ԱԺ-ում քննարկվում է կարմիր գծերի մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական վճարի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը։

Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, որ սա խոսակցական լեզվով առավել հայտնի՝ «կարմիր գծերի մասին» օրենքի նախագիծն է։ Փոփոխությունները, որ նախատեսվում են սույն նախագծով, Գաբրիելյանի համոզմամբ, կապված են այն խնդիրների հետ, որոնց հետ առնչվել են տասնյակ հազարավոր վարորդներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է վարչարարություններին, երբ վարորդը տուգանվում է կայանատեղիի համար չվճարելու պատճառով, սակայն չկա տեսանյութ, որ նա իր մեքենան տվյալ վայրում կայանել է 15 րոպեից ավելի։ Ներկա կարգավորմամբ արվում է երկու լուսանկար տարբեր ժամերի ընթացքում։ Այսպես տարբեր քաղաքացիների կողմից լինում են դժգոհություններ, եւ նրանք ասում են, որ այդքան ժամանակահատված չեն կայանել։ Նախագծով փոփոխվում է այս դրույթը, եւ վարորդները օրենքի ընդունումից հետո կտուգանվեն բացառապես տեսանյութի առկայության դեպքում։

Օրենքի նախագծի ընդունումից հետո նաեւ Երեւանի 12 վարչական տարածքներից 10-ից կվերանան կարմիր գծերը, կգործեն միայն Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում։ Գաբրիելյանը ներկայացրեց նաեւ, որ բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն կարմիր գծեր, կլինեն նաեւ տեսախցիկներ։

Սակագների մասով փոփոխություններ չեն եղել, սակայն բարձրացվել է տարեկան բաժանորդագրության սակագինը։ Սա, Գաբրիելյանի հիմնավորմամբ, կապված է տնտեսվարողների եւ այլ գործունեություն ծավալող ընկերությունների հետ։ Նրանց տրվում են տարածքներ ավտակայանատեղիի համար, եւ ավագանու որոշմամբ դրանց դրույքաչափը չի կարող լինել 100 հազար դրամից ավելի։ Պատգամավորի խոսքով՝ սա անարդար է, քանի որ օրական մոտ 260 դրամով Կենտրոն վարչական շրջանի ամենաբանուկ հատվածում կարելի է վարձակալել տարածք ամբողջ տարվա ընթացքում։ Այս դրույքաչափը բարձրացնելու առաջարկը եղել է հենց ավագանու կողմից, նաեւ առաջարկվել է, ըստ գոտիների, սահմանել սակագին։ Թե որ տնտեսվարողին ինչ սակագին է առաջարկվելու կայանատեղիի համար, կրկին որոշելու է ավագանին։

Տպել
1468 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ