ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսաուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացվել է համաժողով՝ «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով: 

Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ուղերձում ասված է հետևյալը.

«Միլիոնավոր մարդիկ աշխարհում շարունակում են առերեսվել հուսահատությանը և պայքարել իրենց կյանքերի, ընտանիքների, երեխաների փրկության համար, հարկադրաբար լքել իրենց տներն ու համայնքները, լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել օտար հողում

Աշխարհահռչակ ֆրանսիահայ և համաշխարհային հումանիստ Շարլ Ազնավուրը մեկ անգամ հիշարժան դիտարկում է արել. «Այն ամենը, ինչը կատարվում է փախստականների հետ, շատ խորն ազդեցություն է թողել ինձ վրա, ես պատկերացնում եմ իմ ծնողներին այդ իրավիճակում, երբ նրանք լքեցին իրենց տունը և եկան Ֆրանսիա։ Ահա թե ինչու ես միշտ կլինեմ այն մարդկանց կողքին, ովքեր թակում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր փակում են դրանք:

Յուրաքանչյուր փախստականի պատմություն հուսահատության և տառապանքի, հաճախ՝ օտարման, պաշտպանության և մարդկային արժանապատվության մերժման պատմություն է։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը մարդածին կամ բնածին աղետների բոլոր տուժածներին, պատվում ենք նրանց խիզախությունն ու տոկունությունը, աջակցում նրանց հույսին։

Մենք միասին հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր իրենց օգնության ձեռքն են մեկնում փախստականներին՝ ընդունելով իրենց համայնքներում։ Մենք նաև վերահաստատում ենք մեր հանձնառությունը 1951 Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային:

Հայաստանը հյուրընկալում է նշանակալի մեծ թվով փախստականների և ապահովում նրանց հասանելիությունը այն քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և մշակութային իրավունքներին, որոնցից օգտվում են իր քաղաքացիները:

Աշխարհում կան բազմաթիվ շարունակվող հակամարտություններ, որոնք գլոբալ հարկադիր տեղահանումների աճի հիմնական պատճառ են: Սիրիայում հակամարտության արդյունքում մոտ 22.000 տեղահանված անձ ապաստան է գտել Հայաստանում։

Տեղահանության այս նոր ալիքը համալրում է այն բոլոր նմանատիպ մարտահրավերները, որոնց Հայաստանն արդեն առերեսվել էր Ադրբեջանից հարյուր հազարավոր և ոչ այդքան վաղ անցյալում Իրաքից հազարավոր տեղահանված փախստականներին ընդունելու և ինտեգրելու գործընթացում։

Գլոբալ անապահովությունը, տարբեր, ներառյալ հարևան տարածաշրջաններում անկայունությունը, չլուծված հակամարտությունները հանդիսանում են հիմնական մտահոգության առիթը՝ ներառյալ փախստականների խորացող խնդիրների համատեքստում։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ցանկանում եմ ընդգծել երկու կարևոր կետ։ Առաջինը վերաբերում է միջազգային համերաշխության սկզբունքին, որը ամրագրված է նաև 1951թ.-ի՝ Փախստականների մասին կոնվենցիայի նախաբանում՝ վերստին հիշեցնելով, որ ապաստարանի տրամադրումը կարող է անհարկի ծանր բեռ լինել որոշակի երկրների համար, և որ այս խնդրի լուծումը չի կարող հաջողությամբ պսակվել առանց միջազգային համագործակցության։

Այս առնչությամբ կարևոր է ամրապնդել մեր հանձնառությունն արդյունավետ բազմակողմանիությանը և մեր համաշխարհային ամուր աջակցությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակին: ՄԱՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանի կայուն գործընկերն է, ինչն արժանի է բարձր գնահատանքի և հարգանքի:

Գերագույն հանձնակատարի ղեկավարույամբ գրասենյակն այս տարիների ընթացքում սահմանել է Հայաստանում օգնության և համագործակցության ամուր նշաձող՝ հասցեագրելու փախստականների և տեղահանվածների ծանր կացությունը: Այս համագործակցությունը շարունակվելու է:

Մարդասիրական մարտահրավերների և, մասնավորապես, փախստականների ծանր կացության հարցերի արդյունավետորեն հասցեագրմանն ուղղված միջազգային համագործակցությունը չպետք է ունենա սահմաններ և պետք է լինի իսկապես ընդգրկուն: ՄԱՓԳՀ-ն, ինչպես նաև այլ մասնագիտացված գրասենյակները, պետք է անխափան մուտք ունենան Արցախ, որպեսզի իրագործվի հանձնառությունը, որ որևէ մեկը չպետք է անտեսվի:

Երկրորդ, կոնվենցիայի համաձայն՝ հումանիտար ճգնաժամերի և փախստականների տառապանքների քաղաքականացման բացառումը շարունակում է մնալ հրամայական: Որևէ պարագայում չպետք է հանդուրժենք փախստականների և տեղահանված անձանց  հարցերի վերածումը քաղաքական նպատակներին ծառայող գործիքի, ինչպիսին էլ որ  լինեն այդ նպատակները: Երկարաժամկետ լուծումները պետք է ձևակերպվեն որպես խիստ հումանիտար խնդիրներ և մնան որպես այդպիսին:

Այս ուղերձը հատկապես կարևոր է այսօր, երբ աշխարհը առերեսվում է COVID-19 համավարակին։

Հայաստանի կառավարությունը մեծապես գիտակցում է փախստականների և տեղահանված անձանց արժեքն ու ներուժը, նրանց ինտեգրման ուժը և ներդրումը մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Տեղական ինտեգրման գործընթացում Հայաստանի փախստականները ի ցույց են դրել ինքնավստահության և առաջընթացի բացառիկ կարողություններ։ Որպես ներկա մարտահրավերներին առնչվող մեկ օրինակ՝ մեր հայրենակցիները՝ սիրիահայ կանայք, արտադրում են դիմակներ և օգնում Կառավարությանը պայքարել COVID-19 դեմ։

Հայաստանը հաստատակամորեն աջակցում է ՄԱԿ-ի Փախստականների համաշխարհային պայմանագրին։ Առանձնահատուկ կարևորելով ներառականությունը, խնդիրների բազմաշերտ շրջանակը, մարդասիրական ոլորտում համագործակցային քայլերի ճկունությունը և որևէ մեկին չանտեսելու աներեր վճռականությունը՝ պայմանագիրը հանդիսանում է գլոբալ համագործակցության արժեքավոր և խիստ արդիական հիմք։

Մոտ մեկ դար առաջ դանիացի միսիոներ Կարեն Եպպեն իրականացնում էր Ազգերի Լիգայի օրակարգում Հայոց ցեղասպանությունը վերապրած փախստականներին տնտեսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ արշավ։ Ոմանք կարծում էին, որ դրա օգուտը շատ քիչ էր։ Կարեն Եպպեն շատ կարճ, այնուամենայնիվ, շատ համոզիչ պատասխան տվեց։ Նա ասաց. «Այո, մի փոքրիկ լույս է սա, բայց գիշերն այնքան խավար է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1881 դիտում

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ