Երևան
12 °C
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ Ազգային ժողովում խոսեց իրեն վերագրվող մեղադրանքների, հարուցված քրգործերի եւ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հիմքերի մասին:
«Հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ: Ես դիմում եմ ժողովրդին: Այս ամենը սկսվել է հունիսի 5-ին, երբ մենք կազմակերպեցինք ԲՀԿ քաղխորհրդի նիստ եւ լիարժեք իրավիճակը նայելով՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, արտադրական, գյուղատնտեսական, առողջապահական, եւ լիարժեք նրկայացրինք այն, ինչ որ կա: Ոչ թե մեր ժողովրդին մենք ներկայացնում ենք ֆեյսբուքներով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատողով, որ պետական գումար է ստանում»,- նկատեց պատգամավորը:
Ծառուկյանը նշեց, որ հեղափոխական իշխանության կողմից տրված խոստումները բոլորը սուտ էին, չեն կատարվել: Նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության հուշագիր ստորագրելով՝ ցանկացել է օգնել, աջակցել, որ ժողովրդի մեջ բան փոխվի, ժողովրդի սպասելիքները իրականան:
«Ֆեյքերով, Ֆեյսբուքով երկիր չես կարա կառավարես. ձախողված են բոլոր ոլորտները, այո՛, համաճարակը ձախողված է»,- շարունակեց նա՝ նկատելով, որ ամբողջ աշխարհում դեկտեմբերից համաճարակ է, իսկ Կառավարությունը գոնե հունվարից քայլեր չի ձեռնարկել, փոխարենը մարտին հանրաքվեի քարոզարշավ է արել:
Ընդգծեց՝ ով մտածում է, որ Ծառուկյանը ուզում է դիվիդենտներ հավաքել, անձնական շահ ունենալ, նա թող լինի ամենավերջին մարդը, թող լինի դավաճան կամ թուրք:
«Առանց փող դնելու տնտեսական հեղափոխություն չի լինում: Ասում ա՝ ժողովուրդ ջան, դուք անփող եք, հարկավոր ա գլխով հարուստ լինել: Դա երկրի ղեկավարի ասա՞ծ ա, մարդը ո՞նց հարուստ լինի, պայմաններ ստեղծեք, խոսք եք տվել… Մեկ տարի սպասում է ժողովուրդը, 2 տարի, նույն իրեն հեղափոխություն բերողները… ժողովուրդը խժռում է իր զավակներին, որովհետեւ ժողովուրդը ուզում է՝ ինչ-որ բան կատարվի»:
Այնուհետեւ ասաց, որ կարող է այս ամենի մասին ձայն չհանել, բայց սիրտը տրաքում է:
«Սիրտս տրաքվում ա, ես կարամ ձեն չհանեմ, իմ համար հանգիստ ապրեմ: Ասում ա՝ էսօր հիմնական վարակի պատճառը ժողովուրդն ա, մասկա չի դնում»:
Նա կարծիք հայտնեց, որ հեղափոխության վերջը եկել է: «Հեղափոխությունը դա գործով պետք է ապացուցել, ֆեյքերով, դատարկ-դատարկ խոսելով չի լինում, գնացեք գյուղեր կամ քաղաքով ման եկեք… 3 ամիս հետո սով է լինելու: Դրան տակից չեք կարա դուրս գաք, ժողովուրդ ջան, խելքի եկեք»,- կոչ արեց ԲՀԿ առաջնորդը:
Նա անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանը եւ Արցախի խնդրին: Նկատեց, որ իշխանությունները փչացրել են բոլոր երկրների հետ հարաբերությունները, իսկ Արցախի հարցով չեն ձեւակերպել խնդիր, որ պետք է հասնել Արցախի միջազգային ճանաչմանը:
Անդրադառնալով իրեն վերագրվող մեղադրանքներին՝ ԲՀԿ առաջնորդը նկատեց, որ պատվեր կատարելով են իր վրա ընտրակաշառք, թուղթ գտել. «Ծառուկյանը գումար տվե՞լ ա, կա՞ այդպիսի ապացույց»,- հռետորական հարց բարձրացրեց պատգամավորը եւ շարունակեց.
«Էնքան անբարոյականություն, ինձ կանչում են, հետեւիցս տղուս են կանչում: Չեն ասում՝ մի տղամարդ թող մնա տանը: Մարդ եղեք: Էդ անբարոյականությունը. դիմադիր-ընդդիմադիր, իշխանություն, ամեն մարդ պետք է մարդկություն ունենա»:
Ծառուկյանն իր խոսքի ընթացքում նույնիսկ անզգուշաբար ընդունեց, որ գործարար է, հետո ուղղեց իրեն՝ ասելով, որ սեփականատեր է:
Նկատեց՝ այս ամենով իրեն հերոսացնում են: «Ժողովուրդը 90 տոկոս հավատում էր հեղափոխությանը, այսօր 5 տոկոսն էլ չի հավատում, գնացեք տեսեք»: Միեւնույն ժամանակ ասաց, որ շարունակելու է խանգարել:
Խոսելով իր աջակիցներին բերման ենթարկելու մասին՝ Գագիկ Ծառուկյանը կարծիք հայտնեց, որ հեղափոխության ժամանակ իշխանություններին ոչ ոք չէր խանգարում, նույնիսկ երբ որ ռադիոտան դուռը ջարդեցին ներս մտան:
Այնուհետեւ Ծառուկյանը դիմեց պատգամավորներին: Խորհուրդ տվեց իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկել իրենց խղճի համաձայն: Վստահեցրեց, որ ինչ որոշում էլ կայացվի, կհասկանա:
«Անտեղի տեղը մարդուն հերոսացնում եք, դնում եք վերեւ… Ես ամեն ինչի էլ պատրաստ եմ, ժամանակավոր բան է: Մեկ-երկու ամիս է, երկար չի տեւի»,- իր խոսքը եզրափակեց ԲՀԿ առաջնորդը եւ տեղեկացնելով, որ գնում է ԱԱԾ՝ նոր հարցաքննության՝ հեռացավ առանց պատասխանելու պատգամավորների հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT