Օրենքի առջեւ հավասար են բոլորը. ԱԺ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին

Մոտ 2000 տարի առաջ ասված է՝ Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսեր: Եվ մենք էլ, հետեւելով այս օրինակին, զատենք տարբեր երեւույթներ իրարից:

Խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ:    

ԱԺ նախագահը նշեց՝ շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, որը կուսակցության, խորհրդարանական խմբակցության ղեկավար է: «Շատ հեշտ է ընկնել ծուղակը եւ քաղաքականացնել իրավական գործընթացը: Առաջարկում եմ տարանաջատել հարցի քաղաքական եւ իրավական հատվածը: Մենք բոլորս մեր գնահատականները, մեր վերաբերմունքը ունենք ԲՀԿ քաղաքական միավորման նկատմամբ, բայց պիտի զերծ մնամ հիմա արտահայտել, որպեսզի որեւէ դիրքորոշում չարտահայտվի ուղղորդում իրավական համակարգին կամ անմեղության կանխավարկածի ոտնահարում: Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ վաղուց հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո՝ այս կամ այն մասնակցությանը օրենքով արգելված արարքին»,- նշեց Միրզոյանը: 

Նա հարց ուղղեց՝ ականջահաճո՞ է, որ որեւէ քաղաքական ուժ պահանջում է  կառավարության հրաժարականը, պատասխանը՝ ոչ, բայց, ըստ Միզորյանի, իրենք պայքարել են հենց նրա համար, որ մարդիկ կարողանան պահանջել կառավարության հրաժարականը, անկախ նրանից՝ հանրությունը համաձայն է, թե ոչ: «ՀՀ բոլոր քաղաքացիները, մենք պայքարել ենք նրա համար, որպեսզի Հայաստանում լինի ժողովրդավարություն, եւ որպեսզի որեւէ մեկը, հետապնդումից չվախենալով, չսահամանփակվի պահանջել կառավարության հրաժարականը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում է: Սա մեր հավատամքն է: Շատ լավ է, որ կարողանում են կառավարության հրաժարականը պահանջել մարդիկ, որոնք տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ են, անկախ նրանից հիմնավոր է, թե ոչ»:

Անդրադառնալով աշխատատեղերը կորցնելու, ներդրումները անել-չանելու մասին հայտարարություններին՝ ԱԺ նախագահն ասաց, որ չի կարելի աշխատատեղերի փակմամբ շանտաժ անել եւ ձեռքերն ազատել օրենքի առջեւ պատասխանատվությունից: «Օրենքի առջեւ հավասար են բոլորը, անկախ նրանից քաղաքական կուսակացության կամ խմբակցության ղեկավար են, թե ոչ, գործարաններ ունեն, թե ոչ, ներդրումներ բերում են, թե ոչ: Որեւէ մեկին իր տնտեսական գործունեությունը կամ քաղաքական կշիռը չի ազատում պատասխանատվությունից: Մենք լիահույս ենք՝ քննությունը կհանգեցնի նրան, որ կպարզվի՝ Գագիկ Ծառուկյանը չունի մեղք իրեն մեղսագրվող արարքում, եւ մենք այդպիսի զարգացման դեպքում մեր պատգամավոր գործընկերոջը հետ կողջունենք նորից այստեղ՝ խորհրադրանում: Բայց եթե պարզվեց, որ այդպես չէ (չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը), ապա ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է կրեն պատասխանատվություն, որը սահմանում է օրենքը: ... Որեւէ մեկը որեւէ մեկին ոչնչով թող չսպառնա, ամեն ինչ պետք է ընթանա այնպես, ինչպես սահմանում են ՀՀ Սահմանդրությունը եւ օրենքները»,- իր ելույթը եզրափակեց Արարատ Միրզոյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն իր կամքին հակառակ չի տարվել ԱԱԾ. նա չի կարող զրկվել ազատությունից, քանի դեռ ԱԺ-ն չի տվել իր համաձայնությունը: Նա գնացել է ԱԱԾ իր համաձայնությամբ: 

Տպել
2054 դիտում

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին