Դժբախտաբար, ունենք Կավասակիի սինդրոմի առաջին դեպքը 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս. նախարար

Դժբախտաբար, ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մանրամասնելով.

Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չի, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ:

Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը՝ մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:

Հուսամ՝ փոքրիկը արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Մյուս բոլորին՝ թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրերին, կոչ եմ անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը:

Անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ՝ վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար:

Տպել
4690 դիտում

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ

Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ)

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչերը

Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան (տեսանյութ)

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը

ԱՀ նախագահի հետ քննարկվել են թշնամուն անդառնալի կորուստներ հասցնելու մասին անելիքները

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Աջարահայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումիում. (լուսանկարներ)

Մ. Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավորին

Պատերազմը հենց մեր հայերն են ավարտելու, ու սա լինելու է վերջինը. արցախցի 4 երեխաների մայր

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով

Կրակային դիրք, դիտակետեր, շարասյուներ ոչնչացնելու, կրակի տակ վիրավորներին դուրս բերելու համար կպարգևատրվեն զինծառայողներ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում