Հայաստանում մասնավոր լաբորատորիաները սկսել են կորոնավիրուսի հակամարմինների թեստեր անել՝ պարզելու՝ մարդը վարակված եղել է

Հայաստանում արդեն կարելի է հանձնել հակամարմինների թեստեր. նվազագույնը երկու լաբորատորիա՝ «Էկոսենս»-ը եւ «Պրոմ-թեստ»-ը, հնարավորություն են տալիս իմանալ՝ արդյոք ավելի վաղ վարակված եղել եք կորոնավիրուսային հիվանդությամբ, որի մասին այդ ժամանակ փաստորեն տեղյակ չեք եղել:

Երկու լաբորատորիաներից էլ մեզ ասացին, որ թեստերը բավական ճշգրիտ են (որոշակի տոկոսային հարաբերություն նշել հրաժարվեցին): 

«Իմունոգլոբուլին G-ն ցույց է տալիս նախկինում վարակված եղել եք, թե ոչ: Թեստավորման արժեքն է 15 հազար դրամ: Մեզ մոտ ճշգրիտ գերմանական թեստեր են»,- ասացին «Էկոսենս»-ից:

«Թեստավորման պետք է մոտենալ անձնագրով, առնվազն երեք ժամ առաջ ոչ մի բան չեք ուտում, չեք խմում, չեք ծխում, քթի կաթիլներ չեք օգտագործում: Պատասխանը ստացվում է երկու աշխատանքային օրում, այն բավական ճշգրիտ է»,- հաղորդեցին «Պրոմ-թեստ»-ից: Այստեղ թեստավորումն արժե 20 հազար դրամ:

Մանրամասներ իմանալու համար «Էկոսենս»-ի ընդունարանից տրամադրեցին հեռախոսահամար, որին երեք օր շարունակ ոչ ոք չպատասխանեց, իսկ «Պրոմ-թեստ»-ում առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել: Մեր հարցմանը պատասխանեց աշխատակազմի ղեկավար Սեւադա Գինոյանը: Նա հաղորդեց, որ կազմակերպության աշխատակիցները նմուշառում կատարում են ե՛ւ լաբորատորիայում, ե՛ւ տնային կանչերով (տնային կանչի արժեքն ավելին է՝ կախված մեկ այցով վերցվող նմուշների քանակից): Գինոյանը տեղեկացրեց, որ հակամարմինների թեստի համար որպես նմուշ վերցվում է ներերակային արյուն:

Անդրադառնալով հարցին, թե այն քաղաքացիները, որ կասկածում են՝ վարակված են եղել  կորոնավիրուսով, ե՞րբ է ճիշտ, որ հանձնեն հակամարմինների թեստեր, հավանական վարակումից քանի օր անց՝ Գինոյանն ասաց. «Մարդու վարակումից 10-11 օր անց հակամարմինները սկսում են ձեւավորվել, եւ արդեն հնարավոր է «գտնել» դրանք»: Կորոնավիրուսով վարակումից հետո օրգանիզմի ձեւավորած հակամարմիններն արդեն, նրա խոսքով, մշտապես առկա են լինում արյան մեջ. հակամարմիների թեստի հանձնելու համար ժամկետի որեւէ սահմանափակում չկա: «Իսկ վարակվելուց երկու շաբաթ անց արդեն թեստը հստակ ցույց է տալիս»,- նշեց Գինոյանը:

«Պրոմ-թեստ» լաբորատորիա կորոնավիրուսի հակամարմինների թեստ կատարելու համար դիմել է մոտ 60 հոգի, եւ մոտ 5 տոկոսի մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի հակամարմիններ, այսինքն՝ բացահայտվել է, որ մարդը վարակակիր է եղել: Գինոյանի խոսքով՝ հետազոտությունների տվյալները լրացվել են այն համակարգում, որով պետությունն աշխատում է՝ ներառվելով հաստատված դեպքերի ցանկում:

Մեծապես կարեւորվում է թեստերի ճշգրտությունը, հնարավո՞ր է նշել ձեր կիրառած թեստերի ճշտության աստիճանը հարցին պատասխանելով՝ նա ընդգծեց, որ «ճշտություն» բառն այս պարագայում ճիշտ չէ. «Թեստերն ունեն առանձնահատկություններ, եւ դրանք տարբեր պոպուլյացիաների համար տարբեր են: Հիմա մենք կիրառում ենք գերմանական արտադրության «EuroImmun» կազմակերպության թեստերը, նախատեսում ենք շուտով նաեւ ամերիկյան թեստերով աշխատել»,- ասաց նա:

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ մասնավոր լաբորատորիաների թեստերի եւ դրանց ճշգրտության մասին տեղեկատվություն չունեն:

Մասնավոր լաբորատորիաների թեստավորումն անհատներին հնարավորություն է տալիս սեփական առողջության մասին ստանալ տեղեկատվություն, սակայն համակարգված տվյալներ երկրում կորոնավիրուսային վարակի տարածվածության եւ իմունային պատնեշի ստեղծման մասին տալ չի կարող: Ի պատասխան այն հարցին, թե մասնավոր լաբորատորիաների հակամարմինների թեստերի վիճակագրությունն ինչ-որ ձեւով համադրվո՞ւմ է պաշտոնական վիճակագրության հետ՝ Նիկողոսյանը նշեց. «Նախարարությունը հակամարմինների թեստեր չի անում, եւ, ըստ այդմ, նաեւ նման վիճակագրություն չունենք»:

Նշենք, որ Հայաստանում մոտ մեկ ամիս առաջ դեռ հակամարմինների թեստեր չէին կատարվում, քանի որ աշխարհում կասկածի տակ էր դրանց ճշտությունը: Լաբորատորիաների անընդմեջ աշխատանքի արդյունքում քիչ ժամանակ անց բազմաթիվ երկրներ սկսեցին վստահել հակամարմինների թեստերին: Վերջերս իր ասուլիսներից մեկում նախարար Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ նախատեսում են հակամարմինների թեստավորում անել, սակայն միայն հետազոտական նպատակով:

«Բանակցում ենք մի ընկերության հետ հակամարմինների թեստեր ձեռք բերելու շուրջ: Ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներում դրանք կլինեն Հայաստանում, բայց դրանք օգտագործվելու են հիմնականում, գուցե նաեւ միայն հետազոտություն իրականացնելու համար, որպեսզի այսօր պարզենք իմունիտետ ունեցող քաղաքացիների շրջանակը եւ տոկոսն ընդհանուր պոպուլյացիայի մեջ, բայց ես կարող եմ հիասթափեցնել շատերին, որովհետեւ նման հետազոտություններն այլ երկրներում ցույց են տվել, որ միայն շատ փոքր տոկոսն ունի իմունիտետ կամ վարակվել է վիրուսով, եւ դա որեւէ կերպ չի կարող հանդիսանալ պաշտպանիչ պատնեշ մյուսներին չվարակելու տեսանկյունից: Մենք երկար ժամանակ պիտի պաշտպանվենք վարակվելուց, եւ կոլեկտիվ իմունիտետի մոտալուտ ժամանում չի լինելու»,- նշել էր նախարարը:

Տպել
9613 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը