Իտալացիներն իշխանությունների դեմ դիմել են դատախազություն, իսպանացիները՝ դատարան. պատճառը COVID-19-ից մեծ թվով մահերն են

Կորոնավիրուսի հետեւանքով  զոհված 50 իտալացիների հարազատները պաշտոնական բողոքով դիմել են Բերգամո քաղաքի դատախազություն՝ պահանջելով ստանձնել եւ կրել ավելի մեծ պատասխանատվություն կորոնավիրուսի զոհ դարձած ահռելի թվով մարդկանց համար:

The Local-ը հայտնում է, որ դատախազություն բողոք փոխանցած անձինք նշել են, թե իրենք վրեժի նպատակ չեն հետապնդում, ընդամենն ուզում են արդարության վերականգնում: Նախաձեռնության հեղինակը 31-ամյա իտալացի Ստեֆանո Ֆուսկոն է, որի պապը մահացել է կորոնավիրուսից, ծարատանը: Նա սոցիալական ցանցերում հատուկ խումբ է ստեղծել՝ իրենց ընտանիքի նման իրավիճակում հայտնված անձանց միավորելու համար:

Պաշտոնական տվյալներով, որոնք բազմաթիվ փորձագետներ նվազեցված են համարում, կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Իտալիայում ավելի քան  34 հազար մարդ է մահացել:

Դատախազություն են դիմել Լոմբարդիայի շրջանում, որն ամենից շատ էր տուժել համաճարակի հետեւանքով, սակայն բողոքին միացել են իտալացիներ՝ երկրի տարբեր շրջաններից:

Բերգամոյի դատախազները լայնածավալ հետաքննություն են անցկացնում առողջապահական ճգնաժամի վերաբերյալ: Տեղի ընտանիքները մեղադրում են իշխանություններին «կարմիր գոտու» ստեղծումը հետաձգելու, ինչպես նաեւ Լոմբարդիայի առողջապահական համակարգի ֆինանսավորումը տարիներ շարունակ  կրճատելու մեջ, ինչն էլ պատճառ էր դարձել Լոմբարդիայի շրջանում համաճարակին դիմակայելու անկարողության:

Եվս 150 բողոք այժմ նախապատրաստման փուլում է գտնվում: Բերգամոյի դատախազները, լրատվամիջոցների փոխանցմամբ, նախատեսում են վկայի կարգավիճակով հարցաքննության կանչել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին, ինչպես նաեւ առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանսոյին ու ներքին գործերի նախարար Լուկիանա Լամորգեզեյին: 

Բերգամոյի դատախազություն դիմած 50 անձանց գրություններում նշվում է, որ երկրի իշխանությունները պատշաճ քայլեր չեն ձեռնարկել համաճարակի կանխարգելման համար, իսկ արված քայլերն էլ եղել են անարդյունավետ:

Սա կոլեկտիվ հայտով ներկայացված առաջին իրավաբանական բողոքն է:

Կառավարության իրականացրած քայլերից դժգոհ են նաեւ իսպանացիները: Իսպանիայում կորոնավիրուսի հետեւանքով զոհվածների մի քանի ընտանիքներ առանձին հայցերով դիմել էին դատարան՝ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի դեմ:

Դժգոհ են նաեւ Ֆրանսիայում. այս շաբաթ՝ երեքշաբթի օրը, Փարիզի դատախազությունը հայտարարել էր, որ սկսում է ուսումնասիրություններ եւ քննություն անցկացնել՝ պարզելու համար, թե Ֆրանսիայի կառավարության արձագանքը համաճարակին արդյո՞ք համապատասխանում է մի շարք հոդվածների եւ կարո՞ղ է  դիտարկվել իբրեւ բազմաթիվ քաղաքացիների զանգվածային, կանխամտածված սպանություն կամ քաղաքացիների կյանքի եւ առողջության համար սպառնալիք: Փարիզի դատախազությունը նման հայտարարություն է արել՝ հաշվի առնելով հարյուրավոր ֆրանսիացիների կողմից ստացված բողոքները՝ քաղաքացիների բուժման ընթացքում կիրառված սորտավորման եւ մի շարք քաղաքացիների՝ ժամանակին բուժօգնության տրամադրումն ուշացնելու համար:

Նշենք, որ հենց եվրոպական այս 3 երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում կորոնավիրուսի հսկայական բռնկման օջախներ էին առկա միաժամանակ: Երկրների առողջապահական ռեսուրսները չէին բավարարում բոլոր վարակակիրներին միաժամանակյա բուժօգնություն ցուցաբերելու համար եւ որոշ դեպքերում իշխանություններն ու առողջապահական գերատեսչությունները ստիպված են եղել դիմել բուժման սորտավորման տարբերակին, երբ ընտրվում են քաղաքացիներ, որոնց ապրելու եւ բուժվելու շանսերն ավելի մեծ են: Հազարավոր քաղաքացիներ այս երկրներում բուժում էին ստանում տանը՝ հիվանդանոցային ռեսուրսների սպառման պատճառով, իսկ եվրոպական երկրների շարքում այս պետություններում գործում էին ամենախիստ կարանտինային միջոցառումներն ու սահմանափակումները:

Worldometers կայքի տվյալներով, Իսպանիայում մինչեւ այսօր ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 289.046 դեպք է հաստատվել, մահացել է 27.136 մարդ: Այս պահին իսպանական հիվանդանոցներում բուժում է ստանում 64.952 մարդ, ծանր եւ ծայրահեղ ծանր է գնահատվում  617-ի վիճակը:

Իտալիայում մինչ օրս կորոնավիրուսի  235.763 դեպք է հաստատվել, մահացել է 34.114 մարդ, այժմ բուժում է ստանում դեռ 31.710 իտալացի, նրանցից ծանր եւ ծայրահեղ ծանր է գնահատվում 249-ի վիճակը:

Ֆրանսիայում մինչեւ հիմա  կորոնավիրուսի 154.591 դեպք է հաստատվել, մահացել է 29.296 մարդ, նրանց գրեթե կեսը՝ ծերատներում եւ խնամքի հաստատություններում: Երկրում դեռ բուժում է ստանում  11.961 մարդ:

Աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ 1 միլիոն բնակչության թվի հաշվարկներով կորոնավիրուսի բավական մեծ թվով վարակման դեպքեր են նկատվում, գրեթե ամեն տեղ իշխանություններին մեղադրում են անգործության կամ սխալ գործելաոճի, ժամանակին չարձագանքելու կամ շատ ուշ արձագանքելու, բուժման սխալ մեթոդների կիրառման  կամ անարդյունավետ առողջապահական քաղաքականություն վարելու մեջ: Ենթադրվում է, որ համավարակի ավարտվելուն պես աշխարհի շատ պետությունների կառավարություններ կկանգնեն պատասխանատվության մեծ բեռի առաջ՝ հասարակական ճնշումների կամ դատական գործընթացների հետեւանքով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2387 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ