Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա հույս դնել խորհուրդ չի տրվում. գերմանացի պրոֆեսորի դիտարկումները

Covid-19-ից մահացությունը աշխարհի ուշադրության կենտրոնում է, քանի որ դրանով են պայմանավորված տարբեր երկրներում թե հակահամաճարակային միջոցառումների ներդրումը, թե տնտեսական, կրթական ու մշակութային բազմաթիվ կազմակերպչական հարցեր:

Մահացության ցուցանիշի մասին գիտնականների հաշվարկները տարբեր են. ոմանք, Բրիտանիայում կորոնավիրուսի հարցերով խորհրդատու, պրոֆեսոր Նիլ Ֆերգյուսոնի գլխավորությամբ, համարում են, որ այս ցուցանիշը շատ քիչ է փոքր 1%-ից, ոմանք՝ Շվեդիայի կառավարությունում առողջապահական հարցերով խորհրդատու, վարակաբան Յոհան Գիեսեքի հաշվարկների հիման վրա՝ վստահ են, որ այդ թիվը մոտավորապես 0,1% է կամ հազարից մեկը:

«Թվում է, թե երկու դեպքում էլ տոկոսը մեկից փոքր է,- ասել է Բոննի համալսարանի պրոֆեսոր Հենդրիկ Սթրիքը «Լոքդաուն» հեռուստածրագրի շրջանակում,- սակայն այս ծայրակետերի միջեւ տարբերությունը շատ մեծ է: Դրա վերին կետում մենք պիտի անընդմեջ զգուշացնելու քաղաքականությունը որդեգրենք, քանի որ ավելի հանգիստ մոտեցումը կարող է նշանակել եւս հարյուր հազարավոր մահեր»:

Հենց այս պատճառով էլ կարեւորվում է գերմանացի պրոֆեսոր Հենդրիկ Սթրիքի կատարած ուսումնասիրությունը: Նա Գերմանիայի մի փոքրիկ քաղաքում դիտարկել է բնակչության՝ բավական մեծ մասի Covid-19-ով վարակվածությունը: Այստեղ վարակի բռնկումից մոտ 6 շաբաթ անց դիտարկման են ենթարկվել տնային տնտեսություններ՝ 2, 3, 4 անձից բաղկացած: Հակամարմինների թեստերի միջոցով որոշվել է վարակվածության աստիճանը: Պարզվել է՝ այն 15.5% է, որը պաշտոնական ցուցանիշը (3,1%) գերազանցել է ավելի քան 5 անգամ: Հիվանդությունը բոլորովին անախտանիշ է հաղթահարել հիվանդների 22.2%-ը:

Կարեւոր է նշել, որ նույն ընտանիքում ապրող ուսումնասիրության մասնակիցների կրկնակի վարակի ռիսկը, ըստ հետազոտության, աճել է մինչեւ 43.6%. որքան շատ են եղել ընտանիքի անդամները, այնքան մեծ է եղել այդ տոկոսը: Կամավորների շրջանակում կատարված հետազոտությունը թույլ է տվել եզրակացնել՝ որքան մեծ է եղել վարակի-վարակակիրների խտությունը հիվանդի շրջապատում, այնքան ծանր է եղել հիվանդության ընթացքը:

Պրոֆեսորը պատմել է դիմակահանդեսի մասնակիցների հետազոտության մասին՝ նշելով, որ այս ուսումնասիրությունը բավական հետաքրքիր արդյունքներ է տվել. «Կառնավալը սուպեր-վարակիչ միջոցառում է. երեկույթ, երբ բոլորը պարում են, երգում են, բարձր խոսում են՝ իրար շատ մոտ կանգնած, եւ համբուրում են միմյանց շուրթերը: Փակ տարածքում տեղի ունեցած այս դիմակահանդեսի մասնակիցներից վարակվեց 40 տոկոսը: Եթե դա լիներ բաց տարածքում, շատ ավելի փոքր թիվ կունենայինք»:

Անդրադառնալով լրագրողի՝ իմունիտետի եւ իմունային պատնեշի մասին հարցերին՝ պրոֆեսորն ասել է, որ շատ դժվար է դրանց պատասխանել, քանի որ հիմքեր կան ենթադրելու, որ այս վարակը կայուն իմունիտետ չի ձեւավորում: Նրա խոսքով՝ հետազոտությունները բավարար չեն դեռ, որ ասենք իմունիտետը պահպանվում է երկու ամիս, թե տարիներ: Ըստ նրա՝ հնարավոր չէ երաշխավորել, որ, առհասարակ, բոլոր վարակակիրների մոտ կայուն իմունիտետ ձեւավորվում է: Նա խորհուրդ է տվել ընդհանրապես հույս չդնել իմունիտետի ձեւավորման վրա, այլ՝ շարունակել պահպանել նոր ձեւավորված սովորույթները՝ խուսափել ձեռքսեղմումներից, մոտ տարածությունից շփվելուց, գրկախառնումներից, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակվելուց:

Իսկ ինչ վերաբերում է պատվաստանյութին, պրոֆեսորը բավական թերահավատ է, որ երբեւէ արդյունավետ պատվաստանյութ կլինի: «Որեւէ կորոնավիրուսի դեմ էֆեկտիվ պատվաստանյութ չենք ունեցել: Նոր կորոնավիրուսի համար երբ կլինի, կամ կլինի թե չի լինի, չենք կարող ասել»: Սա նշանակում է, որ վիրուսն ամբողջությամբ ճնշելու փորձերի ու պատվաստանյութին սպասելու փոխարեն պետք է թույլ տալ հիվանդության աստիճանական տարածումը փոքր չափաբաժիններով՝ հիգիենայի բոլոր միջոցառումները շարունակաբար պահելով: «Վերջիվերջո, ինչպես գրիպը, այնպես էլ կորոնավիրուսները, մեզ համար ինչ-որ չափով կառավարելի շարունակական սպառնալիքներ են»,- ասել է նա:

Ամփոփելով՝ պրոֆեսորը նշել է, որ այս հետազոտության արդյունքներով կարելի է փաստել, որ վարակը նվազագույնը երեք անգամ պակաս մահացու է, քան հաղորդվում էր մինչ այս պաշտոնապես. «Համոզված եմ, որ SARS-COV-2-ը պատրաստվում է դառնալ էնդեմիկ վիրուս, ինչը նշանակում է, որ այն պատրաստվում է ապրել մեր աշխարհում, մեզ հետ, եւ մենք պետք է սկսենք ապրել դրա հետ եւ գտնել միջոցներ, որ ոչ միայն մարդիկ չմահանան սրանից, այլեւ՝ կյանքը վերադառնա իր բնականոն հունը»:

Տպել
3657 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին