Եվրամիությունն այնքան էլ ուրախ չէ G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է «Մեծ յոթնյակ»-ի (G7) գագաթնաժողով կազմակերպել  մինչեւ աշուն եւ ցանկանում է գագաթնաժողովին հրավիրել նաեւ Ռուսաստանի Դաշնությանը: Թրամփն այս կապացությամբ ասել է, որ ներկայիս ֆորմատը հնացել է, փոփոխություններ են պետք:

«Ես հետաձգում են գագաթնաժողովը, քանի որ չեմ գտնում, որ G7-ն այժմ կարող է ճիշտ ներկայացնել  այն, ինչ կատարվում է աշխարհում»,-ասել է նա՝ հավելելով, որ գագաթնաժողովը սեպտեմբերից շուտ չի կարող կազմակերպվել, փոխանցում է Reuters-ը: ԱՄՆ-ի նախագահը նաեւ նշել է, որ ցանկանում է չեղարկել գործող ձեւաչափը եւ ընդլայնել այն՝ կրկին կազմում ներառելով Ռուսաստանին: «Մեծ յոթնյակ»-ի այս անգամվա հանդիպումը պլանավորվում էր անցկացնել Վաշինգտոնում, հյուրընկալող երկիր դառնալու հերթն ԱՄՆ-ինն էր, սակայն աշխարհում առկա համաճարակային պայմաններում այն չեղարկվեց, Թրամփը նախատեսում է հանդիպում անցկացնել տեսակապի միջոցով:

Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնությունը «Մեծ յոթնյակ»-ի կազմի մեջ էր մինչեւ 2014 թվականը, այն ժամանակ կազմակերպությունն անվանվում էր «Մեծ ութնյակ», սակայն Ղրիմի հակամարտության խնդիրների պատչառով ՌԴ-ին հանեցին խմբից եւ 2014-ից երկիրը չի մասնակցում գագաթնաժողովի ֆորմատով հանդիպումներին:

Եվրամիությունում կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության՝ «Մեծ յոթնյակ» վերադառնալու համար պաշտոնական Մոսկվան պետք է սկզբում որոշակի փոփոխությունների համաձայնի եւ որոշ հարցերում վերանայի իր մոտեցումները: Միեւնույն ժամանակ Մոսկվայից էլ առաջարկել են G7-ի գագաթնաժողովին հրավիրել նաեւ Չինաստանին:

Այսօր ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ  Բորրելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը ՝ Ռուսաստանին հաջորդ G7 գագաթնաժողովին հրավիրելու վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանա վերադառնալ G7 խմբին, քանի դեռ այն չի փոխի իր աշխատելաոճը, ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը ՝ ելույթ ունենալով Բրյուսելում:

Լինելով այս տարվա G7 գագաթնաժողովի հյուրընկալող երկիր՝ Միացյալ Նահանգները կարող են միայն մեկանգամյա հրավերներ ուղարկել այս միջոցառման շրջանակներում անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար, բայց ոչ թե փոխել դրա ձեւաչափը, հիշեցրել է  Բորելը:

Սկզբնապես պլանավորված էր, որ G7- ի 46-րդ գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 10-ից 12-ը ԱՄՆ նախագահի Քեմփ Դեյվիդ  արվարձանի նստավայրում: Սակայն մարտին, կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, Վաշինգտոնը հայտարարեց, որ մտադրություն ունի համաշխարհային առաջնորդների դեմ առ դեմ հանդիպումը փոխարինել հեռավար ձեւաչափի տեսքով:

Ավելի ուշ Թրամփը, այնուամենայնիվ, առաջարկեց վերադառնալ գագաթնաժողովի դեմ առ դեմ  ձեւաչափին ՝ ասելով, որ դա կարող է լինել Ամերիկայի ՝ սովորական կյանքի ուղուն վերադառնալու նշան: Այնուամենայնիվ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվեց ուղեւրվել Վաշինգտոն ՝ COVID-19 համաճարակի պատճառով:

Մայիսի 30-ին Թրամփը հայտարարեց գագաթնաժողովը մինչեւ աշուն հետաձգելու եւ ձեւաչափը մինչեւ G10 կամ G11 հասցնելու մասին, քանի որ առաջարկում է հրավիրել նաեւ ռուսաստանի դաշնությանը, հարավային Կորեային, Ավստրալիային ու Հնդկաստանին:  Ավստրալիան արդեն իսկ արձագանքել է այս մտադրությանը՝ պաշտոնական աղբյուրներով հայտնելով. Որ ողջունում է գագաթնաժողովին իր մասնակցության հրավերը, իսկ հարավային Կորեայից հայտնել են, որ ամերիկյան կողմի հետ հրավերի կապակցությամբ բանակցություններ կվարեն, արդյունքում՝ պարզ կդառնա մասնակցելու կամ չմասնակցելու մասին իրենց որոշումը:

ԱՄՆ-ի նախագահը կարծում է, որ հանդիպումը պետք է կազմակերպվի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստից առաջ կամ հետո, կամ էլ՝ ընտրություններից անմիջապես հետո: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները նախատեսված են նոյեմբերին եւ այս հայտարարությունը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որԹրամփը գրեթե կասկած չունի, որ կրկին վերընտրվելու է:

Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» հրավիրելու մտադրության մասին Դոնալդ Թրամը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է պաշտոնապես հայտնել երեկ՝ հունիսի 1-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, սակայն, Reuters-ի փոխանցմամբ, այդ գաղափարին Կրեմլից բավական զուսպ արձագանք են տվել:

Այսօր, ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  հայտնել է, որ G7-ի առաջիկա գագաթնաժողովն ընդլայնված կազմով անցկացնելու մասին Թրամփի մտադրությունը «ճիշտ ճանապարհի վրա է»: Միաժամանակ, Ռուսաստանը  կարծում է, որ առավել ընդգրկուն եւ ճիշտ կլինի հանդիպմանը նաեւ Չինաստանին հրավիրելը:

«Ակնհայտ է, որ համաշխարհային կարեւորություն ունեցող շատ հարցեր դժվար թե գտնեն լուծումներ ու իրականություն դառնան՝ առանց Չինաստանի աջակցության»,-ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ «Մեծ յոթնյակ»-ի կազմում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Gերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան եւ Ճապոնիան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2364 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել