«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին․ պահանջում են նաեւ 1000 դրամ փոխհատուցում

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը» դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հիմնադրամը պահանջում է պարտավորեցնել պատգամավորին զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքել եւ փոխհատուցում վճարել։

Հայցը ներկայացվել է հունիսի 2-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանին։

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը վերջին շրջանում Ուրիխանյանի արած այն հայտարարություններն են, թե հիմնադրամից գումար է անհետացել։

«Անհետացած գումար չկա, ավելին՝ մենք հրապարակել ենք անկախ աուդիտորական կազմակերպության հաշվետվությունը, եւ, ըստ նրանց եզրակացության, ֆինանսական ցուցանիշները արտացոլում են իրականությունը»,- ասաց Ավետիքյանը։

Հարցին՝ ինչքան փոխհատուցում են պահանջում, Ավետիքյանը պատասխանեց՝ 1000 դրամ։

Տպել
2711 դիտում

Երեւանում ընդամենը 60 կմ/ժ արագություն սահմանելով՝ մեծ ողբերգության առաջ չենք կանգնի. Ղահրամանյան

Քննության արդյունքները ԳԹԿ-ն չի կարողանում ուղարկել դիմորդներին․ դրանք հրապարակվելու են քննական կենտրոններում

Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Դռնփակ դատական նիստի հետ կապված հարցեր եք ինձ ուղղում». դատավորը չխոսեց Ծառուկյանի գործով որոշումից

Լուսանկարում Աշոտ Փաշինյանը չէ. Հասմիկ Հարությունյանը՝ տարածվող լուսանկարի մասին

24 ժամով կասեցվեց Գյումրու միկրոյի շուկայի գործունեությունը (լուսանկարներ)

«Կասեցնել Սահմանադրության գործողությունը ընդամենը պաշտոնի պահպանության համա՞ր». Գրիգորյանը՝ ՍԴ դատավորների դիմումի մասին

ԵԽ պատգամավորը մեղադրում է Էրդողանին Սիրիայում իրավիճակը սրելու եւ նավթի ապօրինի վաճառքի մեջ

Սկզբունքային տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ․ չեմ կարծում, որ մենք չստացված եկամուտը պետք է փոխհատուցենք․ նախարար

Կարծում եմ՝ ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների արտահայտած տրամադրություններով. Ալեքսանդր Ազարյան

ՃՈ հաշվառման, քննական ստորաբաժանումների գործառույթներին առնչվող դիմումները հարկավոր է ուղարկել էլփոստի հասցեին. ցանկ

Yandex.Taxi-ն աջակցում է Հայաստանի քաղաքաշինության մասնագետներին՝ Երևանի հանրային վայրերը ձևավորելու գործում

Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Հայաստան 2 չվերթ կա. դեսպանությունը դիմում է գրանցված անձանց

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 76 մարդ է բուժվում

Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները

Թող տանեն, միեւնույն է, տանը ուտելու բան չկա. ռեստորանների բողոքի ցույց անող աշխատակիցներից ոմանք բերման ենթարկվեցին

Ինչպիսին է Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Արցախ մուտքի թույլտվության կարգը. իրազեկում

Ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան