Երևան
12 °C
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ իրավական պրոցեսներին գրեթե զուգահեռ կուսակցության անդամները սկսեցին ամենուր հայտարարել, թե կդիմեն միջազգային կազմակերպություններին, արտասահմանյան իրենց գործընկերներին:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է կուսակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Միքայել Մելքումյանի հետ: ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությունում խոսք չկա Գագիկ Ծառուկյանի մասին, սակայն նշվում է. «Խորհրդարանականները նաեւ ներկայացրեցին ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ իրենց տեսլականը»: Այսօր երեկոյան դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց.
«Հանդիպումների շարքը շարունակական է, մենք հանդիպել ենք ոչ միայն Ռուսաստանի դեսպանի հետ, երեկ նաեւ Ղազախստանի դեսպանի հետ է հանդիպում տեղի ունեցել»:
Նա չցանկացավ ներկայացնել դեսպանի հետ հանդիպման մանրամասները՝ ընդգծելով, որ դա կոռեկտ չի համարում:
Պարզվեց՝ Ռուսաստանի դեսպանը հանդիպման ցանկություն է հայտնել նաեւ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ: Հանդիպումը դեռ չի կայացել: Փոխարենը Ալեն Սիմոնյանը երեկ զրուցել է Ռուսաստանի Դաշնային ժողովի փոխնախագահի հետ, սակայն ինչպես լրագրողներին հայտնեց նա, այս Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողի վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվել․
«Երբ խոսքը գնում է քրեական գործի մասին, մեր լուրջ գործընկերները, որոնք գիտեն՝ ինչ է քրեական գործը եւ քաղաքականությունը, նաեւ գիտեն մեր գործելաոճը, չեմ կարծում, որ կշտապեն եւ մեր բարգավաճական գործընկերների պես հախուռն ինչ-որ հայտարարություններ կանեն, որքան էլ դա սադրվում է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Այդ դեպքում Սիմոնյանն ինչպե՞ս է վերաբերում Եվրոպական Միության խորհրդարանի անդամ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի գնահատականներին: Տուսկն իր թվիթերի էջում գրել է. «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի բազմաթիվ օրինականերով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ ընդդիմությանը ճնշելուց»։
«Ես կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի եւ չխառնվի Հայաստանի ժողովրդի գործերին, իսկ Սերժ Սարգսյանի պաշտպանության համար կան ավելի պատշաճ եւ մասնագիտացված անձինք…Պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որոնք որ իրականությունից կտրված աչքեր են, արդարադատությանը սպասող աչքեր են, որոնք ՀՀ իրականության հետ ոչ մի կապ չունեն եւ չեն կարող ունենալ»,- ասաց Սիմոնյանը։
Ինչպես հայտնի է՝ երեկ Սերժ Սարգսյանը մասնակցել է Տուսկի նախագահությամբ անցկացվող ԵԺԿ Արեւելյան գործընկերության տեսակոնֆերանսին, որի ընթացքում ՀՀԿ նախագահը քննադատել է Հայաստանի իշխանություններին. «Սերժ Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ չափազանց վտանգավոր մեկ այլ՝ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին»,– նշված է Սարգսյանի ելույթի վերաբերյալ ՀՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում առանց անուն տալու անդրադարձավ ընդդիմության ճնշելու վերաբերյալ քննադատությանը. «Կառույցներ կան երեսուն տարի Հայաստանին ասել են պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, պայքարեք ընտրակեղծիքների դեմ, հիմա որ ռեալ պայքար է սկսվել, ասում են` էդ ընդդիմությանն ինչի՞ եք ճնշում: Բա երեսուն տարվա կոռուպիոներները հիմա ընդդիմություն են… էդ շատ լավ ձեւ ա` ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք: Ու ընդհանրապես պետք ա էս հարցերում կողմնորոշվել: Որ ուղղությամբ գնում ես, պարզվում ա սխալ ա…տպավորություն ա, որ ուզում են մեր ձեռներն ու ոտերը կապեն ու ասեն ոչ մի բան մի արեք», - նկատեց վարչապետը:
Մեր երկրի ներքին հարցերի վերաբերյալ միջազգային կառույցներին դիմելու քայլին այսօր Ազգային ժողովում անդրադարձավ նաեւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Ըստ նրա՝ այդ ամենը տեղավորվում է պարզագույն՝ «դրսից տղա բերելու» էժանագին ու հակապետական տրամաբանության մեջ:
«Այդ սխեման շատ պարզ է. սկզբում նրանք վազում են իրենց հովանավորյալ երկրի դեսպանատուն, Հայաստանի վերաբերյալ բողոքի չափաբաժինը ներկայացնում դեսպանին, ապա հայտնվում են ռուսական եթերում, որը լցնում են ոչ միայն սեփական երկրի դեմ ուղղված իրենց կեղտոտ հայտարարություններով, այլ նաեւ ռուս հաղորդավարի ցնդաբանություններով: Սա անթույլատրելի ու դատապարտելի գործելաոճ է: Բոլոր այս սուբյեկտները այս ամբիոնից, սեփական ժողովրդի հետ խոսելու փոխարեն նախընտրում են օտարներին` ցույց տալով, որ չունեն իրենց երկրում տեր զգալու ու հայրենիքի անգամ չնչին զգացողություն: Պարոնայք, այս իրադարձություններն անցնելու են, սակայն այն հետքը, որ դուք թողնում եք այս օրերին ձեր հակապետական գործունեությամբ, մնալու է, չի ջնջվելու հասարակության եւ իհարկե մեր բոլորի հիշողությունից»,- ասաց պատգամավորը:
Սերժ Սարգսյան է ստացվում
Բացի «դրսի տղաներից», Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներից դժգոհ ԲՀԿ-ն երեկ իշխանություններին սպառնում էր նաեւ Սահմանադրական դատարանով: Իվետա Տոնոյանն ասում էր, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատությունը արգելելու Կառավարության որոշումը: Այդ սպառնալիքը իրագործելու եւ անհրաժեշտ պատգամավորական ձայներ ապահովելու համար ԲՀԿ-ին անհրաժեշտ էր նաեւ «Լուսավոր Հայաստանի» աջակցությունը: Տոնոյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց՝ պաշտոնապես դիմել են ԼՀԿ-ին, սակայն դեռ արձագանք չեն ստացել:
ԼՀԿ-ի աջակցությունը «Բարգավաճ Հայաստանին» անհրաժեշտ էր նաեւ կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման Կառավարության քայլերը քննող ԱԺ հանձնաժողով ստեղծելու համար, սակայն «Լուսավոր Հայաստանը», ինչպես հայտնի է՝ պայման դրեց. hանձնաժողովի նախագահը պետք է լինի ԼՀԿ-ից: Այնպես որ այս մի սպառնալիքն էլ դեռ օդում կախված է:
Ինչ վերաբերում է հայաստանյան այլ ուժերի եւ մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համագործակցությանը՝ այս հարցին ի պատասխան Տոնոյանն ասաց, որ այս պահին միասնական օրակարգ ձեւավորելու եւ համատեղ պայքար տանելու չորս կուսակցությունների («Հայրենիք», «Մեկ Հայաստան», ԲՀԿ եւ ՀՅԴ) համաձայնություն կա եւ նպատակահարմար չէ որեւէ մեկին առանձնացնել եւ հատկապես նրա հետ համագործակցությունները շեշտադրել:
Իսկ օրակարգը, ըստ Տոնոյանի, նույնն է՝ «արմատական փոփոխություններ, այդ թվում նաեւ կառավարության 100 տոկոս փոփոխություն, ներառյալ նաեւ Նիկոլ Փաշինյանի»:
Հարցին` ինչպե՞ս են պատկերացնում կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանի հեռանալը, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ դա քաղաքական գործընթաց է եւ ինքը չի պատրաստվում այս պահին հրապարակել գործողությունների ճանապարհային քարտեզը: Ասաց, որ քննարկումները շարունակվում են, այլ քաղաքական ուժեր են միանում իրենց եւ վերջնական ֆորմատի ձեւավորումից հետո ավելի հստակ հայտարարություններով հանդես կգան:
Ի դեպ, անդրադառնալով այս համախմբմանը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ասաց. «Ես ցավում եմ, որ նորից գնում-գնում, գալիս են այդ ջարդած տաշտակի շուրջը հավաքվում բոլորով…Այն մարդիկ, որոնք այսօր աշխատում են չակերտավոր «ընդդիմության» կայացման մեջ, իրենք ինչ էլ ստեղծեն՝ Սերժ Սարգսյան է ստացվելու: Իրենք պետք է հետեւություն անեն: Նույն ճանապարհով գնալը, նույն ձեւով աշխատելը որեւէ արդյունք չի տալու: Թող բոլորով պահանջեն, ինչքան իրենք եւ իրենց պես քաղաքական ուժերը շատ պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այնքան մեր վարկանիշը բարձրանալու է: Իրենք պետք է ազատեն ընդդիմության դաշտը…Ընդդիմադիր դաշտը այլեւս պետք է ազատ լինի նոր մարդկանց համար, չվարկաբեկված մարդկանց համար, որոնք կապ չեն ունեցել նախկին իշխանությունների հետ, որոնք չեն սպասարկել եւ չեն սպասարկում այլ երկրների շահեր ՀՀ-ում, որոնք ուզում են քաղաքականությամբ զբաղվել ոչ թե իրենց ամբիցիաները բավարարելու, ոչ թե քրեական գործերից իրենց պաշտպանված զգալու, այլ ՀՀ-ում խնդիրների լուծման այլ տարբերակներ առաջարկելու համար: Ես ձեզ խոստանում եմ, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը ազատվելու է նոր ուժերի համար, որոնք կգան եւ որոշ ժամանակ անց կփոխարինեն նաեւ ինձ»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT