Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատում է, որ ակումբներին առաջարկել է տալ 1-ական մրցավարի անուն, որը չեն ցանկանում, որ սպասարկի իրենց խաղերը: Օրերս համացանցում էր հայտնվել փաստաթուղթը, որով ֆեդերացիան դիմել էր ակումբներին: Ըստ դրա՝ այն բանից հետո, ինչ մայիսի 15-ին կայացած գործկոմի նիստում որոշվել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո 2019-20 մրցաշրջանի՝ Բարձրագույն խմբի խաղերը վերսկսել մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբինը՝ մայիսի 30-ին, ՀՖՖ-ն նման հնարավորություն է տալիս ակումբներին ու խնդրում անցանկալի մրցավարի անունն ուղարկել մինչեւ մայիսի 20-ը: Սոցցանցերում այս փաստաթուղը քննարկման թեմա էր դարձել երկրպագուների շրջանում: Կային կարծիքներ, որ ակումբներին ՀՖՖ-ի աշխատանքին նման կերպ միջամտելու հնարավորություն տալն անթույլատրելի է:

«Հայկական ժամանակ»-ը ՀՖՖ-ից փորձեց պարզաբանում ստանալ փաստաթղթի վերաբերյալը: Ի պատասխան հարցմանը՝ ֆեդերացիայից նշեցին, որ համացանցում տարածում գտած փաստաթուղթն իրական է: Ընդգծեցին, որ այն գաղտնի չէ եւ ակումբներին ուղարկվել է դեռեւս մայիսին՝ առաջնության վերսկսումից առաջ: ՀՖՖ-ից նաեւ նշեցին, որ իրենց այդ քայլի նպատակն է առաջնության վճռորոշ փուլում, հատկապես մրցանակային խմբի հանդիպումներում հնարավորինս օպտիմալ նշանակումներ կատարելը եւ ավելորդ լարվածությունից խուսափելը: ՀՖՖ-ից միջազգային ֆուտբոլում նման որոշումների օրինակներ չներկայացրին, սակայն շեշտեցին, որ սա ընդունված պրակտիկա է, որը կիրառվում է ՈՒԵՖԱ-ի անդամ մի շարք երկրներում:
Անցած՝ 2019-20 մրցաշարջանի՝ Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներից մեկի ժամանակ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցը կտրուկ կերպով էր արտահայտել նշանակված մրցավարի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը: Նա չէր ցանկացում, որ «Լոռիի» դեմ կիսաեզրափակիչ պատասխան խաղի գլխավոր մրցավարը լիներ Գեւորգ Եղոյանը: Եվ քանի որ, ըստ ՀՖՖ-ի որոշման, այդ հանդիպումը պետք է սպասարկեր Եղոյանի գլխավորած մրցավարական անձնակազմը, խաղի օրը, Չելոյանցի որոշմամբ, «Ուրարտուի» խաղացողները դուրս եկան խաղադաշտ, ողջունեցին մրցակցի ֆուտբոլիստներին ու հեռացան: Քիչ անց էլ սեփականատերը հայտնեց այդ քայլի պատճառը: Այն բանից հետո, ինչ համացանցում տարածվեց փաստաթուղթը, որով ՀՖՖ-ն ակումբներին թույլ է տալիս անցանկալի մրցավար ընտրել, կարծիքներ հայտնվեցին, ըստ որոնց, դա արվել է Չելոյանցին գոհացնելու համար: ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՖՖ-ն հերքում է գավաթային հանդիպման այդ դեպքի առնչությունն իրենց կայացրած որոշմանը:
«Հարցում անցկացնելու որոշումը որեւէ կապ չունի այն միջադեպի հետ, երբ Ջեւան Չելոյանցն արգելել էր «Ուրարտուի» ֆուտբոլիստներին խաղադաշտ դուրս գալ: Դա առավել քան ակնհայտ է»,- նշել է ՀՖՖ-ն պատասխանում՝ ավելացնելով, որ դրանում կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով ՀՀ Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների վերսկսումից հետո մրցավարական նշանակումները:
ՀՖՖ-ն նաեւ ընդգծում է, որ այս նախաձեռնությունը պատճառ չի դառնա, որ իրենք մրցավարների քանակի հետ կապված խնդիրներ ունենան: Նշում է, որ առաջնության վերսկումից ի վեր նման խնդիր չի եղել եւ վստահություն հայտնում, որ առաջիկայում եւս չի լինելու:
Ինչ վերաբերում է նրան, թե որ ակումբը որ մրցավարի անունն է տվել՝ նրան համարելով անցանկալի, ՀՖՖ չի հայտնում: Նշում է, որ ակումբներից ստացված պատասխանները կոնֆիդենցիալ են եւ ենթակա չեն հրապարակման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT