Թրամփը Միջազգային քրեական դատարանի անդամների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել. քննվում է ամերիկացի զինվորականների գործը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել այն անձանց ու կազմակերպություններին պատժամիջոցների ենթարկելու համար, որոնք կապ ունեն ամերիկացի զինվորականների եւ այլ ծառայողների մասին Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) քննվող քրեական գործի հետաքննության  հետ: Այս մասին հայտնել են Սպիտակ տնից:

«Սույնով ես հաստատում եմ, որ ՄՔԴ-ի կողմից Ամերիկայի Միացյալ նահանգների ցանկացած զինվորականի քննելու, ձերբակալելու, բերման ենթարկելու կամ դատելու ցանկացած փորձ իրենից ներկայացնում է ոչ սովորական եւ ուղիղ սպառնալիք ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ու  ներքին քաղաքականությանը»,-ասված է Թրամփի հրամանագրում:

Թրամփն այսպիսով հայտարարել է ազգային արտակարգ իրավիճակ եւ հայտարարել, որ այս դատական գործընթացներին ներգրավված եւ մեղադրող կողմի հետ որեւէ առնչություն ունեցած անձանց, ինչպես նաեւ ՄՔԴ բոլոր անդամների բաժնետոմսերը ԱՄՆ-ի տարածքում սառեցվելու են:

Փաստաթղթում հստակեցվում է, որ խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլեւ իրավաբանական անձանց մասին է, իսկ ամերիկյան զինծառայողների անվան տակ պետք է հասկանալ ոչ միայն ամերիկացի նախկին եւ ներկա զինվորականներին, այլ նաեւ պետական ծառայողներին եւ առհասարակ բոլոր այն մարդկանց, որոնք երբեւէ աշխատել կամ աշխատում են Միացյալ նահանգների կառավարության անունից:

Փաստաթղթով սահմանվում է, որ արգելվում է պատժամիջոցների ցանկում ներառված անձանց ֆինանսավորումը, իսկ նրանց ընտանիքների անդամների մուտքն ԱՄՆ այսուհետ արգելվում է:

2017 թ.-ին, Միջազգային քրեական դատարանը դատախազ Ֆաթու Բենսուդան դատավորներին խնդրեց թույլտվություն տալ՝ հետաքննելու համար ենթադրաբար ԱՄՆ-ի զինված ուժերի, ԿՀՎ-ի եւ աֆղանական անվտանգության ծառայությունների կողմից կատարված ռազմական հանցագործությունները, ինչպես նաեւ արմատական «Թալիբան» շարժման կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: ՄՔԴ-ն բավարարել է խնդրագիրն ու քննություն սկսելու թույլտվություն տրամադրել:

Այս որոշումն անմիջապես հայտնվեց ԱՄՆ-ի քննադատության առանցքում: Պետքարտուղար Մայք Փոմփեոն միջազգային դատարանն անվանեց «որպես անվստահելի քաղաքական հաստատություն, որը քողարկված է որպես իրավաբանական անձ»:

Դեռ նախորդ տարի պաշտոնական Վաշինգտոնը սահմանեց վիզային սահմանափակումներ այս քննության հետ կապված անձանց համար: Այդ ժամանակ դեռ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել էր, որ ՄՔԴ-ն այս գործը սկսելուց հետո «մեռել է ԱՄՆ-ի համար»:

Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Նենսի Մաքինենին, Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցների մասին խոսելիս ասել է, որ Միացյալ Նահանգները բազմիցս մերժել են Միջազգային քրեական դատարանի` ԱՄՆ զորքերի նկատմամբ իրավասություն ունենալու մասին պնդումները :

 «ՄՔԴ-ի գործողությունները խախտում են ամերիկացիների իրավունքները եւ սպառնում են ոտնահարել մեր ազգային ինքնիշխանությունը: ՄՔԴ-ն ստեղծվել է պատասխանատվություն կրելու համար պատերազմական հանցագործություններ կատարելու դեպքում, բայց գործնականում դա անթույլատրելի եւ անարդյունավետ միջազգային բյուրոկրատական կառույց է, որը սպառնում եւ ոտնձգություն է կատարում ԱՄՆ-ի զինված ուժերի նկատմամբ, ինչպես նաեւ մեր դաշնակիցների ու գործընկերների զինվորականների հանդեպ », -ասել է Մաքինենին:

Ըստ նրա, չնայած ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կոչերին, ՄՔԴ-ն որեւէ գործողություն չի ձեռնարկել փոփոխությունների ուղղությամբ եւ շարունակում է քաղաքական դրդապատճառներով հետաքննություններ իրականացնել Միացյալ Նահանգների եւ  նրա դաշնակիցների, այդ թվում ՝ Իսրայելի նկատմամբ: «Մենք անհանգստացած ենք, որ հակառակորդ պետությունները շահարկում են ՄՔԴ-ն ՝ խրախուսելու համար մեղադրանքները Միացյալ Նահանգների զինված ուժերի դեմ», - ասել է խոսնակը ՝ չնշելով, թե որ երկրների մասին է խոսքը:

Շարունակելով, նա ասել է, որ Վաշինգտոնը  «բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Միջազգային քրեական դատարանի դատախազությունում առկա է կոռուպցիա եւ ապօրինի գործողություններ ամենաբարձր մակարդակով, որը կասկածի տակ է դնում  ամերիկյան զինվորականների մասին հետաքննության բարեխղճությունը»:  Ընդ որում, խոսնակն ասվածի մասին որեւէ ապացույց չի ներկայացրել:

 «Միացյալ Նահանգները կշարունակի օգտագործել անհրաժեշտ միջոցները ՝ իր քաղաքացիներին և դաշնակիցներին պաշտպանելու համար ՄՔԴ-ի կողմից իրականացվող դատական հետապնդումից», - եզրափակել է Մաքինենին:

Դատական այս գործընթացի մասով ԱՄՆ-ում սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ:

ԱՄՆ-ում արտակարգ իրավիճակների ռեժիմ մտցնելու իրավունքը պատկանում է նախագահին: Մինչև 1976 թվականը պետության ղեկավարը կարող էր նրան ներկայացնել ցանկացած ժամկետով և ցանկացած պատճառով, ինչը, նրա կարծիքով, սպառնում էր երկրի ազգային անվտանգությանը: Այնուհետ ռեժիմի ներդրումը կարգավորվում էր ազգային արտակարգ իրավիճակների մասին օրենքով: Միացյալ Նահանգներում մտցվել է արտակարգ իրավիճակների ազգային ռեժիմ ավելի քան 50 անգամ:

ՄՔԴ-ի քննած գործի շրջանակներում քննության մեջ կարող են ներառվել ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները, աֆղան զինվորներ եւ ամերիկացիներ, մասնավորապես՝ ԿՀՎ-ի սպաներ, որոնք հանցագործություններ են կատարել Լեհաստանի, Լիտվայի եւ Ռումինիայի գաղտնի բանտերում: Այս քննության մասին խնդրանքն ավելի վաղ 1 անգամ արդեն մերժվել էր՝ որպես հինավորում ներկայացնելով այն, որ գործընթացը չի բխի արդարության շահերից, ու հաջող քննության հեռանկարները ծայրահեղ սահմանափակ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2380 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել