Վարչապետն առաջարկում է բջջային հավելվածի միջոցով արձանագրվող ՃԵԿ խախտումների մեջ ներառել նաեւ մեքենայի մեջ դիմակ չկրելը

Բջջային հավելվածով արձանագրվող ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն իրավական ուժ կստանան 2021 թվականի հունվարի 1-ից: Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում ասաց ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» նախագիծը։

Ղազարյանի խոսքով՝ նախագծի նպատակը ՀՀ քաղաքացիներին հատուկ բջջային հավելվածի միջոցով ՃԵԿ խախտումներն արձանագրելու հնարավորություն տալն է:

«Բջջային հավելվածը ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց համար է»,- նշեց ոստիկանապետը՝ հավելելով, որ մեկ օգտատերը նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացնել ամսական առավելագույնը մինչեւ 3, իսկ տարեկան՝ մինչեւ 30 էլեկտրոնային հաղորդում:

«Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախ հանդիպող եւ սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում: Դրանցից են հանդիպակաց երթեւեկության դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրասպորտային միջոցից աղբ նետելը եւ այլն»,- ասաց Ղազարյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց խախտումների շարքում ավելացնել նաեւ ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջի խախտման դեպքերը:

«Իհարկե, այս նախագծի մշակումը շուտ է սկսվել, բայց ես կարծում եմ՝ մենք մի բան բաց ենք թողել՝ մեքենայի մեջ մեկ անձից ավելի մարդ գտնվելու պարագայում դիմակ չկրելը: Ամենահրատապ հարցերից մեկն է, պետք է դա էլ ավելացնել»,- հավելեց Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ մարդու անձնական տվյալների պաշտպանության տեսակետից ավտոմեքենայի մեջ կատարվող պրոցեսներն արձանագրելը նախագծով արգելվել է, այդ թվում՝ ամրագոտի կապելը, դիմակ կրելը եւ այլն:

«Անձնական տվյալների պաշտպանության ի՞նչ խնդիր կա։ Առանց դիմակի անձ կա, մեքենայի համարը գրվեց, վարորդին տուգանում են դրա համար։ Մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ դա պետք է ավելացնել։ Մենք քաղաքացիներին ասում ենք՝ հակահամաճարակային շարժում ենք սկսում, չե՞նք ուզում իրենց գործիք տալ, որ մասնակցեն դրան։ Պարո՛ն Բադասյան, ո՞րն է խնդիրը»,- ասաց վարչապետը՝ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։

Ի պատասխան՝ Բադասյանն ասաց, որ այնպիսի իրավախախտումներն են արձանագրվում, որոնք հնարավորինս քիչ անձնական տվյալների մշակում են ենթադրում. «Այսինքն՝ անձին մեքենայի մեջ կոնկրետ օրը, կոնկրետ ժամը, կոնկրետ վայրում նմանատիպ տվյալներ հավաքելը խնդրահարույց է։ Տվյալ անձին նույնականացնելու առումով էլ է խնդիր լինելու»։

«Ավելի լավ, թող դիմակով լինեն, էդ դեպքում չեն ճանաչի, թե ով է, ինչքան էլ նկարեն: Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում եւ չեն ուզում, որ կողքից իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է կրել դիմակներ: Ապակիները մգացնելու կարիք էլ չկա, մանավանդ որ ոստիկանությունը ռեյդեր է անում, որ մուգ ապակիներով մեքենաներ չլինեն»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ընթացքի ժամանակ նկարելու դեպքում մարդու դեմքը չի երեւա, փոխարենը կերեւա՝ դիմակով է, թե ոչ:

Նախագիծն ընդունվեց, սակայն արդարադատության նախարարը խոստացավ եւս մեկ անգամ դիտարկել դիմակներ չկրելու խախտումն արձանագրելու իրավական հիմքերը եւ հնարավորության դեպքում ավելացնել որոշման մեջ:

Տպել
1814 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել