Ապացուցվել է՝ դեքսամետազոնը նվազեցնում է կորոնավիրուսից մահացության վտանգը. ԱՀԿ-ն հաստատում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «գիտական առաջընթաց» է անվանել RECOVERY-ի բրիտանական կլինիկական ուսումնասիրության արդյունքները, համաձայն որի՝ կորտիկոստերոիդ դեքսամետազոնի օգտագործումը կարող է նվազեցնել մահացությունը կորոնավիրուսով հիվանդների շրջանում: Այս մասին ասված է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Ֆադելա Շեյբի երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ՝ արված ԱՀԿ ղեկավարի անունից:

«Սա առաջին դեղորայքն է, որը դրական արդյունքներ է գրանցել վարակվածների շրջանում մահացության թվերի նվազման արդյունքներում: Սա հրաշալի ցուցանիշ է, եւ ես շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին, ինչպես նաեւ բրիտանական բազմաթիվ հիվանդանոցների եւ այն հիվանդներին, որոնք իրենց աջակցությամբ ներդրում ունեցան գիտական այս առաջընթացի գրանցման գործում»,- ասված է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հայտարարության մեջ:

Փորձարկումների ղեկավար, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Հորբիի խոսքով՝ դեքսամետազոնը դարձել է առաջին դեղամիջոցը տասնյակ այլ փորձարկումներից հետո առաջին դրական արդյունքով: Հորբին կարծում է, որ դեղամիջոցը պետք է անմիջապես ներառվի աշխարհում կորոնավիրուսային վարակի բուժման պրոտոկոլային ցանկում:

Մարտ ամսից իրականացվող կլինիկական փորձարկումներում մասնակցություն է ունեցել բրիտանական 175 հիվանդանոցներից 11.500 հիվանդ: Մասշտաբային գիտական նախագծի նպատակն է եղել ուսումնասիրել կորոնավիրուսով հիվանդների բուժման մեթոդաբանությունը: Փորձարկման մասնակիցներից 2100-ի բուժման դեպքում կիրառվել է դեքսամետազոն, սակայն փորձարկվել է նաեւ հակառետրովիրուսային լոպինավիր պրեպարատ, ազիտրոմիցին հակաբիոտիկ, իմունոդեպրեսանտ, COVID-19-ը հաղթահարած անձանց արյան պլազմայի փոխներարկում, ինչպես նաեւ հակամալարիային հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը: 4300 մարդ ստացել է միայն ստանդարտ բուժում:

Գիտնականները չեն կարողացել գտնել հավաստիացում այն բանի, որ հիդրօքսիքլորոքինը նվազեցնում է կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացությունը կամ արագացնում է հիվանդների բուժումը, ինչպես ավելի վաղ պնդում էին շատ երկրներում, մինչդեռ նման արդյունքներ կարողացել է գրանցել դեքսամետազոնը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3684 դիտում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը

Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան

Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Հիստերիա էին բարձրացրել, թե 20:00-ից հետո քվեարկել են, հիմա նորից հիստերիա է, թե ձայները գողացել են. Չախոյան

Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով. Ազիզյանը՝ հորդառատ անձրևների մասին

Պուտինը պարտվեց նրանց․ Սաակաշվիլին հրապարակել է Զելենսկիի, Ալիևի, Սանդուի, Փաշինյանի, Մագյարի լուսանկարները

Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը

Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանի և բոլոր մարզերի բազմաթիվ հասցեներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում

Արեգնազ Մանուկյանի բնակարանը խուզարկել են. հայտնի է՝ ինչու

Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը

Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ

Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել

Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան

Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել

Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել

Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ

Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ

Նարեկ Կարենովի՞չ, ուզում եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա՝ դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները

Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ

Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ

Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը

Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին

Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ

Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել

Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ

Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի