Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին

ՀՀ նախագահի լրատվական ծառայկությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին և պատգամավորներին՝ նշելով, որ ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը որպես ժողովրդավարական պետություն կայացել է: «Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում»,-ընդգծել է նախագահը և ԱՀ Ազգային ժողովի նախագահին մաղթել հետագա հաջողություններ՝ ի նպաստ Արցախի Հանրապետության զարգացման:

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ շարունակելու է Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական կապերը զարգացնելուն, համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերը: «Այսօրվա հանդիպումն ավելի է մեծացնում իմ՝ որպես խորհրդարանի նախագահի պատասխանատվությունը»,-ասել է նա:

Խոսելով Արցախի զարգացման հեռանկարներ մասին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջնային խնդիրների հստակ ձևակերպումը: Նա հատկապես շեշտել է ժողովրդագրական խնդիրը, կարևորել հստակ ծրագրերի միջոցով մարդկանց աջակցել ու խրախուսել՝ հաստատվելու Արցախում: Նա նշել է, որ դա հսկայական ներդրում կարող է լինել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև պարենային անվտանգության առումով:

Տպել
411 դիտում

Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է 4-րդ զոհի մասին. վերջինս ավագ լեյտենանտ է

Եթե իրավիճակը չհանդարտվի, արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրներին թև ու թիկունք դառնալ. Պողոսյան

Ադրբեջանի վաղեմի մտադրությունը պետք է ամեն գնով կանխել. Տիգրան Աբրահամյան

Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա. Տավուշի մարզպետ

Իջևան-Դիլիջան ճանապարհին բախվել են մեքենաներ. 2 տուժած հոսպիտալացվել է

Ցավոտ են տանում իրենց կորուստները ադրբեջանական ԶՈՒ-երի ղեկավարությունը. խոսքը դիրքային կորուստների մասին է. Հովհաննիսյան

Կրակոցների ձայների ներքո Մովսեսում քննարկում էինք ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները. Սիփան Փաշինյան

ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից Տավուշում իրականացվող գնդակոծությունը

2-3 ժամ դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ հրետակոծելով հայկական դիքերի ուղղությամբ

«Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցիները՝ 2 դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին»

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները. ԱԳՆ

Հակառակորդի բոլոր փորձերը չեզոքացվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ խոսնակ

Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց

Հակառակորդը թանկարժեք թռչնակ էլ կորցրեց՝ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Արցախի սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել ՀՀ նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից. ՊՆ

Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից սահմանին խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Կորոնավիրուսն ու դրա դաշնակիցները

Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավեցրել ադրբեջանցի զինծառայողներին. Շուշան Ստեփանյան