Արմեն Սարգսյանը Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ աշխատանքային հանդիպում է ունեցել հանրության ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լանզարոտի կոնվենցիային և դրա կիրառմանը վերաբերող հարցերի շուրջ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակը երկխոսությունն է կոնվենցիայի առնչությամբ հասարակության մեջ առկա մտահոգիչ հարցերի շուրջ: Եվս մեկ անգամ նշելով, որ կարևորում է Կոնվենցիայի կատարման նկատմամբ յուրաքանչյուրի ուշադրությունը և դրա նկատմամբ հանրային հսկողությունը, նախագահն ասել է, որ արտահայտվող մտահոգությունները հասկանալով հանդերձ, կարևոր է տարբերակել զգացմունքներն իրականությունից: Նախագահի կողմից կոնվենցիայի ստորագրումով գործընթացը ոչ թե ավարտվել է, այլ՝ սկսվել, որովհետև չափազանց կարևոր է, թե ինչպիսին են լինելու դրանից բխող և ապագայում ընդունվելիք օրենքները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Կոնվենցիային միացած պետություններից յուրաքանչյուրն ինքն է որոշելու և ընդունելու, ստեղծելու այն լուծումները, որոնք համապատասխանում են իրենց արժեքներին, ըմբռնումներին, մշակույթին և ընտանիքի, ծնողի, երեխայի մասին իրենց պատկերացումներին:

Նշելով, որ կոնվենցիան պետք է դիտարկել որպես սկզբունքների հայտարարագիր՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ավելի ծավալուն և կարևոր աշխատանքը սկսվում է կոնվենցիայի վավերացումից հետո: «Կոնվենցիայի հետ կապված անհանգստությունը միայն հայկական ֆենոմեն չէ: Եվրոպական երկրներում ևս կոնվենցիայի նկատմամբ մարդիկ ունեն շատ զգույշ վերաբերմունք, և յուրաքանչյուր ընտանիք, ելնելով նաև իրենց մշակույթից և պատմությունից, շատ զգույշ է, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Բոլորս մի ընդհանուր պատկերացում ունենք, որ երեխաներին պետք է պաշտպանել, որպեսզի նրանք հոգեպես ազատ մեծանան, քանի որ այդ տարիքում ձևավորվում է անհատը: Ծնողները և հանրությունը զգայուն են հատկապես այն հարցի նկատմամբ, թե ինչ, երբ և ինչպես է պետք սովորեցնել երեխաներին»,-ասել է նախագահը։

Նախագահը նշել է, որ մեր հասարակության մեջ հաճախ երևույթներին սկզբնապես վերաբերվում և արձագանքում են շատ զգացմունքային, իսկ երբ գալիս է հիմնավոր ու կոնկրետ գործողությունների, խնդրին ավելի բովանդակային մոտենալու պահն, այն կարծես թե մոռացվում է, այսինքն՝ ողջ էներգիան սպառվում է զգացմունքային դաշտում: «Բայց այս հարցն արժանի չէ, որ մոռացվի: Սա այն հարցն է, որ եթե դուք էլ մոռանաք, միևնույն է, ես չեմ մոռանալու,-դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ասել է Արմեն Սարգսյանը։ -Մեր երեխաների դաստիարակությունը և պաշտպանվածությունն ամենաէական հարցերից մեկն է։ Կարևոր է նաև, թե ընդհանրապես ինչպես ենք կրթում կամ՝ կրթո՞ւմ ենք, թե ոչ ինչ ծրագրով ենք կրթում: Ովքեր են կրթում երեխաներին և ովքեր՝ ուսուցիչներին։ Որո՞նք են այն, այսպես ասած՝ պրոտոկոլները, ուղեցույցները, որոնցով պետք է ընթանա կրթական գործընթացը և այլն»։ Նախագահը նշել է, որ այս և նման բազմաթիվ հարցերի պատասխանները պետք է գտնվեն ինչպես հասարակական քննարկումների, այնպես էլ դրանց արդյունքում ներկայացվող հստակ առաջարկների միջոցով, որոնք կարող են օգնել, որպեսզի Լազարոտի կոնվենցիայի ստորագրումից հետո ընդունվելիք օրենքներն ու այլ իրավական փաստաթղթեր լինեն մեր պետական, ազգային շահերին ու արժեհամակարգին համապատասխան:

Նախագահն ընդգծել է, որ պետք է հստակ մեխանիզմներ ստեղծվեն, և գործընթացում պետք է ներգրավված լինեն նաև հանրության մտահոգ խմբերի ներկայացուցիչներ ու մասնագետներ:

Նախագահը հանդիպման մասնակիցներին՝ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին, հոգեբան Կարինե Նալչաջյանին, բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանին, փաստաբան Արմինե Ֆանյանին, տարիքային հոգեբան Զառա Բաբայանին, մանկավարժ Մանուշակ Ստեփանյանին, ծրագրավորող Տիգրան Մարտիրոսյանին հորդորել է կենտրոնանալ կոնկրետ լուծումների վրա և, որպես տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, առաջարկների տեսքով ձևակերպել իրենց մտահոգությունները՝ առաջարկելով նաև նախագահի աշխատակազմի խորհրդատվական աջակցությունը:

«Մեր ձեռքերում է, թե ինչպես կվերաբերվենք Կոնվենցիային՝ որպես հայտարարությա՞ն, թե՞ որպես պարտադիր կատարման ենթակա դեկրետի»,- ասել է Հանրապետության նախագահը, վերստին շեշտելով, որ կարևորն ու էականն այն օրենքներն են, որոնք պետք է ընդունվեն որպես Կոնվենցիայի գործնական կիրառումն ապահովող փաստաթղթեր: Նախագահն ընդգծել է, որ դրանք պետք է լինեն մեր ազգային արժեքներին ու ձևաչափին համապատասխան: «Դպրոցում աշխատելու է ոչ թե Կոնվենցիան, այլ՝ ուսուցիչն, օրենքը, դասագիրքը, ծրագիրը, և, իհարկե, ծնողը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունների շրջանակն, իրենց գաղափարներն ու առաջարկությունները, կարևորելով հասարակական ու մասնագիտական շրջանակների մասնակցությունը և վերահսկիչ դերը հետագա փաստաթղթերի և մեխանիզմների մշակման գործընթացում:

Տպել
942 դիտում

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը