Երևան
12 °C
Մոտ մեկ շաբաթ առաջ Նորիլսկում 21 հազար տոննա վառելիքի արտահոսք էր եղել «Նորիլսկի նիկել»-ի դուստր ձեռնարկությունից: Բնապահպաններն այն անվանում են Արկտիկայի համար հսկայական չափերի բնապահպանական աղետ: Ինչպես կվերացվեն հետեւանքներն ու ով է կրելու պատասխանատվություն, դեռեւս քննարկվում է:
Մայիսի 29-ին, Նորիլսկ-Թայմիր Էներգետիկ ընկերության էլեկտրակայանի կենտրոնում, որը 100 տոկոսով պատկանում է «Նորիլսկի նիկել»-ին, հենարանների անկման պատճառով պայթել էր վառելիքի բաքը, դիզելը դուրս էր հոսել դրանից: 15 հազար տոննան թափվել էր Դալդիկան եւ Ամբարնայա գետերը, եւս 6 հազար տոննան՝ գետամիջյան հողածածկ ճանապարհ:
Գետերը հոսում են Պյասինոյի հսկայական լիճ, հաջորդը Կարա ծովն է: Գնահատելով տեղի ունեցածի մասշտաբները՝ իշխանությունները սկսեցին ճանապարհ որոնել՝ վթարի հետեւանքները վերացնելու համար: Նախորդ օրը խնդիրը քննարկվեց նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ առցանց հանդիպման ժամանակ: Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսն իր զեկույցն ավարտեց այն մտքով, որ ինքը չգիտի՝ 14 օրվա ընթացքում ինչպես հաղթահարել այս իրավիճակը (ընկերությանն ու նահանգային իշխանություններին աղետի հետեւանքների վերացման համար 2 շաբաթ է տրվել):
«Գրինփիս»-ում ասում են, որ բեւեռային Արկտիկայում այդպիսի մեծ մասշտաբի վթար առաջին անգամ է տեղի ունեցել: Բնական պաշարների նախարարությունը կարծում է, որ վթարի վայրում էկոհամակարգի վերականգնումը կտեւի առնվազն 10 տարի:
«Վնասը բավականին մեծ է: Միլիարդից ավելի գնահատվում է միայն ջրի վնասը, բայց եթե հողի վնասն էլ ենք վերցնում, ապա վնասները շատ ավելին են, ահռելի չափերի», - հինգշաբթի ասել է ՌԴ բնապահպանության փոխնախարար Ելենա Պանովան:
ՀԲՍ-ի Էկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բորիս Մորգունովը BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում տեղի ունեցածն Արկտիկայի բնության համար ողբերգություն է որակել եւ նշել, որ կարծում է՝ մոտ ժամանակներում խնդիրը դժվար թե հնարավոր լինի լուծել: Փորձագետի կարծիքով, եթե անգամ որակավորում ստացած մասնագետների կողմից մաքրվի ջրի մակերեսից վառելիքը, ապա դրա թողած հետեւանքները ստորջրյա հատվածի համար կպահպանվեն դեռ 3-5 տարի:
Նման իրավիճակների 20 տոկոս դեպքերում բնությունը գնում է ինքնակարգավորման ճանապարհով, սակայն դա ոչ բոլոր տեղերում եւ ռելիեֆներում է հնարավոր: Արկտիկայի բնությունը աղետը հաղթահարել չի կարողանա: Մորգունովը պարզաբանել է, որ մանրէները մեծ քայքայող ազդեցություն են ունենում նավթամթերքների վրա, իսկ դրանց գործունեությունը Արկտիկայում աննշան է:
Reuters-ի փոխանցմամբ, «Նորիլսկի նիկել»-ի առաջին փոխնախագահ Սերգեյ Դյաչենկոն ասել է, որ ընկերությունը նախատեսում է հավաքել գետերը լցված վառելիքը հատուկ տարաների մեջ եւ պահպանել այն՝ մինչև լուծում գտնվի:
Շաբաթ օրը 2 ինքնաթիռներ 16 հազար տոննա ծավալով նավթամթերք պահելու համար տանկերներ կտեղափոխեն ու կհանձնեն Նորիլսկին, պլանավորվում է դրանց մեջ պոմպավորված դիզելային ջրի հեղուկը պահպանել այնքան, մինչեւ որոշում կայացվի, թե ինչպես կարելի է տարհանել բեռնարկղերը կամ հեղուկը:
Ջրախառն վառելիքի մնացուկները նման դեպքերում այրում են հատուկ տեխոնոլգիայով, որի համար էլ բավարար պայմաններ են պետք, բայց այրումն էլ իր հետեւանքներն ունի, որովհետեւ մի քանի տասնյակ տոննա վառելիքի այրումից մթնոլորտ են արտանետվում չափազանց վտանգավոր նյութեր: Բացի այդ, ուտիլացիայի համար չափազանց մեծ խնդիր է Կրասնոյարսկի շրջանի տեղանքը, այնտեղ անհատական լուծման մեթոդ է կիրառվելու:
Ամբարնայա գետի եզրագծով մեկ մակերեսին կագնած է յուղի հաստ շերտը: Փրկարարները շարունակում են տեղափոխել վառելիքով ներծծված հողազանգվածը՝ ժամանկավոր տեղակայման վայր, որտեղ այն պահպանվելու է՝ մինչեւ«Նորիլսկի նիկել»-ը լուծման տարբերակ գտնի, գրում է Reuters-ը:
ՌԴ բնապահպանական տեսչությունում կարծում են, որ գետերի մակերեսին կանգնած դիզվառելիքը առայժմ վտանգավորություն չի ներկայացնում Կարա ծովի համար, ավելին՝ առայժմ անգամ Պյասինո լճի համար վտանգավորություն չկա, սակայն կարեւոր է՝ ամբողջը հատուկ խողովակներով դուրս քաշել ժամանակին ջրի մակերեսից:
Փորձագետներն էլ գտնում են, որ ջրի աղտոտվածության մասին խոսելիս հարկ է նշել, որ ջրից իհարկե, ամբողջ վառելիքը դուրս քաշել հնարավոր չէ, իսկ որոշ ժամանակ անց մնացորդները ներծծվում են դեպի ստորջրյա հատված, բացի այդ, գետը կարող է այդ մնացորդները քշելով հասցնել բնության այլ հատված:
ՌԴ ԱԻ ծառայության լրատվական կենտրոնից հայտնել են, որ նավթամթերքի հեռացման համար օգտագործվում է 10 նավթահավաք համակարգ, ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ: Նահանգապետ Ուսը ՌԴ նախագահին հայտնել է, որ գետից 20 կմ շառավղով հատվածն անբնակ է:
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նախօրեին խոստացել է վթարի լուծումը քննարկել նավթային ընկերությունների հետ, որոնք նախկինում առնչվել են նման իրավիճակի: Այսօր, «Տրանսնեֆտ»-ը եւ «Գազպրոմ Նեֆտ»-ը հայտնել են, որ մասնագետներ ու տեխնիկներ են ուղարկում Նորիլսկ՝ աշխատանքներին մասնակցելու համար:
Երեկ՝ հունիսի 3-ին, Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է 3 քրեական գործ՝ հողային մակերեսի վնասում, ջրերի աղտոտում եւ աշխատանքի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության կանոնների խախտում:
Այսօր չորրորդ քրգործն է հարուցել՝ անփութության հոդվածով: Սա կապված է արտակարգ իրավիճակի ստեղծման եւ աղետի իրական չափերի մասին ժամանակին չծանուցելու փաստի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT