Երևան
12 °C
Առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստներին եւ շերտերին:
Նախ՝ նա խնդրեց ոչ մի դեպքում չկտրել իր խոսքերը եւ չներկայացնել առանձին, որովհետեւ այդ պարագայում կփոխվի ասելիքի իմաստը, որովհետւ այն, ինչ ինքն ասում է, պետք է հասկանալ ընդհանուր ասելիքի կոնտեքստում:
Վարչապետը նախ հայտնեց, որ Հայաստանում նվազել է մահացության ցուցանիշը: Անցած տարի քաղցկեղից հունիսի 1-ի դրությամբ մահացել է 2307 մարդ, այս տարի՝ մոտ 100 մարդով պակաս: Ո՞րն է սրա բացատրությունը. ըստ վարչապետի՝ այն , որ քաղցկեղից պոտենցիալ մահացողների մեծ տոկոսը մահացել է կորոնավիրչուսով եւ կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, այլ ինքն է դարձել մահվան պատճառ: Ստացվում է՝ եթե կորոնավիրուսը չլիներ, քաղցկեղակիրների մի մասը կմահանար հենց քաղցկեղից: Նույնը նաեւ շնչառական օրգանների հիվանդությունների պարագայում է, մոտ 400 մարդ ավելի պակաս է մահացել, քան նախորդ տարի: Պատճառը դարձյալ նույնն է: Մի հետաքրքիր բան էլ կա, մարդը քաղցկեղ ունենալով եթե բժշկի էր դիմում 1 տարվա ընթացքում, հիմա դիմելու է 1 ամսվա ընթացքում՝ պայմանավորված կորոնավիրուսով:
Այլ հիվանդությունների պատճառով մահերի թիվն էլ զգալի փոքր է:
«Հունիսի 1-ի դրությամբ մենք մահացության շատ ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին: Այստեղ մենք մեկ մեծ խնդիր ունենք, որ կորոնավիրուսով մեր երկրում հիվանդանան մարդիկ այնքան, ինչքան հիվանդատեղեր կան մեր երկրում: Այսօր երկրում 20 հազար, հնարավոր է նաեւ 25-30 հազար ասիմպտոմ վարակակիր կա կորոնավիրուսի: Հնարավոր է՝ ձեզանից յուրաքանչյուրը կորոնավիրուսով վարակված է այս պահին: Ինչ-որ տեղ դա լավ է, որովհետեւ այդ պարագայում դուք ձեռք կբերեք իմունիտետ եւ չեք վարակվի կրկին կորոնավիրուսով առնվազն 1 տարի: Այստեղ խնդիրը ուրիշներին չվարակելն է: Ես էլ ունեմ կորոնավիրուս, բայց ես կառավարություն չեմ գնում, մեր դռնից ներս ոչ ոք չի մտնում, որպեսզի մենք ուրիշներին չվարակենք:
Ինչքան շատ են վարակակիրների թիվը, այնքան ծանր եւ առանձնապես ծանր դեպքերի թիվն է ավելանում, մահերն են ավելանում: Կոնտեքստը հետեւյալն է՝ ծանր դեպքերը մոտ 5 տոկոս են կազմում, եթե 10 հազարի 5 տոկոսը 500 հոգի է, 100 հազարի 5 տոկոսը 5 հազար հոգին է, մեր առողջապահական համակարգը 5000 հոգու սպասարկել չի կարող:
Բացի հիվանդության ընթացքից, մենք տոտալ լոկդաունի մեջ ենք հայտնվում՝ տնտեսական առումով: Երբ տոտալ լոկդաունից հետո մենք սկսում ենք բացվել, վարակը շարունակում է տարածվել: Հավանականություն է առաջանում, որ մենք էլի կհայտնվենք նոր լոկդաուն հայտարարելու խնդրի առջեւ: Այս պարագայում խնդիրն այն է, որ ունքը սարքելու տեղը մենք աչքն էլ ենք հանում՝ կորոնավիրուսի խնդիրը չենք լուծում, տնտեսական առումով էլ խնդիրների առաջ ենք կանգնում:
Մեր առողջապահական համակարգն ինչ ուզի, մենք պետք է տանք: Բայց մեր միջոցներն անսահմանափակ չեն:
Մենք խնդիր ունենք, որ կորոնավիրուսով մեր հիվանդների թիվը համապատասխանի հիվանդանոցային կարողությունների թվին: Սա պետք է անել ոչ թե վարչահրամայական մեթոդով՝ բոլորդ տներում, ամեն ինչ փակում ենք տարբերակով, երբ դուք տնից դուրս չեք գալիս, աշխատավարձ չեք ստանում, աշխատանքի չեք գնում, այս դեպքում էլ խնդիր եք ունենում ոչ միայն դուք, այլեւ պետությունը, որովհետեւ հարկ չի վճարվում, թոշակ չենք կարողանում տալ:
Եթե մեր 3 միլիոն բնակչության վրա բաժանենք էս բեռը, ամենքին մի փոքր հատված կընկնի, եւ այդ բեռը համեմատաբար թեթեւ կրելով, կարող ենք մեծ խնդիր լուծել: Այլ բան է, որ այդ բեռը կրում է միայն կառավարությունը, այլ բան է, որ կրում ենք բոլորով: Չպետք է ամեն օր չմոռանանք կորոնավիրուսի մասին: Երբ աջ կողմում, ձախ կողմում տեսնում ենք դիմակով մարդ, մեր զգոնությունն էլ է բարձրանում, երբ դուք մեքենայի մեջ դիմակով եք, բարձրանում է մյուսների զգոնությունը»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ այս վարակը դեռ երկար ժամանակ մեզ հետ է լինելու: Ուրեմն ի՞նչ է պետք անել՝ փակվե՞լ, ոչ, պետք է սովորել չփակվելով դուրս գալ շղթայից, կոտրել այս ծանրաբեռնվածությունը:
«Իրականում մեր խնդիրը ոչ թե հիվանդությունները զրոյացնելն է կամ բացառելը, որ հիվանդություններ չլինեն, այլ մեր խնդիրն է, որ հիվանդությունները գրանցվեն մեր հիվանդանոցային կարողություններին համապատասխան:
Եթե հաջողվի մինչեւ վերջ տանել մեր ընտանիքի ասիմպտոմ վիճակը, մենք առնվազն 1 տարի կարող ենք հանգիստ ապրել մեր կյանքով՝ գնալ դպրոց, մանկապարտեզ, ընդունել մեր հարազատներին, բայց հիմա խնդիր ունենք ուրիշներին չվարակելու: Մեր կյանքը լիովին փոխվելու է, բոլոր վարակակիրների կյանքն է առողջանալուց հետո փոխվում:
Ես չեմ բացառում, որ ցանկացած պահի մենք կարող ենք անցնել վարչական շատ խիստ միջոցների: Մի շտապեք ամփոփել արդյունքները աշխարհի տարբեր երկրների թվերով: Քանի դեռ պատվաստանյութ չկա, շատ վաղ է ամփոփել թվերը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT