Ալկոգել կա, մասկա կա, ջերմաչափ կա, գոնե վաղը եկեք, այ քեզի բան. Գյումրիում 11 տնտեսվարողի գործունեություն կասեցվեց

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) պատասխանատուները ոստիկանների ուղեկցությամբ այսօր 24 ժամով դադարեցրին Գյումրիում հանրային սննդի 2, ինչպես նաեւ այլ գործունեություն ծավալող 9 կետի գործունեությունը:

Որոշումը պարետինն էր: Այն կայացվել էր՝ հիմքում ունենալով հունիսի 1-ին Գյումրիում իրականացված ստուգումների արդյունքների արձանագրությունները: Ռիժկովի 6 հասցեւոմ գործող «ՏՐԵՑՈ» սրճարանում հունիսի մեկին արձանագրվել էր սեղանների միջև համապատասխան հեռավորության բացակայություն:

Հաջորդ կասեցումը կարկանդակների և բուլկիների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Տաք կարկանդակ» սրճարանում էր: Հունիսի 1-ին այստեղ տեսչական մարմինն արձանագրել էր տարբեր խախտումներ. չէր իրականացվել ջերմաչափում, չէին ունեցել ջերմաչափ, սեղանների միջև համապատասխան սահմանված հեռավորությունը չէր պահպանվել, չէր վարվել ախտահանման և ջերմաչափման մատյան: Խնդիրն այստեղ կարգավորված էր, սակայն գործունեության կասեցումն իրականացվեց: «Պարետի որոշումը որոշում է»,- ասաց ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը:

«Տաք կարկանդակ»-ում մի փոքր ընդդիմացան կասեցման որոշմանը: Աշխատակիցն ասաց՝ խախտումներն արձանագրվել են հունիսի 1-ին, իրենք շատ արագ դրանք վերացրել են, այսօրվա որոշումն արդեն անիմաստ է դառնում:

«Գոնե վաղվանից կասեցրեք, այ քեզի բան, էգուց արեք, որ էլ ապրանք չթխենք, փակենք: Հմի, որ փակեցինք, էս սաղ ապրանքը բդի թափենք: Ըսքան ապրանք, ըսքան գումարը թափելը ո՞րն է: Վաղը կփակենք: Մեր դրության մեջ բդի մտնիք, չէ՞: Ի՞նչ չկա որ: Ան ալկոգել կա, մասկա կա, ջերմաչափ կա, ի՞նչ չկա, ամեն ինչ էլ կա»,- վրդովվեց նա:

ՀԺ-ի հարցին, թե ինչքա՞ն վնաս կկրեն այսօրվա կասեցումից հետո, աշխատակիցն ասաց՝ չգիտի: «Ես շատ գիտեմ, ան տիա դուք հաշվեք, ես չգիտեմ՝ ինչքան: Ինչքան ապրանք կա ստեղ, կտեսնիք, պլյուս ներսինը»:

ԱԱՏՄ տարածքային մարմինը ևս Գյումրիում պարետի որոշմամբ կասեցումներ իրականացրեց: 24 ժամով դադարեցրին կահույքի սրահների, որոշ դեղատների գործունեւությունը ևս: Նրանց մոտ խախտումները կրկին հունիսի 1-ին էին հայտնաբերվել: Այս գործողությունները Գյումրիում արդեն 3-րդ օրն են իրականացվում: Առաջին օրը կասեցվել է 47, երկրորդ օրը՝ 19, այսօր՝ 9 տնտեսվարողի գործունեություն:

ԱԱՏՄ-ն այսօր կասեցված օբյեկտներում հունիսի 1-ին հայտնաբերել էր բազմաթիվ խախտումներ. չԷին եղել օգտագործված ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, չէին եղել ջերմաչափում կամ ջերմաչափման գրանցամատյաններ, բացակայել էին սոցիալական հեռավորության գծանշումները, փակցված չէին եղել, որ մուտքն առանց դիմակ-ձեռնոցի արգելվում է, ինչպես նաև բացակայել էին գրառումները, որ ժամը 10:00-ից 12:00-ն պետք է սպասարկվեն միայն կենսաթոշակային տարիքի անձինք, նաև արձանագրվել էին դիմակի ու ձեռնոցի մասնակի կրման դեպքեր:

Ինչո՞ւ է հունիսի 1-ին արձանագրված խախտման համար, որն այսօր արդեն հունիսի 4-ին վերացված է, կասեցման որոշումը կիրառվում: ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանն ասաց՝ իրենք արձանագրման պահին կասեցման լիազորություն չունեն: Տվյալները ներկայացնում են պարետատուն, որոշումը կայացնում է պարետը: «Ուրախ ենք, որ մարդիկ մեր այցից հետո վերացրել են խախտումները, բայց պետք է դրանք պահեն անկախ ամեն ինչից: Սա ասում  եմ, որովհետև դեպքեր ենք ունեցել, որ խախատումը վերացրել են, մի քանի օր հետո գնացել ենք, տեսել՝ էլի նույն վիճակն է: Մարդիկ պետք է զգոն լինեն, չմտածեն՝ եկանք-գնացինք, ու վերջ»,- ասաց պատասխանատուն:

Ստուգայցերը Գյումրիում լինելու են շարունակական, առանց զգուշացման: Կրկնակի այցերը ևս չեն դադարեցվի:

Տպել
2094 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ