Երևան
12 °C
Գյումրիում բնակիչների մեծ մասը խոչընդոտում է թափառող շների վնասազերծման և ստերջացման գործընթացին: Այս մասին ասուլիսում ասաց Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը: Պատասխանատուների ձեռքում անգամ դա փաստող տեսանյութ կա: Չեն թողնում տարածքից շներին հեռացնեն՝ տարբեր պատճառաբանություններով:
«Շատ դեպքեր ունենք, որ շքամուտքում են թափառող շանը պահում, հարևանները բողոքել են, գնացել են պատասխանատուները, վեճ-վիճաբանություն է եղել հարևանների հետ: Դեպք է եղել, որ կենդանուն բռնել, բերել են, որ ստերջացնեն, տերն եկել, վիճաբանել, տարել է, չի թողել՝ թե թող մե հատըմ սերունդ ունենա, նոր ստերջացրեք: Հետաքրքիր ժողովուրդ են»,- ասաց Հայկ Սուլթանյանը:
Շների ստերջացումը Գյումրիում իրականացնող My vet անասնաբուժական կլինիկայի անասնաբույժ Էդգար Գևորգայնն էլ հայտարարեց՝ շենքեր կան, որոնց բնակիչները կտրականապես թույլ չեն տալիս, որ իրենց որսորդները կենդանիներին հեռացնեն տարածքից: «Շներն իրենց ավտոտնակներն ու մեքենաներն են պաշտպանում: Պետք է էդ բնակիչներին հասկացնել, որ ստերջացումը 3 օր է տևում, մենք կենդանուն վերադարձնում ենք այնտեղ, որտեղից վերցնում ենք: Անհնար է: Թաղամասերի 80 տոկոսում այս խնդիրն ունենք մենք»,-ասաց Գևորգյանը:
Կենդանիներին բռնելն էլ լուրջ ռիսկեր ունի՝ մարդկանց հետ վեճ-վիճաբանությունից սկսած մինչև առողջական հարցեր: Կլինիկան արդեն մի քանի որսորդ է փոխել:
Մայիսի 30-ին Մուշ թաղամասի այն տարածքում, որտեղ շները հոշոտել էին 2.5 տարեկան երեխային, պարբերաբար են այցելում անասնաբուժական կլինիկայի որսորդները: Դեպքին նախորդած օրերին հենց այդ վայրից 12 շուն է քնեցվել ու տարվել ստերջացման: «Տարածքում մեծ աղբանոց կա, կենցաղային աղբ է լցված: Շենքի հարակից տարածքում աղբամաններ չկան, բայց մարդիկ աղբ են կուտակել: Որպեսզի կեր հայթայթեն կենդանիները, հավաքվել են այնտեղ»,- պատմեց անասնաբույժը:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Գյումրիում թափառող շների հարձակմանն էր ենթարկվել 2.5 տարեկան երեխա: Նա բազմաթիվ վնասվածքներով Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել: Գյումրիում վիրահատվելուց հետո երեխան Երևանում երկրորդ անգամ է վիրահատվել: Կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն, ունի բազմաթիվ վնասվածքներ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված է երեխայի պարանոցը: Այսօր փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն:
Գյումրիում արդեն 350 շուն է ստերջացվել, սակայն սա հարցի լուծում չէ: Այդ կենդանիները կրկին վերադարձվում են ազատության մեջ: Մասնագետները մեկ թաղամասի վրա չեն կենտրոնանում: Փորձում են քնեցման եղանակով քաղաքի տարբեր թաղամասերից 10-12 շուն վերցնել, որպեսզի ինչ-որ կերպ համաչափություն ապահովվի: Գյումրիում նրանց համար կացարանի կառուցումն անընդհատ ձգձգվում է: Քաղաքապետի տեղակալն ասաց՝ իրենք պատրաստ են և տարածք հատկացնել, և որոշակի աջակցություն, սակայն խնդիրը թողնել միայն համայնքի ուսերին և լուծում ակնկալել, իրատեսական չէ: Ֆինանսական հսկայական ծախսի հետ է դա կապված: Այս հարցում Գյումրու քաղաքապետարանն ակնկալում է պետական աջակցություն և մասնավոր ներդրում:
«Հիմա մենք 2 հատ ժամանակակից զենք ենք ձեռք բերել, որ կարողանանք կրակելու միջոցով քնեցենել դժվար բռնվող կենդանուն, մյուսը ցանց է: Երկուսն էլ ունեն բարձր աղմուկ, ու մարդկանց 99 տոկոսը մտածում է, որ առաջվա մեթոդով ուղղակի հրացանով ոչնչացնում ենք կենդանիներին: Դրանից էլ սկսվում է կռիվը: Բայց վստահեցնում եմ, Գյումրիում շներ չեն սպանվում, մեր նպատակը կենդանուն անվնաս կլինիկա հասցնելն է»,- հայտարարեց անասնաբույժը:
Ասել, որ ստերջացումից հետո շները կդառնան 100 տոկոսվ անվնաս, սխալ է, բայց որ ագրեսիան պակասում է, ըստ մասնագետների՝ փաստ է: Եթե կացարան լիներ, առավել ագրեսիվներին կպահեին, մյուս շներին կվերադարձնեին փողոց: Քանի դեռ այն չկա, բոլոր տեսակի հակումներով շներին ստերջացումից հետո ստիպված են վերադարձնել այն տարածք, որտեղից բռնել են:
Ըստ Հայկ Սուլթանյանի, Գյումրիում այլ խնդիր էլ կա: Քաղաքում շներին ստերջացնում են, բայց հարևան համայնքներում դա չի կատարվում, եւ օրինակ Մուշ թաղամասում, որտեղ երեխայի հոշոտման դեպքը գրանցվել էր, հավանականությունը մեծ է, որ շներ են հավաքվում նաև մոտ գտնվող Մարմաշեն ու հարևան այլ գյուղական համայնքներից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ
237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին
Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»
Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ
Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ
Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը
Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել
Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը
Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը
Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ
Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը
Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին
Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին
Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան
Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով
Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին
Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը
ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին
Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում
Երևանում լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Ստեփանավանի հրաձգարանի տարածքում 5 օր անցկացվելու են պարապմունքներ. կլսվեն կրակոցներ
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան
Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը
Նախկինների հետ կապ չունեցող Նարեկը սեփական հոր հետ էլ կապ չունի՞, ով եղել է Սերժի աշխատակազմի ղեկավար. Չախոյան
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 22-ամյա վարորդն ինքն է շտապօգնություն կանչել
Միքայել Աջապահյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո
Հայաստանի հետ կքննարկենք երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. Կալլաս
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT