«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

04/06/2020 schedule18:04

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» կնքված պայմանագրերի  շրջանակներում պարտավոր լինելով ընկերության կողմից ապահովել պայմանագրային պարտավորությունների պահանջների պատշաճ կատարումը, նույն ընկերության ֆինանսական գծով փոխտնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2011թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով բժշկական կենտրոնի ղեկավարի իրենց կարգավիճակն ու հեղինակությունը, բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հանձնարարել են բուժօգնություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների հիվանդության պատմագրերում ներառել իրականությանը չհամապատասխանող տվյալներ:

Արդյունքում՝ բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում չստացած կամ 15 օրից պակաս ստացիոնար բուժում ստացած, ինչպես նաև ցերեկային ստացիոնար բուժում ստացած հիվանդների պատմագրերում լրացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ 15-օրյա և ավելի ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա՝ բժիշկ-այրվածքաբանների կողմից ներկայացված տվյալները ներառելով ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ լրացված «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի  թերթիկներում՝ դրանք ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետության կողմից ստացել չմատուցված բժշկական ծառայությունների դիմաց փոխանցված գումարներ՝  պետությանը պատճառելով էական՝  առանձնապես խոշոր չափի՝ 154.775.080 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, ֆինանսական գծով փոխտնօրենի հետ պետական միջոց հանդիսացող գումարները յուրացնելու նախնական դիտավորությամբ, 2009թ. սեպտեմբերի 1-ին քաղաքացուն ընկերությունում աշխատանքի է ընդունել որպես ավտոմեխանիկ՝ վերջինիս հետ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն, որ նշված ընկերության ավտոտեխսպասարկման կետ հանդիսացող ավտոտնակում ավտոտեխսպասարկման աշխատանքներ կատարելու համար աշխատանքի ընդունված քաղաքացին ամեն ամիս որպես վարձավճար վճարվելու է 100 ԱՄՆ դոլար, իսկ որպես ընկերության գրանցված աշխատակցի հասանելիք ամենամսյա աշխատավարձը թողնելու է տնօրենին և փոխտնօրենին:

Արդյունքում՝ 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում հափշտակվել է որպես աշխատավարձ հաշվարկված առանձնապես խոշոր չափի՝ 4.798.121 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, 2008թ. ապրիլի 1-ին ընկերությունում որպես բանվոր աշխատանքի է ընդունել իր ծանոթին, ով մինչև՝ 2018թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, չի հաճախել աշխատանքի, այլ կատարել է ընկերության տնօրենի կողմից հանձնարարված՝ անձնական կարիքների համար նախատեսված աշխատանքներ, ինչի համար ծանոթի անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր՝ 4.071.879 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձ և արձակուրդային հասանելիք գումար՝ այդ կերպ վատնելով պետության կողմից տրամադրված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով):

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1660 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ