Այս պայմանավորվածությունից հրաժարվողը անբարոյականի զավակ է. ԲՀԿ պատգամավորության թեկնածուների պարտավորագրերը

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունից հետո ԱԱԾ-ն տեսանյութ է  հրապարակել ԲՀԿ-ի կողմից հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ:

ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուները որոշակի թվով քվե ապահովելու եւ առանց Գագիկ Ծառուկյանի հետ նախապես քննարկման հայտարարություններ չանելու պարտավորություն էին ստանձնել, ինչը չապահովելու դեպքում հրաժարվելու էին մանդատներից:

Ներկայացնում ենք տեսանյութում հրապարակված Տիգրան Ուրիխանյանի, Նապոլեոն Ազիզյանի, Նաիրա Զոհրաբյանի, Սերգեյ Բագրատյանի պարտավորագրերը.

Տիգրան Ուրիխանյան․
«Ես՝ Տիգրան Ուրիխանյանս առաջադրվում եմ Երևանի N2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԲՀԿ ցուցակով։ Հանձն եմ առել ապահովել ութ հազար քվե։ Լիաժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար՝ պարոն Գագիկ Ծառուկյանի որոշումից։ Ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ»։

Նապոլեոն Ազիզյան․
«Պարոն Ծառուկյան, ես քեզ հավատարիմ, նվիրված եմ և այդպիսին կմնամ մինչև վերջ էս կյանքում թող ոչ ոք չկասկածի որ ձեր ցանկացած խոսք և ցանկություն բոլոր պարագաներում ինձ համար ընդունելի է և այդպես կլինի քանի դեռ ես կամ անկախ նրանից դուք ճիշտ եք, թե սխալ։ Եթե գոնե 1 անգամ նկատեք, որ իմ ասածը իմ պահվածքը իմ ասածները չի համապատասխանում, ուրեմն ես աշխարհի ամենանբարոյական մարդն եմ»։

Նաիրա Զոհրաբյան․
«Ես՝ Նաիրա Զոհրաբյանս, որպես ԲՀԿ հիմնադիր անդամներից մեկը, ով իր ողջ քաղաքական ուղին անցել է Գագիկ Ծառուկյանի հետ, Ծառուկյանին խոստանում և վստահեցնում եմ, որ երբևէ չեմ անելու հայտարարություններ, որոնք նախապես չեն քննարկվել և համաձայնեցվել Ծառուկյանի հետ։ Ես երաշխավորում և երդվում եմ իմ միակ ամենամեծ սրբությամբ՝ իմ աղջկանով, որ այլևս էմոցիոնալ, առճակատման տանող և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու։ Սա իմ պատվի հարցն է, որը ես որպես քաղաքական գործիչ, կին և մայր, խոստանում եմ Գագիկ Ծառուկյանին և կրում պատասխանատվություն իմ յուրաքանչյուր խոսքի համար։…»։

Սերգեյ Բագրատյան․
«Ես՝ Սերգեյ Բագրատյանս, առաջադրվելով ԲՀԿ ռեյտինգային ցուցակով, պարտավորվում եմ ապահովել 7000 ձայն իմ անունով։ Եթե չապահովեմ, ապա Գագիկ Ծառուկյանի պահանջի դեպքում, պետք է հրաժարվեմ պատգամավորական մանդատը վերցնելուց։ Այս պայմանավորվածությունից հրաժարվողը անբարոյականի զավակ է»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20208 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա