Ոմանք այս համավարակի խնդիրը դարձրել են ներքաղաքական անկայունություն հրահրելու առիթ․ Գայանե Աբրահամյան

Վերջին օրերին խիստ մտահոգիչ են ոչ միայն կորոնավիրուսի տարածման թվերը, այլ նաեւ՝ գրեթե համատարած դարձող անտարբերությունը, զգոնության նվազումը տնտեսվարողների կողմից, պարետի սահմանած կանոնների բազմաթիվ խախտումներն ու անլուրջ վերաբերմունքը։

Այս մտահոգությունն այսօր ԱԺ-ից բարձրարձայնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ շեշտելով, որ սա անընդունելի վերաբերմունք է եւ սրանով վտանգում ենք ոչ միայն մեր եւ մեր հարազատների կյանքը, այլ նաեւ՝ թիկունքից հարվածում ենք առաջնագծում պայքարող բժիշկներին։ Այն բժիշկներին, որոնք Աբրահայմանի պնդմամբ՝ արդեն ամիսներ շարունակ ոչ միայն ամեն րոպե են դիմակ կրում, այլ այս շոգին անասելի ճնշող հանդերձանքով պայքարում են բոլորիս համար։ «Իսկ մենք բողոքում ենք դիմակ կրելուց կամ չենք ցանկանում հերթերի ժամանակ պահել սոցիալական հեռավորությունը»,- ասաց պատգամավորը։

Նա հայտարարեց սա պատերազմ, որը բավական բարդ է եւ անտեսանելի թշնամիով, որն ամեն օր կյանքեր է խլում։ Սա պատերազմ է, որի ընթացքում, ինչպես ասաց Աբրահամյանը, պետք է համախբվենք, իսկ այդ համախմբումը ոչ թե իշխանության համար է, այլ՝ հանուն հանրային առողջության, հանուն մեր բոլորի հարազատների կյանքի ապահովության։

Պատգամավորի համոզմամբ նաեւ՝ մենք միշտ ենք համախմբվել ամենաբարդ իրավիճակներում՝ անկախ տարաձայնություններից, անկախ մեղավորներից եւ սխալվողներից։ Այսօր շատերն են փորձում մեղավորներ սահմանել, ինչը, Աբրահամյանի համար հասկանալի է։ Նա ընդունեց, որ ինքը, իր գործընկերները եւ շատ-շատերը մեղավոր են եւ որպես պետական բարձրագույն իշխանություն՝ պատասխանատվությունն ու մեղավորությունն առավելապես իրենցն է։

«Երբեք պատասխանատվությունը չենք դրել բացառապես քաղաքացիների վրա, որեւէ մեկը չի մեղադրել քաղաքացիներին եւ ժողովրդին, բայց սա իրավիճակ է, երբ պետք է յուրաքանչյուրն իր տեղում իր պատասխանատվության բաժինը կրի, ստանձնի»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ սխալներ ունեն բոլորը եւ պատասխանատվությունը բոլորինն է։

Նա նաեւ հայտարարեց, որ ոմանք այս համավարակի խնդիրը դարձրել են ներքաղաքական անկայունություն հրահրելու առիթ, եւ այսպես կոչված՝ ընդդիմադիր, իսկ իրականում նախկին քրեաօլիգարխիկ եւ մերժված խմբակների կողմից հնչում են վարչապետի հրաժարականի կոչեր։ Աբրահամյանի պնդմամբ՝ սա քաղաքական սխալ կամ անհեթեթ հաշվարկ չէ, սա ոչ այլ ինչ է, քանի պետության եւ սեփական ժողովրդի դեմ գործելու վառ ապացույց։

Պատգամավորի համար նաեւ ակնհայտ է, որ իրենց դեմ գործում են ուժեր, որոնց համար պետական կամ հանրային շահը, պետական կամ հասարակական անվտանգությունը ոչինչ է՝ իրենց անձնական քաղաքական նկրտումների նկատմամբ։ Այս մարդիկ, նրա համոզմամբ, ոչնչի առաջ չեն կանգնելու։

«Մենք այսօր ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ նախկին վարչապետն է հեռահար խորհուրդներ տալիս Ալիեւին՝ պատերազմ սկսելու նպատակահարմարության մասին (Խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է, որը վերջերս հարցազրույցներից մեկում ասել էր, թե եթե լինի Ալիեւի տեղը, 3-4 ամսից կհարձակվի Հայաստանի վրա)»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ սա քաղաքական պայքար չէ։ Նրա խոսքով՝ այսօրվա պայքարն ու կռիվը այլ դաշտում է եւ որքան էլ վտանգավոր գործողություններ հրահրեն, ցույցեր կամ բողոքի ակցիաներ հրահրվեն, մեդիաներով տարածվեն անհեթեթ ստեր կամ վախեր, նա վստահ է ժողովրդի բանականության եւ վստահության վրա։ «Մենք համախմբված այս մարտահրավերը եւս հաղթահարելու ենք»,- եզրափակեց Աբրահամյանը։

Տպել
1315 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ