Առաջիկա օրերին կտեսնենք առողջացածների մեծ թիվ. ինչպես COVID-19-ը բուժել տանը՝ մշակվում է ընթացակարգ

Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշները բավական մտահոգիչ են. նոր հաստատված դեպքերը, վարակակիրները շատ են, բուժվածները՝ քիչ: Ի՞նչն է պատճառը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ բուժվածները քիչ չեն, ուղղակի այս օրերին նրանք չեն երեւում հրապարակվող վիճակագրության մեջ: «Մայիսի 22-ից փոխվել է բուժման քաղաքականությունը, եւ մարդիկ, որոնք վարակակիր են, բայց անախտանիշ են կամ թեթեւ ախտանիշներ ունեն, բուժումը ստանում են տանը: Այդ պահից սկսած՝ նրանք ներառվում են պոլիկլինիկաների համակարգում, գտնվում են պոլիկլինիկաների հսկողության տակ: 14-րդ օրը համարվում են առողջացած եւ ավտոմատ դուրս են գալիս համակարգից. ելքն անում է պոլիկլինիկայի բժիշկը: Առաջիկա օրերին մենք այդ համակարգում կանենք փոփոխություններ եւ կունենանք մեծ թվով առողջացումներ, այսինքն՝ երբ իրենց համակարգում պոլիկլինիկայի բժիշկները համարեն առողջացում, այդ մարդիկ կներառվեն ընդհանուր վիճակագրության մեջ»,- ասաց նա:

Հայաստանում հիմնականում ո՞ր դեղամիջոցներն են կիրառվում կորոնավիրուսի բուժման համար, բուժման ստանդարտ ընթացակարգը թեթեւ դեպքերի համար ո՞րն է՝ հարցին խոսնակը խոստացավ պատասխանել առաջիկայում. «Այս պահին մշակվում է բուժման պրոտոկոլ, թե տնային պայմաններում ինչ դեղեր կարելի է օգտագործել, ընդհանրապես որոնք պիտի բացառվեն, քանի որ վերջին օրերին տարբեր տեղերից լսում ենք ահազանգեր, որ քաղաքացիները սկսել են զբաղվել ինքնաբուժմամբ, բայց պետք է անպայման ասենք՝ ուղղակի չի կարելի, որ իրենք իրենց համար դեղեր մտածեն ու խմեն, կարող են շատ մեծ վնաս հասցնել իրենց առողջությանը: Մեր մշակած պրոտոկոլը հենց այդ նպատակն ունի. որպեսզի այն բոլոր դեպքերում, երբ չկարողանանք հոսպիտալացնել մարդկանց (քանի որ արդեն իսկ այդ խնդիրն ունենք, տեղերը սահմանափակ են), մարդիկ հասկանան, թե տան պայմաններում ժամանակավորապես ինչպես կարող են իրենց բուժումը կազմակերպել՝ մինչեւ իրենց հերթը հասնի ու կարողանան տեղափոխվել հիվանդանոց»:

Արձագանքելով այն հարցին, թե ի՞նչ դեղամիջոցներ են սխալմամբ կիրառում մեր քաղաքացիները, բազմիցս նշված հակաբիոտիկների ինքնանշանակման խնդի՞րն էլ կա՝ Նիկողոսյանը պատասխանեց. «Հիմնականում հակաբիոտիկներն են»: Նա հաղորդեց, որ մշակվող ուղեցույցում մասնագետները նշելու են նաեւ հակաբիոտիկների սխալ կիրառման վտանգները:

Նախօրեին հրապարակվեցին գերմանական մի, ինչպես իրենք նշեցին, «բավական ծավալուն» հետազոտության արդյունքներ, որոնք վկայում են, որ մակերեսների վրա վիրուսը ոչնչանում է գրեթե անմիջապես, այսինքն՝ փաստացի վարակի տարածման գրեթե միակ աղբյուրը միմյանց հետ սերտ շփումն է: Ասվում է, որ սա կարող է դրվել առաջիկայում երկրների վարակի դեմ պայքարի ռազմավարության մշակման հիմքում: Նախատեսվո՞ւմ է հիմք ընդունել այս հետազոտությունը:

«Այո՛, մեր մոտեցումն էլ այդ է. վիրուսն օդակաթիլային է: Մեր կոչերն էլ այդ են, որ մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն, բայց մակերեսների վրա էլ որոշ ժամանակ այն պահպանվում է, նույն մակերեսին րոպեների ընթացքում դիպչելու արդյունքում կարող ենք ունենալ վարակի տարածում: Միանշանակ բացառելը մակերեսների միջոցով տարածման հավանականությունը ճիշտ չէ»,- պատասխանեց Ալինա Նիկողոսյանը:

Շատերը քննադատում են ձեռնոցների կրման պահանջը՝ նշելով, թե որն է տարբերությունը աղտոտ ձեռքերով կդիպչեմ դեմքիս, թե աղտոտ ձեռնոցներով: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Նիկողոսյանն ընդգծեց. «Դրա համար էլ խորհուրդ է տրվում ավելի հաճախակի ախտահանել եւ լվանալ ձեռքերը, հիշել, որ կարելի է դեմքին, աչքերին, քթին դիպչել միայն մաքո՛ւր ձեռքերով»:

Տպել
8369 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին