Երևան
12 °C
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում եւ Տրիպոլիում բողոքի մեծամասշտաբ հակակառավարական ցույցեր են: Ցուցարարները դժգոհում են լիբանական դրամի անկման եւ կառավարության վարած քաղաքականության դեմ: Ահագնացող բողոքի զանգվածային ցույցերը ցրելու նպատակով բանակի ստորաբաժանումներ են մտցվել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ, վերջինների եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել:
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ներխուժել կառավարական շենք, սակայն չկարողանալով կոտրել դիմադրությունը՝ պայթուցիկներ ու քարեր են նետել: Հետ մղելու համար զինվորականները արցունքաբեր գազ եւ ճայթուկներ են կիրառել:

Տրիպոլիում բախումների հետեւանքով առնվազն 8 մարդ է տուժել, այնտեղ ցուցարարներին դիմակայելու համար նաեւ ուժ է կիրառվել, իրավապահները ցուցարարներին հարվածել են մահակներով, քանի որ վերջիններս փորձել են գրավել լիբանանյան Կենտրոնական բանկի մասնաճյուղը: Որոշ փողոցներում ցուցարարները կոտրել են խանութների եւ բանկերի ցուցափեղկեր, պատուհաններ, կոտրել դռներ:
Բացի Բեյրութից ու Տրիպոլիից, բողոքի ակցիաներ են տեղի ունենում Բեյրութի բազմաթիվ փոքր հատվածներում եւս: Ցուցարարները ճանապարհներ են շրջափակում, հարձակումներ կատարում բանկերի վրա, հարվածում իրավապահներին, սադրում: Կեսգիշերին արդեն ցուցարարները հասցրել են փակել երկրի հյուսիսային եւ հրավային շրջանների բոլոր հանրապետական նշանակության ավտոմայրուղիները:

Նշենք, որ բողոքն առավելապես կապված է լիբանանյան դրամի կտրուկ արժեզրկման եւ թանկացումների հետ: Ազգային արժույթը վերջին 30 տարիների ընթացքում ամերիկյան դոլլարի նկատմամբ պահպանվել է 1500 ֆունտի սահմաններում, իսկ 2019թ-ի հոկտեմբերից հետո այն հասել է 4000 ֆունտի, ինչի հետևանքով բնակչության գնողունակությունն է կտրուկ նվազել, աճել է գործազրկությունը: Բողոքի ալիքը սկիզբ էր առել դեռ նախորդ տարի, նոյեմբերին շարունակվող անկայունության եւ դժգոհությունների պատճառով Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց:
Նոր վարչապետ Հասան Դիաբի կառավարության ձեւավորումից հետո զանգվածային ցույցերը առժամանակ դադարել էին միայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով, սակայն այժմ շարունակվում են նոր թափով:






Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT