Ջերմություն, հազ, թուլություն, գլխացավ․ Հեղինե Պետրոսյանը ներկայացնում է՝ որ ախտանիշների դեպքում է պետք դիմել բժշկի

Այս օրերին, երբ կորոնավիրուսով վարակվածների քանակն օրական ավելանում է մի քանի հարյուրով, մարդկանց, որոնք ունեն հիվանդության տարբեր ախտանշաններ, ավելի շատ է հետաքրքրում՝ արդյոք իրենց օրգանիզմում տեղի ունեցողը նոր տիպի կորոնավիրուսի ախտանշա՞ն է, պե՞տք է դիմել բուժօգնության, եթե՝ այո, հատկապես՝ ում եւ ինչպես: 

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչի՝ մեծահասակ բնակչության գծով տեղակալ Հեղինե Պետրոսյանի խոսքով՝ պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել եւ խուսափել բժշկին դիմելուց։ Մեզ հետ զրույցում նա ներկայացրել է COVID-19-ին բնորոշ ախտանիշները, դիմելու կարգն ու հետագա քայլերի հաջորդականությունը։

Ե՞րբ դիմել

Ջերմություն, հազ, թուլություն, գլխացավ, հարբուխ, փսխում, լուծ, բկանցքում ցավ, հոտառության եւ համի կորուստ. սրանք նոր տիպի կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են։ Ի դեպ, վարակվածների 30-60%-ի մոտ որպես ախտանիշ նկատվում է հոտառության կորուստը։

Պոլիկլինիկա դիմելու համար պարտադիր չէ՝ միանգամից լինեն այս բոլորը, եթե կա մի քանիսի զուգորդումը, հատկապես՝ հազի եւ ջերմության, պետք է տեղեկացնել մասնագետին։

Կարեւոր է նաեւ՝ անձը կոնտակտավոր է, թե ոչ։ Վարակված անձանց հետ կոնտակտ ունեցողների նկատմամբ սահմանվում է ամենօրյա հսկողություն՝ օրական 2 անգամ զանգ բժշկի կողմից։ Եթե նրանց ջերմությունը 37-38 աստիճանի է, անմիջապես պետք է կապվել բժշկի հետ։ Քանի որ նրանք իրավունք չունեն ինքնամեկուսացման վայրը լքելու, պոլիկլինիկա տեղափոխվում են ուղարկված մեքենայով։

Ոչ կոնտակտավորների դեպքում, եթե ջերմությունն ավելի բարձր է՝ 38 եւ ավելի, կա հազ կամ հեւոց, պարտադիր պետք է տեղեկացնել։

Եթե ջերմությունը 37 աստիճան է, որեւէ այլ գանգատ եւ ախտանշաններ չկան, առօրյայում առողջական փոփոխությունը եւս բացակայում է, ու տվյալ անձը կոնտակտավոր չէ, անհանգստանալ եւ բժշկին դիմել դեռեւս պետք չէ։ Լավ կլինի հեղուկներ օգտագործել եւ մի փոքր սպասել։

Զանգե՞լ, թե՞ գնալ՝ հարցին մեր զրուցակիցն այսպես պատասխանեց․ «Կոնտակտավորը միանշանակ զանգում է, եւ բժիշկն է կազմակերպում նրա այցը, իսկ մնացածների դեպքում լավ կլինի, որ գնան պոլիկլինիկա»։

Պետրոսյանի խոսքով՝ մարդիկ այսօր խուսափում են գնալուց, ինչը ճիշտ չէ, քանի որ միանգամից կարող են կատարվել հետազոտությունները, վախենալ էլ հարկավոր չէ․ բոլորը դիմակներով են, միջանցքների ախտահանմանը մեծ ուշադրություն է դարձվում, օդափոխվում են սենյակները, բոլոր մակերեսներն ախտահանվում են 15 րոպեն մեկ։

Մասնագետը հիշեցրեց․ «Կանխարգելումը շատ ավելի հեշտ է, քան ծանր հիվանդներին բուժելը, կյանքի համար պայքարելը»։

Ի՞նչ է արվում պոլիկլինիկայում

Ինչպես ներկայացրեց մեր զրուցակիցը, վերոնշյալ ախտանիշների դեպքում բժիշկը զննում է հիվանդին, կատարվում է ռենտգեն հետազոտություն՝ պարզելու արդյոք առկա է թոքաբորբ։ Անհրաժեշտության դեպքում այլ լաբորատոր գործիքային հետազոտություն է արվում, արյան մեջ թթվածնի հագեցվածությունն է որոշվում։ Եթե այն 92%-ից ցածր է, կամ հաստատվել է թոքաբորբ, հոսպիտալացման ցուցում է։

Նշենք նաեւ, որ ախտանիշների դեպքում ճիշտ է կապվել հենց տեղամասային պոլիկլինիկայի բժշկի՝ թերապեւտի հետ, այլ ոչ թե կանչել շտապօգնություն։

Պոլիկլինիկական հաստատություններն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9։00-18։00-ը, շաբաթ եւ կիրակի օրերին՝ 10։00-16։00-ը։

Եթե անձի մոտ ջերմությունը բարձրացել է, շնչառական շարժումները՝ ավելացել, օրինակ՝ 1 րոպեում հաճախականությունը 22 շարժումից ավելի է, ժամն էլ ուշ է, չեն կարողանում կապ հաստատել թերապեւտի հետ, այդ դեպքում պետք է դիմեն շտապօգնության ծառայությանը։

Նմուշառման ցուցումներ

Պետրոսյանն իր խոսքում ներկայացրեց ինչպես պարտադիր բժշկի դիմելու, այնպես էլ՝ թեստավորման նմուշառման ցուցումների ցանկը։

Ըստ այդմ՝ նմուշառում կարող է կատարվել թոքաբորբ ունեցողներին, ներկայումս որեւէ բժշկական կենտրոնում աշխատող բժիշկներին, որոնք ունեն ջերմություն եւ հազ կամ հեւոց, կոնտակտավորներին, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, եւ ի հայտ են եկել ջերմություն կամ շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ։ Ի դեպ, այս դեպքում պարտադիր չէ, որ ջերմությունը լինի բարձր, նույնիսկ 37-ի դեպքում այս քաղաքացիները լավ կլինի՝ դիմեն բժշկի։ Ոչ կոնտակտավորի դեպքում՝ նրանց, որոնց ջերմությունը 38 եւ ավելի է, կա հազ կամ հեւոց։

Ցանկի մեջ են մտնում նաեւ հաստատված վիրուսով մորից ծնված նորածինները, մանկաբարձական ստացիոնար ընդունվող ծննդկանները, կամ հղիները, կանանց կոնսուլտացիա հաճախող ջերմություն եւ հազ կամ հեւոց ունեցող հղիները։

Այս ցանկի մեջ են նաեւ 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում պետության կողմից երաշխավորված ավճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բժշկական հետազոտում եւ փորձաքննություն անցնող զորակոչային տարիքի անձինք, որոնք ունեն սուր շնչառական վիրուսին բնորոշ անհանգստացնող ախտանիշներ։

Ցանկում ավելացել է նաեւ նոր կետ՝ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման ենթակա պացիենտը եւ նրան խնամողը, այսինքն՝ նրանք, ովքեր գնում են ոսկրածուծի փոխպատվաստման, մինչ դա պետք է թեստավորվեն։ Այս դեպքում այն կատարվում է՝ անկախ նրանից ախտանիշներ կան, թե չէ։

Տպել
28187 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը