Կորոնավիրուսով վարակված 100 տարեցի խնամքն իրականացնում է ԱՍՀՆ-ը. 10 հոգի ընդունվել է աշխատանքի, եւ նոր մարդկանց կարիք կա

Հունիսի 1-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) հայտարարություն էր տարածել, որ ստանձնում է կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց քաղաքացիների խնամքը՝ մեկուսացման վայրում: Եվ դրա համար շտապ անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր եւ սանիտարներ: «Հայկական ժամանակը» ԱՍՀՆ-ից հետարքրքվել էր, թե աշխատանքներն իրականացնելու համար քանի դիմող է եղել, եւ արդյո՞ք արդեն ընտրություն են կատարել:

Նախարարությունից հայտնեցին, որ բժշկական համապատասխան անձնակազմի ներգրավման մասին տարածված հայտարարությունից հետո նախարարությունը ստացել է աշխատանքի ընդունման շուրջ 60 դիմում: Եվս 15 քաղաքացի ուղղորդվել են ԱՍՀ նախարարությանը կից Զբաղվածության տարածքային գործակալության կողմից՝ աշխատանքի տեղավորման համար:

Այս պահին խնամքի հաստատությունում աշխատանքի է անցել ընդամենը 10 մարդ: Նրանցից 2-ը բժիշկ են, 4-ը բուժքույր, իսկ մյուս 4-ը սանիտարներ եւ մայրապետեր: Շեշտենք, որ այս մարդիկ բոլորը դեռեւս Զբաղվածության տարածքային գործակալությունից ուղղորդված անձինք են: ԱՍՀՆ խոսնակ Սոնա Մարտիրոսյանը ՀԺ-ին հայտնեց, որ աշխատանքի տեղավորման համար ըստ օրենքի՝ առաջնահերթությունը տրվում է նրանց, որովհետեւ պոտենցիալ աշխատողներ են, որոնք իրավիճակով պայմանավորված գործազուրկ են դարձել:

Իսկ վերը նշված 60 դիմորդների հայտերն ուսումնասիրվում են, որոշներն արդեն ընթացքի մեջ են՝ պայմանագրեր են կնքվում նրանց հետ:

Նախարարությանը խնդրել էինք մանրամասնել, թե աշխատակիցներից քանիսը որքան է մնալու խնամք պահանջող տարեց անձանց մոտ՝ աշխատանքը քանի ժամ է եւ այլն: Մեզ պատասխանել են, որ ներկայումս ընդունված 10 անձինք աշխատում են «Աշխատանքային օրենսգրքի» դրույթների համաձայն՝ հերթափոխ իրականացնելով:

Խոսնակից հետաքրքրվեցինք, թե 100 տարեցին 10 հոգին ինչպե՞ս են հերթափոխով խնամում եւ արդյոք դա հնարավոր է նորմալ իրականացնել: Սոնա Մարտիրոսյանը նկատեց՝ ընդունվածներից որեւէ մեկը օրենքով նախատեսվածից շատ չի աշխատում, լիարժեք պահպանվում է աշխատանքային իրավունքները: Իսկ ինչ վերաբերում է տարեցների պատշաճ խնամքին, նշեց, որ հասցնում են: Նկատենք այս 100 անձինք միայնակ տարեցներ չեն:

«Աշխատանքի բնույթը յուրաքանչյուր աշխատակցի դեպքում տարբեր է՝ կախված մասնագիտական որակավորումից: Խոսքը կորոնավիրոսի դրական ախտորոշմամբ, սակայն կայուն առողջական վիճակում գտնվող քաղաքացիների խնամքի մասին է: Նրանցից որոշներին բժշկական միջամտություն էլ պետք չէ, պարզապես մի փոքր խնամքի կարիք ունեն»,-ասաց նա:

Նշենք, որ ԱՍՀՆ-ի տարածած հայտարարությունում նաեւ նշված էր աշխատանքի աշխատավարձի չափը. բուժքույրերի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը (պահումներից հետո) 131 հազար ՀՀ դրամ է,  իսկ սանիտարներինը՝ 124: Հարկ է նշել, որ հայտարարության մեկնաբանություններում ցանկացողների թիվը բավականին շատ էր, բայց բոլորը շեշտել էին, որ առաջարկվող  գումարը շատ քիչ է նման բարդ եւ պատասխանատու աշխատանքն իրականացնելու համար: ԱՍՀՆ-ից հետաքրքրվել էինք, թե գուցե վերանայելո՞ւ են աշխատավարձի չափը:

Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ վերանայման վերաբերյալ որոշում չկա, հավելելով՝ աշխատավարձը հաշվարկվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների միջին աշխատավարձի չափով՝ գումարած 50 տոկոս:

Տպել
1432 դիտում

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ