«Երբ ասում եմ՝ ՍԴ-ն կքննի 300.1-րդ հոդվածի հարցը, նկատի չունեմ՝ գործող կազմով». Տիգրան Եգորյան

«Շատ կարեւոր եմ համարում, որ այս գործով բոլորի իրավունքները պաշտպանված լինեն, բայց միեւնույն ժամանակ դատարանը պետք է ձեռնարկի բավարար միջոցներ այդ իրավունքները այնպիսի պատշաճությամբ եւ ազնվությամբ կատարելու կապակցությամբ, որը չի խաթարի դատական պրոցեսի անընդհատությունը»:

Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մարտի 1-ի գործով տուժողների  ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ համաձայն է դատախազի միջնորդությանը պաշտպանական կողմի թույլ տված իրավունքի խախտումը ճանաչելու վերաբերյալ:

Ըստ Եգորյանի՝ դատարանը ունի նման գործիքակազմ, առնվազն՝ միջնորդությունների ժամանակային սահմանափակումների հետ կապված. «Եթե կհիշեք, հունվար ամսին ես էի միջնորդել, որ խոսքի ժամանակահատվածը սահմանափակվի, որ մի միջնորդությունը 4 դատական նիստ չքննվի, ամեն ամբաստանյալի պաշտպան ունենա հստակ ժամանակահատված»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ դատախազների այսօրվա միջնորդությունը համբերության գիծը հատելու հետեւանքով ներկայացված միջնորդություն էր:

Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը․ չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Մինչ հետաձգումը մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին պաշտպանների՝ շարունակ միջնորդություններ ներկայացնելն ու նիստերը ձգձգելը ճանաչել որպես իրավունքի չարաշահում, թույլ տալ անցնել դատաքննության, եւ հրապարակել մեղադրական եզրակացությունը։

Տիգրան Եգորյանը խոսեց նաեւ Ազգային ժողովի՝ երեկ ընդունած օրենքի մասին, որով փոփոխություն է նախատեսվում Սահմանադրության մեջ. դրա արդյունքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնանկ է արվելու՝ դառնալով ՍԴ անդամ, եւս երեք անդամներ անցնելու են թոշակի: Տիգրան Եգորյանի կարծիքով՝ ՍԴ-ն ներկայիս կազմով չի քննելու ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության համապատասխանության հարցը. «ՍԴ-ի քննության առարկան 300.1-րդ հոդվածի իրավական որոշակիության եւ դրանից բխող խնդիրն է՝ մեղադրանքի եւ քրեական հետապնդման հետ կապված, այս հարցերը ես համոզված եմ՝ չեն ստանալու այնպիսի լուծում, ինչպիսի լուծման մասին փափագում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, սակայն այս կազմով ՍԴ-ն ունի լրիվ այլ դիրքորոշում, որը իմ համոզմամբ հանգում է հոդվածի իրավական որոշակիության հետ անհամախատասխանությանը, բայց երբ ես ասում եմ, որ ՍԴ-ն կքննի այս հարցը, նկատի չունեմ՝ այս կազմով կքննի»:

Եգորյանը պարզաբանեց, որ եթե 3 հոգի դադարեն պաշտոնավարել, եւ Վահե Գրիգորյանն էլ չմասնակցի դիմումների քննությանը (քանի որ մինչ ՍԴ անդամ դառնալը նա նախկինում այս գործով տուժողի ներկայացուցիչ է եղել,-խմբ.), ՍԴ-ում 5 հոգով քվորում կլինի, սակայն կան հարցեր, որոնք վերաբերում են 6 հոգանոց կազմով կայացվող որոշումներին. խոսքը գործի քննության մասնակցության անհնարինության միջնորդությանն է վերաբերում, ինչպիսիք, Եգորյանի խոսքով, առկա են. «Հետեւաբար այդ հարցին ՍԴ-ն չի կարող անդրադառնալ, իսկ առանց այդ հարցը քննելու չի կարող անցնել բուն հարցի քննությանը, բայց, ամեն դեպքում, բուն քննությանը հինգ հոգի պետք է մասնակցի, հակառակ դեպքում այն հետաձգվելու է՝ մինչեւ դատարանն ամբողջ կազմով ձեւավորվի»:

Խոսելով ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի այն հայտարարությունից, թե ԱԺ օրենքը իրեն չի վերաբերում՝ Եգորյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դրանք նախնական հայտարարություններ էին, որոնք վստահ չեմ, որ նա կշարունակի պնդել, համենայն դեպս, իր պաշտոնավարման հարցը, ըստ Սահմանադրության փոփոխության, նա չէ, որ որոշելու է, նա իրավունք ունի իր դիրքորոշումն արտահայտելու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3103 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ