Երևան
12 °C
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտով ներկայացրել է սակագնի վերանայման իրենց հաշվարկները, մեր աշխատակազմը ներկայացրել է իր դիրքորոշումը։ Հիմա սկսել ենք հանրային քննարկումների փուլը, որն ամփոփվելու է հանձնաժողովի նիստում: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նա նշեց, որ նիստը կլինի այս ամսվա մեջ, սակայն օրը դեռ հստակ չէ։
«Դեռեւս քննարկումներում ես փաստական հանգամանք չեմ տեսել, որ մեր աշխատակազմի արած հաշվարկները ենթարկվեն փոփոխության, բայց դեռ վերջնական չէ»,- ասաց Բաղրամյանը:
Դիտարկմանը, թե «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը հանձնաժողովի նիստում ասել է, որ եթե սակագնի բարձրացում չլինի, իրենք չեն կարողանա անհրաժեշտ սպասարկումն ապահովել, Բաղրամյանն արձագանքեց. «Չեմ կարծում, թե նա այն ենթատեքստում է ասել, որ այլեւս չեն կարող շահագործել: Ինձ թվում է՝ դա ընդհանուր ասվեց այսօր գործող գների համեմատությամբ: Մեր աշխատակազմի հաշվարկներն էլ են դա ցույց տալիս, որ այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն»:
Հարցին՝ ինչպես ստացվեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր գները բարձրացնել 11 տոկոսով, իսկ Հանձնաժողովն առաջարկել է՝ 4,5 տոկոս, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց. «Մենք քննարկում ենք առաջիկա 10 տարվա ավելի կայուն եւ կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորություն «Գազպրոմ Արմենիա»-ի հետ: Այդ հաշվարկները եւ իրավական դաշտը, այսինքն՝ սակագնի հաշվարկման մեթոդիկան ներկայացված է հանրությանը: Դա նախատեսում է առաջիկա 10 տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ, շուրջ՝ 500 մլն դոլար, այդ ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում, եւ առաջիկա 10 տարիներին բավականին կանխատեսելի սակագնային մարժա ենք ունենալու»:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է գազի 1000 խորանարդ մետրը 255 դոլարի դիմաց միջինում 283 դոլար դարձնել, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկել է այն դարձնել 266,7 դոլար:
«Այդ՝ 266,7 դոլարը, առաջարկվում է բաշխել այնպես, որ բնակչության եւ սոցիալապես անապահով խմբերի համար գների փոփոխություն չլինի: Գները բարձրանում են ջերմոցների եւ վերամշակող ընկերությունների համար եւ ամսական 10 հազար խմ-ից ավելի սպառում ունեցողների համար»,- ընդգծեց ՀԾԿՀ նախագահը:
Դիտարկմանը, թե ջերմոցների համար սակագնի բարձրացումը կարող է բերել գյուղատնտեսական մթերքների գների բարձրացման, նա արձագանեց. «Բնականաբար, եթե գազի սակագինը բարձրանում է, ապա տնտեսության ինչ-որ ճյուղեր կամ սպառողներ, որոնց համար գինը բարձրանում է, այդ չափով իրենց վրա զգալու են: Այլ հարց է, թե որքանով այդ բարձրացումը կառավարելի կլինի տնտեսության այդ ճյուղերի համար»:
Նրա խոսքով՝ կախված նրանից, թե սահմանին ինչ գազի գին կունենան, բավականին կանխատեսելի կլինի մարժան եւ սպառողների համար վերջնական գները:
Բաղրամյանն ասաց, որ սահմանին գազի գինը էական ազդեցություն ունի ՀՀ-ում սակագների վրա, քանի որ սպառողների վճարվող սակագնի շուրջ 70 տոկոսը ձեւավորվում է սահմանին գազի գնի մեծությունից:
Խոսելով այն մասին, թե ՌԴ-ն Բելառուսին ավելի էժան է գազը վաճառում, քան Հայաստանին՝ նա ասաց, թե չպետք է մոռանալ, որ ՀՀ-ն ունի նաեւ Վրաստանի տարածքով անցնելու գին. «Այսինքն՝ Բելառուսի հետ համեմատելիս պետք է այդ գները առնվազն տարբերվեն Վրաստանի տարանցման գնի արժեքով, իսկ մնացածը, թե ինչ բանակցություններ են ընթանում, եւ որքան կլինի սահմանին գազի գինը, դա ես չեմ կարող ասել»:
Դիտարկմանը, թե կան պնդումներ, որ Հայաստանը պետք է վերանայի 2013 թվականի գազային «խայտառակ պայմանագրերը», ՀԾԿՀ նախագահն արձագանեց. «Ճիշտն ասած՝ այդ պայմանագրերը կառավարությունների միջեւ է, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանությունից: Մասնագիտական գնահատականն այն է, որ կարծում եմ՝ ցանկացած պայմանագիր էլ կարող է վերանայվել: Այլ հարցեր են երկու կողմերի կամքը, դրան հասնելու հնարավորությունները»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
Range Rover-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT