Տոկիո 2020-ում ՀՀ հավաքականի մարմնամարզիկը տարր կկատարի, որը կլինի բարդագույններից մեկը եւ կկոչվի իր անունով

ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը (բազմամարտ) պատրաստվում է հատուկ կերպով նշանավորել 1 տարով հետաձգված Տոկիո 2020-ում իր ելույթը: Հենացատկում, որն իր ամենաուժեղ գործիքն է, այնպիսի տարր է կատարելու, որը լինելու է առաջինը եւ կոչվելու է իր անունով, բացի այդ՝ լինելու է բարդագույններից մեկը: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Նախ՝ նա խոսեց կորոնավիրուսի համավարակի թողած բացասական հետեւանքների մասին, ապա՝ անդրադարձավ դրական օգուտներին, որոնք իրենք քաղել են, եւ այդ օգուտներից է ինչպես վնասվածքները բուժելու հնարավորությունը, այնպես էլ Դավթյանի այս նպատակը, որի ուղղությամբ հավաքականի անդամները հանգամանքների բերումով աշխատելու ժամանակ ստացան:

«Ինչպես գիտենք, համավարակը բոլոր ասպարեզներում, մանավանդ՝ սպրոտում, շատ բացասական էր: Եթե 1 շաբաթ չպարապենք, դրական է, սակայն 2 շաբաթն արդեն շատ է: 2 շաբաթ չպարապելուց հետո 1 ամիս պետք է՝ վերականգնվելու համար, իսկ մենք 1-1.5 ամիս չպարապեցինք: Մինչեւ համավարակը պատրաստվում էինք աշխարհի գավաթին, Թբիլիսիում հավաքի էինք, լավ մարզավիճակում էինք: Հետո զրոյացավ: Ինչեւէ: Չկա չարիք առանց բարիքի: Ինչո՞ւ եմ ասում: Մեր 2 տղաներն ուսի վնասվածք ունեին, լուրջ հետազոտություն արեցին: Բժիշկների հետ խորհրդակցելով՝ եկանք որոշման, որ ժամանակն է վիրահատության, որովհետեւ դրանից հետո 6 ամիս կամ 1 տարի հետո նոր կարող էին մրցումների մասնակցել: Վիրահատություն արեցինք. նախ՝ Արթուր Թովմասյանը (օղակներ), նրանից հետո՝ Արթուր Ավետիսյանը (օղակներ): Հիմա վերականգնողական շրջանում են:

Դավթյան Արթուրը հատուկ վիրահատության կարիք չուներ, բայց ֆիզիոթերապիա անցավ, եւ մեջքի վնասվածքն այսօր կարծես բուժված է: Պարապում է:

Բացի այդ՝ Դավթյանը հենացատկում կարող է այնպիսի տարր անել, որ աշխարհում կլինի առաջինը եւ կկոչվի նրա անունով: Այսօր փորձում ենք. երկար ժամանակ է պետք: Երբ ուսումնամարզական հավաքներ լինեն արդեն նորմալ դահլիճում, վերջնական կարող ենք հասկանալ՝ այս ցատկը նա կարող է կատարել, թե ոչ, որովհետեւ աշխարհի ամենաբարդ ցատկերից է լինելու ու իր անունով է կոչվելու»,- ասաց նա:

Հավաքականների ներկայացուցիչները ՀՀ պարետատան որոշմամբ մարզվելու հնարավորություն են ստացել մայիսի 4-ից: Մարմնամարզիկները, ի տարբերություն մի շարք այլ մարզաձեւերի ներկայացուցիչների, պայմանների խնդիրներ չունեն, քանի որ կոնտակտային մարզաձեւ չէ: Սերոբյանն ընդգծում է, որ տեւական ժամանակ չմարզվելու ընթացքում հասկացել են, որ առանց սիրելի գործի կյանք չունեն, մեծ ծարավով են վերադարձել մարզումներին ու ոգեւորությամբ են աշխատում: Այժմ նրանք շատ անելիքներ ունեն, քանի որ այնքան մեծ դադար է եղել, որ ամեն ինչ զրոյից պետք է սկսեն:

«1 շաբաթ չմարզվելով՝ ուղղակի հանգստանում են, բայց հետո արդեն գնում են հետ, մարզավիճակի բերելու համար զրոյից ենք սկսում… Համ էլ հոգեբանական վիճակն է. կարող է վախեցած լինեն կամ մյուս, մյուս…. այ, առաջին անգամ ես տեսա, որ մարդիկ ուղղակի, կարծես սոված լինեին, կարոտով էին թե՛ մարզիչները, թե՛ մարզիկները: Ես, օրինակ, շատ էի կարոտել դահլիճը: Ես՝ որպես մարզիչ, ու մարզիկները հասկացանք, որ առանց դահլիճ կյանք չունենք»,- ասաց նա:

Այս շրջանում մարմնամարզության օրացուցային պլանում, ինչպես մի շարք այլ մարզաձեւերի դեպքում է, անորոշությունը շատ է: Այս շրջանում հավաքականում փորձում են հասկանալ՝ ինչ մրցումներ կան, որոնց կարող են մասնակցել: Եվրոպայի առաջնությունում ելույթ չեն ունենալու ցանկացած պարագայում, քանի որ Բաքվում է անցկացվելու: Այլ մրցումներ, սակայն, անհրաժեշտ է գտնել՝ ռիթմի մեջ մնալու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22769 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ