«Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել». դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու որոշման հիմքում դատարանը դրել է այն հանգամանքը, որ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը դեռ չի վերացել, եւ խափանման միջոց չկիրառելու պայմաններում հնարավոր չի լինի ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը:

Հիշեցնենք՝ մայիսի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու, գրավով կամ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունները:

Դատական-տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ, քննարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, դատարանը նախ անդրադարձել է պաշտպանության կողմի միջնորդություններում ներկայացված հիմքերին: Ըստ այդմ, արձանագրել է, որ պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդության հիմքում դրվել են Քոչարյանի առողջական վիճակի մասին փաստական տվյալներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ 2020 թվականի մարտի 20-ի զեկույցը՝ կորոնավիրուսային հիվանդության համատեքստում ազատությունից զրկված անձանց վերաբերյալ: Պաշտպանների կողմից վկայակոչվել է նաեւ այն հանգամանքը, որ նախաքննությունը վաղուց ավարտված է, դատակոչված բոլոր վկաների և տուժողների ցուցմունքներն արձանագրված են, ստուգումներն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ է համարել մեղադրանքի կողմը, ավարտված են, որպիսի պայմաններում Քոչարյանին կալանքի տակ թողնելը, պաշտպանի կարծիքով, կհակասի Եվրոպական կոնվենցիային:

Գնահատելով այս փաստարկները՝ դատարանը մեջբերել է ԵԽ ԽԿԿ հիշյալ զեկույցից մի հատված, ըստ որի՝ թեեւ անձնական շփումների ռիսկայնությունը հաշվի առնելով՝ համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ, ինչը պարտադիր է հատկապես խոցելի խմբերի եւ գերբնակեցման պայմաններում, սակայն այդ սկզբունքները չեն բացառում ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումն անգամ խոցելի խմբերում ընդգրկված անձանց նկատմամբ և չեն պարտադրում իրավասու մարմիններին բոլոր դեպքերում անվերապահորեն կիրառել ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ. «Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատությունը սահմանափակելու հիմքերին՝ դատարանը փաստում է, որ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել և դատավարության տվյալ փուլում շարունակում է առկա լինել՝ նկատի ունենալով, որ գործում առկա որևէ ապացույց դեռևս չի հետազոտվել: Ըստ այդմ, չի վերացել խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը, առանց որի հնարավոր չի լինի ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը»,- ասված է որոշման մեջ:

Ինչ վերաբերում է որպես խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությանը, դատարանն արձանագրել է, որ դրա հիմքում դրվել են համավարակով պայմանավորված իրադրության և Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին փաստարկները, ինչպես նաև դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու անհնարինության մասին դատողությունները, ինչը պաշտպանի կողմից պատճառաբանվում է նրանով, որ վկաների ցուցմունքների հնարավոր փոփոխման կամ այլ հանգամանքի դեպքում դատարանը հնարավորություն ունի նախապատվություն տալ հենց նախաքննական ցուցմունքներին, հետևաբար խոչընդոտելու ռիսկ, որպես այդպիսին, առկա լինել չի կարող:

Քննարկելով այն հարցը՝ հնարավո՞ր է արդյոք չեզոքացնել գործի քննությանը խոչընդոտելու վտանգը կալանավորումից նվազ խստության խափանման միջոցի, մասնավորապես՝ անձնական երաշխավորության կամ գրավի կիրառման պայմաններում՝ դատարանն արձանագրել է, որ թեև դատավարության ներկա փուլում նշված ռիսկը նվազել է՝ նախնական քննության փուլի համեմատ, երբ իրականացվում էր ապացույցներ հավաքելու գործընթաց, սակայն վերոգրյալը չի նշանակում, որ այն նվազել է այնքան, որ վերացած համարվի Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը. «Մասնավորապես՝ հիմք ընդունելով, որ գործի քննությունը դեռևս չի անցել դատաքննության փուլ, և ներկա դրությամբ հետազոտված չէ գործով ձեռք բերված որևէ ապացույց՝ դատարանը հիմնավոր չի համարում պաշտպանության կողմի փաստարկները՝ գործի քննությանը խոչընդոտելու վտանգի բացակայության մասին և գտնում է, որ ներկայումս դրա շեմը շարունակում է մնալ բավարար բարձր՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտ լինելու տեսանկյունից»: Նշված հետևության հանգելիս դատարանը հաշվի է առել նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից երկար տարիների ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնելու հանգամանքը և դրանով պայմանավորված կապերն ու ազդեցությունը, ինչպես նաև նրան առաջադրված մեղադրանքի ծանրությունը, ինչը, ըստ դատարանի, բարձրացնում է դատավարությանը մասնակցող անձանց վրա հնարավոր ներգործության, գործի քննությանը միջամտության ռիսկը:

Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրադրության և Ռոբերտ Քոչարյանի՝ խոցելի խմբում ընդգրկված լինելու վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկներին՝ դատարանն արձանագրել է, որ Քոչարյանը, գտնվելով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, խցում պահվում է միայնակ, ինչը դատական նիստում հաստատվել է վերջինիս կողմից՝ միաժամանակ ընդգծելով, որ գերբնակեցման խնդիր հիշյալ ՔԿՀ-ում առկա չէ. «Նշված պարագայում առկա չեն հիմքեր՝ արձանագրելու կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու ավելի բարձր ռիսկ, քան ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ նկատի ունենալով, որ նաև այդ դեպքում, անգամ խիստ մեկուսացման պայմաններում, հնարավոր չէ իսպառ բացառել բոլոր շփումները»:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ փաստարկներից՝ դատարանն արձանագրել է՝ պաշտպանության կողմը չի հիմնավորել, որ Քոչարյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող պատշաճ կազմակերպվել անազատության մեջ գտնվելու պայմաններում՝ նկատի ունենալով, որ սույն գործի դատական քննության ընթացքում վերջինս անհրաժեշտությունն առաջանալու պես բուժում է ստացել «Իզմիրլյան» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում:

Այսպիսով՝ դատարանը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու հիմքերը ներկա դրությամբ բացակայում են, հետևաբար պաշտպանության կողմի միջնորդությունները ենթակա են մերժման:

Հիշեցնենք՝ որոշման հրապարակումից հետո պաշտպանական կողմը, համաձայն չլինելով դատարանի հիմնավորումներին, այն բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն հետագայում, երբ պարզ էր դարձել, որ բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, պաշտպանները բողոքը հետ էին վերցրել: Նշենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը դեռեւս նախորդ տարի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո, նրան դարձյալ կալանավորելու որոշում կայացրեց. «Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան եւ արդարադատություն չի կարող լինել, մենք խոսում ենք մի դատավորի մասին, որը ոչ միայն խախտեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, այլեւ զրկեց փաստաբաններին արտահայտվելու իրավունքից»,- օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր պաշտպան Արամ Վարդեւանյանը: Պաշտպանը ուշադրություն էր հրավիրել նաեւ այն հանգամանքին, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, մերժելով իրենց միջնորդությունները, առանձին վերլուծություն չէր ներկայացրել անձնական երաշխավորության միջնորդության վերաբերյալ. «Եկեք անձերը դնենք մի կողմ եւ պատկերացնենք, թե մեր պետական կառավարման համակարգում վարչապետն իրենից ինչ է ներկայացնում. Աննա Դանիբեկյանի համար այդ չորս անձանց միջնորդությունը չի էլ վերլուծվել, որոշումը կարող եք ինքներդ էլ կարդալ, այն թվացյալ ծավալուն է, բայց մեկ էջն է, որ վերաբերում է միջնորդությանը. սա է արդարադատության մակարդակը»,- ասել էր նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4649 դիտում

Այդ թեմային չեմ կարող առանց էմոցիաների արձագանքել, ներողություն եմ խնդրում. վարչապետը՝ մետրոյի միջադեպի մասին

Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում, Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է

Իսրայելը հայտարարել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին

Վրաստանում հրաժեշտ են տալիս համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին. լուսանկարներ

Ճամբարակում «BMW»-ն, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից ժամանած 18 քաղաքացու Երևան տեղափոխման հարցում

Բեռնատարում բռնկված հրդեհը մարվել է

Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց պետք է արտահայտվի մեր գործողություններով

Վարչապետը ժինգյալով հաց է ուտում, մենք՝ երևանյան շաուրմա. Ալեն Սիմոնյան

Սիրում եմ բոլորիդ. ՀՀ վարչապետը Երևանում հանդիպում է քաղաքացիների հետ

Կատարում ռազմական ուղղաթիռ է կործանվել. գտնվել է 6 դի, որոնվում է ևս մեկ մարմին

Ես ղարաբաղցի եմ, միշտ տենց ժողովրդի կողքը մնա. քաղաքացին՝ Փաշինյանին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Իրաքում գտնվող 12 ՀՀ քաղաքացիներից 9-ը ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան. նրանք փոխադրվել են

Ես հետաքրքրված չեմ Իրանի հետ համաձայնության գալով. Թրամփ

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Վրաստան՝ պատրիարք Իլյա II-ի hուղարկավորությանը

Սուդանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է 64, վիրավորվել՝ 89 մարդ

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ

Տարածված լուրը, իբր, ընտրությունների հաջորդ օրը փակվելու է Մեղրիի բժշկական կենտրոնը, սուտ է և աբսուրդային. ԱՆ

Լոռու մարզում ավտոմեքենա է հրդեհվել

Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով քանի անձ է դիմել դեսպանություն և վերադարձել

Այսօր Երևանում ենք. Նիկոլ Փաշինյան

Իրանցիները կոտրել են Իսրայելի՝ աշխարհում լավագույնը համարվող «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանությունը

Սպիտակի ոլորանների հատվածում և Շիրակի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Կոֆե կենտրո՞ն. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը վարել է խմած. մանրամասներ. ՆԳՆ

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի

44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է իր հետ բերած զենք-զինամթերքի մասին, ասել գտնվելու վայրը․ լուսանկարներ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում

Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան․ լուսանկարներ

Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը

ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն

Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը

Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով․ տեղումներ կլինեն

Այս ընտրությունների արդյունքներով ՀՀ քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տեր է կանգնում խաղաղությանը, թե՞ ոչ

ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում

Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը և ծաղիկներ նվիրեցին Ուրախ ավտոբուսի կանանց

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է