Երևան
12 °C
Ջո Բայդենը մնացել է միակ քաղաքական գործիչը, որն այժմ կանգնած է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահի պաշտոնում վերջինիս երկրորդ ժամկետի միջև: Հունիսի 6-ին, Դեմոկրատական կուսակցության կոնգրեսը առաջադրել է Բարաք Օբամայի օրոք Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Բայդենին՝ որպես նախագահի թեկնածու նոյեմբերյան ընտրություններում:
Իր կողմնակիցների համար Բայդենը Վաշինգտոնում տասնյակ տարիների աշխատանքային փորձ ունեցող միջազգային փորձագետ է, փայլուն հռետոր, որը գիտի՝ ինչպես գտնել պատասխանը հասարակ մարդկանց հարցերի, և մի մարդ, որը համարձակորեն դիմանում է սարսափելի անձնական փորձություններին:
Մրցակիցների համար Բայդենը ժողովրդից հեռու գտնվող քաղաքական վերնախավի կարկառուն ներկայացուցիչ է, որը հակված է շարունակ հայտնվել ամոթալի իրավիճակների մեջ եւ հաճախ անհեթեթ մտքեր արտահայտել:
Իսկ կարո՞ղ է արդյոք Բայդենը Թրամփին դուրս հանել Սպիտակ տնից՝ զբաղեցնելով նրա տեղը:
Բայդենը քաղաքականության մեջ նորեկ չէ: Վաշինգտոնում նրա կարիերան սկսվել է սենատորի պաշտոնով, որը նա ստանձնել էր դեռ 47 տարի առաջ: 1973 - 2009 թվականներին նա սենատոր էր Դելավեր քաղաքից, իսկ նախագահական առաջին արշավը սկսվել է 1987 թվականին: Նրա համար սա արդեն երրորդ արշավն է: Բայդենը հայտնի է ընտրողների համակրանքը շահելու ունակությամբ և շատ հաճախ հնչող կոպիտ հայտարարություններով, որոնք շատ երկար են մնում քննարկումների թիրախում:
1987-ին, ելույթ ունենալով հանրահավաքների ժամանակ, նա սկսել էր պատմել, որ իր նախնիներն աշխատել են ածխահանքում, Հյուսիսարևելյան Փենսիլվանիայում, ինքն էլ շատ էր տանջվում այն մտքից, որ նրանք չեն կարողացել հասնել նրան, ինչին արժանի են եղել կյանքում: Այդ արշավն ավարտվեց առանց սկսելու, երբ պարզվեց, որ Բայդենի ընտանիքում ոչ ոք հանքափոր չի եղել և նա գործնականում բառացիորեն փոխառել էր մի արտահայտություն ՝ բրիտանական քաղաքական գործիչ Նիլ Կինոկի ելույթներից, որն իսկապես սերում էր ածխահանքում աշխատողների ընտանիքից:
Եվ սա միայն առաջինն էր այն հայտարարություններից, որոնք հետագայում անվանվեցին «Ջոի ռումբեր»: 2012-ին, խոսելով իր քաղաքական փորձի մասին, նա հայտարարել էր. «Ես ճանաչում եմ ԱՄՆ-ի 8 նախագահների, որոնցից 3-ին՝ ինտիմ մակարդակում»:
Այս արտահայտությունը երկար ժամանակ զավեշտի իրական թեմա էր դարձել, քանի որ մարդիկ կարծում էին՝ նա նախագահների հետ մտերիմ է ոչ թե ընկերական, այլ անձնական մակարդակում, մինչդեռ նա ցանկացել էր շեշտել խիստ մտերիմ լինելու փաստը:
2009-ին էլ, լինելով Օբամայի օրոք ԱՄՆ-ի փոխնախագահ, նա ասել էր, որ բարաք Օբաման իր ճանաչած առաջին աֆրոամերիկացի պաշտոնյան է, որը խելացի է, լավ է խոսում, մաքուր է հագնվում եւ հաճելի տեսք ունի՝ այսպիսով վիրավորելով տասնյակ սեւամորթ պաշտոնյաների: Չնայած այս տարօրինակություններին, այնուամենայնիվ, Օբաման նրան համարում էր իր գործընկեր եւ վստահում: Լրատվամիջոցները քաջատեղյակ են ելույթների ժամանակ Բայդենի արտահայտած տարօրինակ մտքերից եւ պատահական չէ, որ նախորդ տարի New York Magazine թերթը գրել էր, որ Բայդենի թիմի համար այս տարի գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ վերջինիս իմպրովիզների դիմել: Ի դեպ, Բայդենը հայտարարել է, որ ընթերցելիս կակազում է մանկական տարիքից, այդ պատճառով էլ հուշարարներից չի օգտվում ու նախընտրում է առանց հուշարարի ելույթներ ունենալ:
Բայդենը հսկայական փորձ ունի քաղաքականության ասպարեզում: Սենատում ավելի քան երեք տասնամյակ և փոխնախագահության 8 տարի: Բայց երկար ռեկորդային պաշտոնավարումը միշտ չէ, որ նախագահական ընտրություններում կարող է որպես հաղթանակի երաշխիք լինել:
Ալ Գորը (Ներկայացուցիչների պալատում 8 տարի, Սենատում 8 տարի և նույնքան փոխնախագահ), Ջոն Քերին (28 տարի սենատորիայի գրասենյակ) և Հիլարի Քլինթոնը (Սպիտակ տան առաջին տիկնոջ 8 տարի և Սենատում նույնքան) պարտվել են ընտրություններում՝ շատ ավելի պակաս փորձ ունեցող հանրապետական թեկնածուներին:
Բացի այդ, բոլորին է հայտնի Բայդենի եւ իր որդու՝ միջազգային սկանդալների մասին գործերը: Իսկ Միջազգային սկանդալներն այդքան էլ ձեռնտու չեն Բայդենի անվան եւ հետագա աշխատանքի համար, քանի որ նա մեծ դիվանագիտական փորձ ունի եւ չէր ցանկանա տարբեր երկրների հետ փչացնել հարաբերությունները:
Մինչ այժմ, ըստ հարցումների, Բայդենը Թրամփից առաջ է անցնում մոտ 10 տոկոսային կետով: Բայց մինչ նոյեմբերը դեռ շատ ժամանակ կա և առջևում դեռ կատաղի պայքար է սպասվում: 2 թեկնածուներ այս արշավի ընթացքում արդեն բախվել են հակաիրավական բռնությունների և օգտագործել Covid-19- ի դեմ մարտավարությունը:
Նույնիսկ պարզ դիմակի կրումը դարձել է քաղաքական խորհրդանիշ և շահարկումների առիթ: Բայդենին միշտ տեսնում են դիմակով, իսկ Թրամփին ՝ ընդհակառակը:
Պայքարը չի սահմանափակվում միայն իմիջի մասին միմյանց ուղղված փոքրիկ խայթոցներով: Շատ բան է վտանգված: Եթե Բայդենը հաղթի, դա կլինի նրա երկար և բուռն քաղաքական կարիերայի հաղթական ավարտը: Եթե նա պարտվի, Թրամփը Սպիտակ տանը ևս չորս տարի, իսկ նրան Բայդենը բազմիցս «անպիտան նախագահ» է անվանել: Թրամփն էլ իր հերթին ունի Բայդենի մասին սեփական կարծիքը եւ բազմիցս է նրան անվանել «Ցնդած Ջո»:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների երկու թեկնածուներն էլ խարիզմատիկ, հետաքրքիր ու բուռն են անցկացնում արշավը եւ շատերն են կարծում, որ իրադարձությունների ու բախումների պակաս չի լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT