Երևան
12 °C
Կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման նպատակով աշխարհի բոլոր երկրները, հատուկենտ բացառություններով, գրեթե նույն միջոցառումներն են իրականացրել եւ իրականացնում, ու եթե տարբեր երկրներում արդյունքները խիստ տարբերվում են՝ դա կարող է ունենալ երեք հիմնական բացատրություն։ Առաջին՝ որոշ երկրներում այդ միջոցառումներն ուշացումով են իրականացվել, այլ երկրներում՝ ճիշտ ժամանակին, երկրորդ՝ որոշ երկրներում սահմանափակումներն ավելի մեղմ են եղել, կամ իրավապահները կոշտ մեթոդներով չեն պատժել կարանտինային ռեժիմը խախտողներին, եւ երրորդ՝ որոշ երկրներում,այլ երկրների համեմատ, բնակչությունն ավելի մեծ պատասխանատվությամբ է հետեւել պետական կառույցների հորդորներին։
Հայաստանն այսօր կորոնավիրուսային համաճարակի տարածման տեմպերի առումով ծանրագույն վիճակում է, եւ վերը նշված երեք գործոններն էլ էական դերակատարում ունեն դրանում։ Բայց հիմա իմաստ ունի անդրադառնալ միայն երրորդ գործոնին՝այն պարզ պատճառով, որ առաջին երկու գործոններն արդեն իրենց անելիքն արել են, ու «եղածը եղած է», իսկ երրորդ գործոնը դեռ շարունակում է իր բացասական դերակատարումը։ Եվ բնականաբար, հարց է ծագում՝ ինչո՞ւ է մեր ժողովուրդը համեմատաբար, «ավելի քիչ լսում» իշխանություններին, քան այլ երկրներում։
Սա նոր խնդիր չէ։ «Ղեկավարության» ցանկացած խոսքի նկատմամբ թերահավատությունը մեզանում առնվազն տասնամյակների պատմություն ունի։ Մարդիկ դեռեւս խորհրդային տարիներին «կոմունիստական պայծառ ապագայի» մասին խոսող կաշառակեր չինովնիկներ էլ են տեսել, անկախության տարիներին՝ կոռուպցիայի դեմ պայքարող, բայց մուլտիմիլիոնատեր դարձած պաշտոնյաներ էլ, հայրենասիրական ճառեր ասող ու զինվորի հացը գողացողներ էլ, ժողովրդավարությունից խոսող ու ընտրակաշառք բաժանողներ էլ, ու բնականաբար՝թերահավատ են։ Ապրիլյան հեղափոխությունից հետո իրավիճակը կարող էր փոխվել, բայց ընդդիմադիր քարոզչությունն ամեն ինչ արեց, որ ժողովուրդը պահպանի «թերահավատության չափաբաժինը»: Ընդորում՝ այդ քարոզչությունը սկսվել էր կորոնավիրուսային համաճարակից շատ առաջ։ Նոր իշխանությունների ցանկացած քայլ ներկայացվում էր որպես Նիկոլ Փաշինյանի անձնական շահերից բխող որոշում, ու բնականաբար՝ դա տարածվեց նաեւ հակահամաճարակային միջոցառումների վրա։ Օրինակ՝ անպայման պաշտպանիչ դիմակներ ունենալու որոշումից հետո տարածում էին, թե «սրանք հաստատ փայ ունեն մասկեքի բիզնեսում», կարգազանցներին տուգանելու որոշումը մեկնաբանում էին, թե «հաստատ վիզ փող ա պետք», հետո տարածում էին, թե «սրանք ինադու վարակվածների մեծ թիվ են ցույց տալիս, որ դրսից շատ փող կպցնեն», եւ այսպես շարունակ։ Մի խոսքով՝ «սաղ սուտա»:
Մեյմանդարի շուկայի բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն, ի դեպ, տեսախցիկների առջեւ հենց այդպես էլ ասաց՝ «էդ վիրուս-միրուս սաղ սութ ա, փարա են աշխըտըմ»: Կողքին կանգնածն էլ գոռգոռում էր՝ «էս սաղ սարքըմ են, որ էթանք իրանց սարքած բազառը կայնենք, փողը իրանց տանք»:
Այդ մարդիկ դա հենց այնպես չէին ասում. հարեւանից էին լսել, նա իր հերթին՝ մյուս հարեւանից, նա էլ ինչ-որ լրատվամիջոցից էր իմացել... Ահա այսպես է տարածվում «թերահավատության համաճարակը», ընդորում՝ տարածվում է միտումնավոր։ Տարածողները թքած ունեն հետեւանքների վրա՝ նրանց հետաքրքրում է միայն այն, որ մարդիկ թերահավատորեն ընկալեն իշխանությունների ցանկացած խոսք ու քայլ։ Իսկ բուն համաճարակն արդեն տարածվում է թերահավատների միջոցով։
Հ.Գ. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գիշերային ռմբակոծություններից խուսափելու նպատակով բոլոր քաղաքներում լուսաքողարկում էր իրականացվում. օդային տագնապի դեպքում մարդիկ սեւ-անթափանց վարագույրներով փակում էին բոլոր լուսամուտները։ Գուցեեւ ոչ միշտ էր օգնում, բայց որեւէ մեկի մտքով չէր անցնում ասել՝ «էս սաղ սութ ա, սեւ կտոր ծախելով փող են աշխըտըմ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT