Երևան
12 °C
Եվ այսպես, ընդդիմության կողմից բռնապետական հռչակված երկրում դատարանը սահմանադրական կարգը տապալելու եւ (ուշադրություն) 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեղադրանքներով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին ավելի քան 4 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակեց։ Նրա կողմնակիցները, հասկանալի է, ցնծության մեջ են, բայց ուշադրություն դարձրեք՝ ցնծության մեջ են ոչ թե այն պատճառով, որ, ասենք, ազատազրկված պապիկը վերջապես կարող է գրկել թոռնիկներին կամ առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդը վերջապես կարող է պատշաճ բուժօգնություն ստանալ, այլ որովհետեւ դատարանի այդ որոշումը գնահատում են որպես իշխանությունների թուլության նշան, եւ հետեւաբար՝ Քոչարյանի առաջին քայլը իշխանությունը վերադարձնելու ճանապարհին։ Այլ կերպ ասած՝ դատավորը որոշում է, որ ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը չի խոչընդոտի դատաիրավական գործընթացին, ու նրա կողմնակիցները հրճվում են՝ սպասելով, թե ինչ ակտիվ քայլերի է դիմելու իրենց «հերոսը» դատաիրավական գործընթացը խոչընդոտելու նպատակով։
Մեծ հաշվով՝ խնդիրն, իհարկե, ոչ թե Քոչարյանի խափանման միջոցն է, այլ արդար դատավարությունը, եւ այս իմաստով նրա ապագայի հարցում առանձնապես շատ բան չի փոխվել։ Թերեւս միայն ավելի է արմատավորվել իր այն համոզմունքը, որ Հայաստանում փողով հնարավոր է լուծել ցանկացած խնդիր։ Հասարակության ներսում էլ ավելացել է «թավիշից» հիասթափվածների ու դատաիրավական համակարգի զտումն ուշացնելը կոպտագույն սխալ համարողների թիվը։ Բայց կարեւոր է հասկանալ նաեւ, թե ովքե՞ր են, ի վերջո, Քոչարյանի ազատ արձակմամբ հրճվողները, եւ ո՞րն է այդ հորթային հրճվանքի պատճառը (եթե հաշվի առնենք, որ նրա անմեղությանն անկեղծորեն հավատացողներին մատների վրա կարելի է հաշվել)։ Եթե նրա ընտանիքի անդամներին ու ազգականներին (որոնց ուրախությունը միանգամայն անկեղծ ու հասկանալի է) չհաշվենք, Քոչարյանի ազատ արձակումը հաղթանակ համարողներին կարելի է բաժանել երեք մասի։ Առաջին խմբում նրանք են, ովքեր Քոչարյանի օրոք ընդգրկված են եղել պետական կառավարման տարբեր համակարգերում կամ արտոնյալ պայմաններում գործող բիզնեսներ են ունեցել, հետագայում (Սերժ Սարգսյանի օրոք) փոքր-ինչ ավելի վատ պայմաններում են հայտնվել, իսկ հեղափոխությունից հետո ընդհանրապես հայտնվել են ամեն ինչ կորցնելու եւ արդարադատության առջեւ կանգնելու հեռանկարին դեմ-հանդիման։ Սրանք, բնականաբար, երազում են վերադարձնել անցյալը, եւ իհարկե՝ թքած ունեն պետության վրա էլ, Քոչարյանի վրա էլ. նրանց հետաքրքրում է միայն Քոչարյանի օրոք իրենց կարգավիճակը։ Երկրորդ խմբում նրանք են, ովքեր, հասկանալով հանդերձ, թե ինչ չարիք է եղել Քոչարյանը Հայաստանի համար, հիմա համարում են, որ այնուամենայնիվ լավ կլինի նրան ազատ արձակել, որպեսզի հանկարծ ռուսները չբարկանան ու Հայաստանին մի վնաս չտան։ Պարզ ասած՝ այս խմբում նրանք են, ովքեր լուրջ չեն ընդունում Հայաստանի ինքնիշխանությունը եւ համարում են, որ մեր երկրում «Պուտինի ընկերը» լինելը վեր է ՀՀ Սահմանադրությունից եւ օրենքներից։ Իսկ երրորդ խմբում ընդգրկված են նրանք, ովքեր շատ լավ գիտեն, թե ինչպիսին է մեր հասարակության վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ, վստահ են, որ նա երբեք ժողովրդի վստահության քվեով իշխանության չի գա (ինչպես երբեւէ չի էլ եկել), բայց՝ հույս ունեն նրա միջոցով թուլացնել գործող իշխանություններին, հետո մի կողմ հրել նրան ու հասնել իշխանության։ Մի խոսքով՝ նրան օգտագործել որպես «ջուր պղտորելու» գործիք, որպեսզի ավելի հեշտությամբ «ձուկ բռնեն»։
Մի խոսքով՝ ակնհայտ է, որ Քոչարյանի ազատ արձակման առթիվ ցնծացողների մեջ ազնիվ մղումներով առաջնորդվողներ գտնելը բարդ գործ է։ Իսկ դա որեւէ քաղաքական գործչի գնահատման կարեւորագույն ցուցիչն է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT