Գյումրին զբոսաշրջիկին կներկայանա աշխարհի 6 լեզվով. «Արմսվիսբանկ»-ը Ձիթողցյանների թանգարանին աուդիոգիդեր նվիրեց

Առաջինը՝ Գյումրիում և երրորդը՝ Մատենադարանից ու Էրեբունի թանգարանից հետո. Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը, որն առավելապես հայտնի է՝ որպես Ձիթողցոնց թանգարան, այսօր 24 աուդիոգիդ նվեր ստացավ: Դրանց շնորհիվ թանգարանի այցելուները հնարավորություն կունենան 6 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ծանոթանալ թանգարանային նմուշներին, Գյումրու պատմությանն ու կենցաղին:

Նվերը «Արմսվիսբանկ»-ի կողմից է՝ բանկի հիմնադրման հոբելյանական 15-րդ տարեդարձի առիթով: «Մենք որոշել էինք, որ 15-ամյակին ներդրում ենք անելու մնայուն արժեքների վրա: Թանգարաններն ունեինք մեր տեսադաշտում, բայց կորոնավիրուսը որոշակի շտկումներ մտցրեց մեր քայլերում: Մտածեցինք, որ աուդիոգիդերի տրամադրումը թանգարանի իրավիճակին համահունչ է և շատ օգտակար»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանկի տնօրեն Գևորգ Մաչանյանը:

Հատկապես զբոսաշրջային սեզոնի բացմանն աուդիոգիդերը կլինեն պահանջված: Զբոսաշրջիկն ինքը կընտրի իրեն հասանելի լեզուն և ինքնուրույն կծանոթանա թանգարանային ցուցանմուշներին: Դրանք անգամ խմբերի այցելության պարագայում հնարավորություն կտան սոցիալական հեռավորությունը պահպանել: Միայն թե, ըստ թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանի, պարետի որոշմամբ թանգարանները դեռ չեն գործում:

«Արմսվիսբանկ»-ի այս նախաձեռնությունը շատ կարևոր է հատկապես այժմ, երբ համավարակի պատճառով ստեղծված դժվարություններ կան։ Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալ մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը նոր տեխնոլոգիաների միջոցով։ Ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ներդրումը չափազանց կարևոր է, և մեզ մոտ այս բացը լրացվեց հիմա»,- նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Աուդիոգիդերի հետ թանգարանին նաև ականջակալներ նվիրեցին: Սարքերում առկա ինֆորմացիան տրամադրել է թանգարանը: Այն, ինչը գիդն է պատմում, այն ինչն ամենակարևորն է և պետք է իմանա թանգարանի այցելուն, սարքը կպատմի: «Գիդը պահի տակ կարող է մի բան մոռանա, չհիշի, չասի կամ մեծ խմբերի դեպքում չհասցնի ինֆորմացիան բոլորին դարձնել հասանելի, իսկ աուդիոգիդի կիրառման դեպքում նման բաց չի առաջանա: Այն օգտագործողը, որ պահին ցանկանա, կարող է կրկին լսել այս կամ այն սենյակում ցուցադրված նմուշի և ընդհանուր առմամբ այն ամենի մասին, ինչն առկա է թանգարանում»,- սարքերի կիրառման հասանելիությունն ընդգծելիս ասաց  բանկի պատասխանատուն:

Տպել
1907 դիտում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը