Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնի համակարգրող Էլինա Սահակովան։

«Վարչական դատարանը բավարարել է  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ»,- գրել է Սահակովան։

Մայիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Դատավորը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին։ 

Տպել
3946 դիտում

Պատերազմից պետք է միշտ խուսափել, միշտ կա այլընտրանք. Աննա Հակոբյանը ադրբեջանցի կանանց դիմել է կոչով

Ինչպես տարբերակել ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ իրական փաստերից. ուղեցույց

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել

Հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ

Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում

Արտակարգ դրության երկարաձգման որոշման մեջ փոփոխություններ են կատարվել

Էլվիս Փրեսլիի թոռանը մահացած են գտել. ըստ մամուլի՝ ինքնասպանություն է գործել

Ինչպես են վերահսկվում մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքները

Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Տավուշի ուղղությամբ ադրբեջանական գնդակոծությունների մասին առաջին զեկույցը

Կորոնավիրուսով վարակված ԴԱՀԿ 10 աշխատակից բուժման մեջ է, աշխատանքի է վերադարձել 27-ը

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գիշերը իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել

Վարչապետը Կառավարության նիստին մասնակցում էր Հայաստանի դրոշի գույներով փողկապով

ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով

«Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը զարդարում են Ազնավուրի հրապարակը

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչեւ օգոստոսի 12-ը

Հնարավո՞ր է ադրբեջանցի զինվորները մեքենան են ուզեցել վերցնել. վարչապետի հարցը՝ նախարարին. Տոնոյանը ներկայացրեց իրավիճակը

Շաբաթ օրը գրանցվել է կորոնավիրուսի 577 նոր դեպք, կիրակի՝ 182․ ընդհանուր առմամբ դեպքերի թիվը 32.151 է․ Արսեն Թորոսյան

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք, վարակակիրը ժամանել է ՀՀ-ից