղեկավարը չի կարող նախագահել երկու անգամից ավելի: 

Մինչդեռ առաջակվող փոփոխությունների համաձայն, կզրոյացվեն Պուտինի նախորդ 2 նախագահական ժամկետները եւ վերջինս հնարավորություն կունենա կրկին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում:

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան ավելի վաղ հայտնել է, որ ամբողջ երկրով մեկ բացվել է 96.500 տեղամաս: Մոսկվայի եւ Նիժեգորոդսկի շրջանի բնակիչների համար գործում է նաեւ էլեկտրոնային հեռավար քվեարկության տարբերակ, որը հասանելի է լինելու հունիսի 25-ից 30-ը:

Deutche Welle պարբերականն իր անդրադարձում նշում է, որ քվեարկության արդյունքում առաջարկվում է փոփոխության ենթարկել Սահմանադրության միաժամանակ 22 հոդված: Քաղաքացիները կարող են կողմ կամ դեմ քվեարկել միայն մայր օրենքի փոփոխության ամբողջական փաթեթի համար:

Մարտի 10-ին Սահմանադրության փոփոխություններին ՌԴ-ում հավանություն են տվել Պետդուման, Դաշնային խորհուրդը, շրջանների խորհրդարաններն ու Սահմանադրական դատարանը:

Առաջարկվող փոփոխություններով, 2 ժամկետ պաշտոնավարած նախագահի ժամկետների զրոյացվելուց հետո նա կարող է առաջադրվել նաեւ 2024 եւ 2030 թվականների նախագահական ընտրություններին՝ այդպիսով իշխանության մնալով մինչեւ 2036 թվականը:

Պուտինի պաշտոնավարման ժամկետի զրոյացմանն առնչվող փոփոխությունն առաջարկել է Պետդումայի պատգամավոր Վալենտինա Տերեշկովան, որը 1963 թվականին դարձել էր աշխարհում առաջին կին տիեզերագնացը:

Ընդդիմությունն ու ընդդիմության կողմնակիցները մեղադրում են 67-ամյա Պուտինին՝ ցմահ նախագահ լինելու ձգտումներ ունենալու մեջ:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն լինելու է հուլիսի 1-ին, սակայն գործընթացն ընդգրկելու է ամբողջ շաբաթը՝ այսօրվանից սկսած: Սա նշանակում է, որ քաղաքացիներն իրենց քվեն կարող են փոխանցել 1 շաբաթվա ընթացքում ցանկացած հարմար ժամանակ՝ արդեն այսօրվանից: Անհրաժեշտ է լինելու միայն այցելել ընտրատեղամաս, որոնք բաց են լինելու այսօրվանից, մեկ շաբաթ շարունակ եւ թողնել սեփական քվեն, կամ էլ՝ դա անել էլեկտրոնային տարբերակով:  ԿԸՀ-ն հայտարարել է, որ կարելի է անգամ օգտվել տնային քվեարկության տարբերակից, երբ քաղաքացին քվեարկելու է տանը՝ քվեն փոխանցելով շրջիկ տեղամասին:

1 շաբաթ շարունակ իրականացվելիք քնեարկությունն ու դրա՝ նման հրապարակային ձեւաչափը կազմակերպված է, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս խուսափել մարդկային կուտակումներից եւ կորոնավիրուսի վարակի տարածումից:

ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան նշել է, որ յուրաքանչյուր ընտրական տեղամասում քվեարկելու հնարավորություն է ունենալու 1 ժամում ամենաշատը 8-12 մարդ, այսինքն՝ ամենաշատը մոտ 150 մարդ ամբողջ օրվա ընթացքում: Եթե ընտրատեղամասի ներսում կա քաղաքացի եւ արդեն իսկ քվեարկում է, այլ քաղաքացի չի կարողանալու մուտք գործել ընտրատեղամաս, մինչեւ չավարտվի նախորդի քվեարկությունը, սա արվում է դարձյալ անվտանգության նկատառումներից ելնելով: 

Ընտրական այս ձեւաչափը բազմաթիվ քննադատությունների թիրախում է հայտնվել: Ընդդիմախոսներն ու դիտորդական կազմակերպությունները նշում են, որ դիտորդների համար չափազանց բարդ ու անհասկանալի աշխատանք է նախատեսված: Խոսքը հիմնականում տնային քվեարկությունների մասին է, երբ քաղաքացին զանգելու է իր ընտրատեղամաս եւ նախանշված ժամին ներկայացուցիչները մոտենալու եւ արձանագրելու են քվեարկությունը: Այդ պարագայում դիտորդների համար բարդ է լինելու այցելել յուրաքանչյուր քաղաքացու տուն: Մեկշաբաթյա քվեարկությունը նաեւ ենթադրում է ընտրական հանձնաժողովների անդամների ու դիտորդական խմբերի մեծաթիվ քանակ, որովհետեւ սպասվում է մեծ ծավալի աշխատանք:

Հունիսի 8-ին ավելի քան 100 ընտրական հանձնաժողովների անդամներ բաց նամակ էին հրապարակել՝ պահանջելով կասեցնել հուլիսի 1-ի հանրաքվեն՝ իրենց կյանքը վտանգի չենթարկելու համար: Նամակում նրանք նշել են, որ ընտրությունները համաճարակի ժամանակահատվածում կազմակերպելը վտանգում է ոչ միայն իրենց, այլեւ իրենց ընտանիքների անդամների կյանքն ու առողջությունը: Ի պատասխան, ԿԸՀ նախագահը հայտնել է, որ կազմակերպչական առումով ընտրություններն ավելի անվտանգ են լինելու, քան սովորական խանութ գնալը:

Որքան էլ ՌԴ իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ այս ընտրությունները քաղաքական ենթատեքստ չունեն, այնուամենայնիվ, ըստ ընդդիմադիրների, այդ քվեարկությունից անձնական շահ ունի գործող նախագահը եւ իշխանական օղակների ներկայացուցիչներն էլ լծված են սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզ իրականացնելու գործին՝ օգտագործելով պետական միջոցներն ու պետական ԶԼՄ-ները:

Հավելենք, որ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահի պարտականությունների կատարմանն է անցել 1999 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Ելցինի վաղաժամ հեռացումից հետո: Վերջինս անձամբ է Պուտինին փոխանցել իր լիազորությունները՝ համայն ռուսիո Պատրիարքի օրհնությամբ: 2000 թվականի նախագահական ընտրություններում նա հաղթանակ տարավ՝ նախագահի պարտականությունների կատարողից դառնալով ՌԴ ընտրված նախագահ:

2004 թվականի մարտին նա վերընտրվել է նախագահի պաշտոնում երկրորդ անգամ, 2008 թվականին նա նախագահի լիազորությունները փոխանցեց այդ տարիներին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: 2012 թվականին կրկին ընտրվեց որպես երկրի նախագահ, այդ ժամանակ կատարված փոփոխություններով նախագահական ժամկետը երկարաձգվեց՝ 4 տարվա փոխարեն դառնալով 6 տարի: Չորրորդ անգամ Պուտինը ՌԴ նախագահ ընտրվեց 2018 թվականին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3001 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել