Երևան
12 °C
«Այսօր նոր օր է, սկսելու աշխատանքը սիրով». այսպես է սկսվում «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից հրապարակված մոտիվացիոն տեսաուղերձը, որը ուղղված է խմբի բոլոր ընկերությունների աշխատակիցներին։ Տեսաուղերձի համար օգտագործվել են «Գալաքսիի» դոկումենտալ կադրեր՝ ընկերության նախագծերից, ձեռքբերումներից, պատմությունից, աշխատակիցներից, այդ թվում, նաև ընկերության հիմնադիրներից։ Նպատակը՝ երկրի համար դժվարին ժամանակներին թիմային ոգին ու մոտիվացիան պահպանելն է։
««Գալաքսիի» 20 տարվա պատմությունը նորանկախ Հայաստանի գործարար ոլորտի համար նախադեպային է. փոքր ձեռնարկությունից մինչև ոլորտի կարևոր դերակատարներ. մեր 20 տարվա ճանապարհին ամեն օրը փորձ է արվել մի քայլ առաջ գնալ։ Պատիվ ու պատասխանատվություն ունենք մեր ընկերությունների միջոցով ծառայություն մատուցել Հայաստանի ամեն երրորդ ընտանիքին։ Այս ամենը մեր թիմի տարիների նվիրված աշխատանքի արդյունքն է, և արժանին պիտի մատուցվի թիմին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։
Տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, սոցիալական զարգացում, կրթություն, արվեստ, ճարտարապետություն. «Գալաքսի» ընկերությունների խմբում այս ոլորտների ծրագրերը առանձնացված են, որպես թիմային հաջողության պատմություն։ Հիշեցնենք, որ միայն նախորդ տարի ընկերությունների խումբը հայտարարել է երեք խոշոր նախագծերի մասին, այդ թվում նաև Երևանում Իննովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցումը, Հայաստանում «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի կառուցումն ու Հայաստանում ֆրանսիական հայտնի «Փոլ» սրճարանների ցանցի մուտքը։ Միայն նշված նախագծերի արդյունքում երկրում 500-ից ավելի բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր կստեղծվեն։
Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում են հանդես գալիս այնպիսի հաջողակ բրենդներ, ինչպիսիք են հեղահաղորդակցության միակ հայկական Ucom օպերատորը, այցելուների թվով առաջին շուկայում հանդիսացող Yerevan Mall-ը, TI’ME ժամացույցների ու աքսեսուարների մուլտիբերնդային խանութը, երևանցիների սիրելի Santafe կոնցեպտային սրճարանը և այլն։ Ըստ հրապարակված տվյալների, «Գալաքսի» ընկերությունների խումբը տարեկան 13-14 միլիարդ դրամ հարկեր է վճարում և զգալի ազդեցություն ունի երկրի ՀՆԱ-ի վրա։ Ներկայումս ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը մոտ 3000 է, իսկ միջին ամսական աշխատավարձը 2018թ.-ին կազմել է 320,000 դրամ, որը բարելավվել է 2019-ին՝ դառնալով 370,000 դրամ։ Ընկերությունների խումբը կորոնավիրուսի տնտեսական հետևանքներով պայմանավորված աշխատատեղերի կրճատումներ չի կատարել՝ կամք դրսևորելով պահպանել թիմի միասնականությունը դժվարին ժամանակներում։



Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT