Երևան
12 °C
2019 թվականին արձանագրվել է վերջին 12 տարվա համար աննախադեպ՝ 7,6% տնտեսական աճ, եղել է հարկեր-ՀՆԱ 22,35% ցուցանիշ։ Այս ցուցանիշը գերազանցել է մեր կանխատեսումները։
Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ իրենց կառավարությունը բախտ է ունեցել եւ վայելում է պատմական տարիներ իրագործելու հնարավորությունը։ Նա թվարկեց բոլոր այն իրադարձությունները, որոնք պատմական են եղել ՀՀ-ի պատմության մեջ՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, ժողովրդավարության մակարդակով աննախադեպ խորհրդարանական ընտրություններ, տնտեսական ակտիվության ցուցանիշ եւ այլն, եւ այլն։
2020 թվականը, իր գնահատմամբ, նույնպես աննախադեպ է կորոնավիրուսի համաճարակի բերումով, եւ պարզ է, որ այս տարի տնտեսական որոշակի խնդիրներ են լինելու։ «Բայց եւ այնպես, ես խորհուրդ կտայի չշտապել հետեւություններ անել, թե ինչպիսին կլինի 2020 թվականը, որովհետեւ կորոնավիրուսի ժամանակաշրջանը դեռ նոր է սկսվել, անհայտ է, թե ինչքան այն կտեւի, ուստի արդյուքները եւ նույնիսկ կորուստները ամփոփելը վաղ է»,- ասաց Փաշինյանը։
Շարունակելով կորոնավիրուսի թեման՝ Փաշինյանը հայնտեց, որ հենց այս օրերին ՀՀ-ում խոր գերագնահատման պրոցես է տեղի ունենում, եւ դա կապված է պետական կարգի եւ անհատի փոխհարաբերությունների հետ։ Նա ասաց, որ այս պայմաններում մի հարցի առաջ ենք կանգնում՝ ինչպե՞ս ենք մենք ընկալում մեր պետությունը եւ մեր պետականությունը, արդյոք մենք մեր պետությունն ու պետականությունն ըկնկալո՞ւմ ենք պատմության դասագրքերում ձեւակերպված «պետությունը որպես բռնության գործիք» բանաձեւով, թե՞ դիտարկում եւ ընկալում ենք որպես պետություն ունենալու մեր կամքի արտահայտում։
«Եվ հիմա այս կորոնավիրուսի հետեւանքով, բայց արդյունքում մենք պիտի վերագնահատենք պետական կարգի եւ անհատի հարաբերությունները, որովհետեւ հին ընկալմամբ օրենքները գրում են իշխողները, որպեսզի մեզ՝ քաղաքացիներիս, պահեն իրենց հսկողության տակ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ հիմա ժողովուրդն ազատ ընտրում է խորհրդարան, խորհրդարանը ձեւավորում է օրենքներ, իսկ կառավարությունը կյանքի է կոչում այդ օրենքները։
Վերադառնալով բյուջեի կատարողականի քննարկմանը՝ վարչապետը խոսեց բյուջեի քաղաքական եւ քաղաքացիական կոնտեքստի մասին։ Նա ասաց, որ ՀՀ-ում եղել է բյուջեի հին ընկալում, իսկ հիմա էլ պետք է ձեւավորել բյուջեի նոր ընկալում։ Մարդկանց հին ընկալումը, ըստ վարչապետի, հետեւյալն է՝ բյուջեն ընդունում են իշխողները, որպեսզի մեր աշխատած փողի մի մասը տանեն, մեզ թալանեն, որպեսզի մեր ձեռքից վերցնեն, իսկ բյուջեի նոր ընկալումը պետք է լինի այն, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձեւավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար։ «Իմ կարծիքով՝ բյուջեի հին եւ նոր ընկալումները հստակ այն սահմանն են, որը բաժանում է պետական ժողովրդին ոչ պետական ժողովրդից»,- ասաց Փաշինյանը։
Նա նաեւ հայտնեց, որ ինչքան էլ 2019 թվականը բյուջեի առումով պատմական լինի, բոլորս պետք է արձանագրենք նաեւ, որ չի հավաքվել այն ամբողջ պոտենցիալը, որն իրականում գոյություն ունի։ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում գոյություն ունի հսկայական ստվերային տնտեսություն, եւ այստեղ հենց մտածողության փոփոխությունն է կարեւոր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT