Անկախությունն ու պետականությունը չեն ընծայվում. դրանց ձեռքբերման ճանապարհը դժվար և բարդ է եղել. ԲԴԽ նախագահի ուղերձը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ուղերձ է հղել հանրապետության տոնի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածննդի մեկնարկի օրն է: Անկախությունն ու պետականությունը չեն ընծայվում. դրանց ձեռքբերման ճանապարհը դժվար և բարդ է եղել:

Մեզ հաջողվել է հաղթահարել այդ ճանապարհը ճակատագրին առճակատվելու գնով: Մայիսի 28-ի անկախության հռչակումը պատմական սխրանքի ամրագրումն էր այն սերնդի, որին վիճակված էր տեսնել ամենասարսափելին։ Մայիսյան հերոսամարտերի ընթացքում, հենց մարտի դաշտերում, ձևավորվում ու ծնվում էր հայկական բանակը։ 1915 թվականից անցել էր ընդամենը երեք տարի, և մենք, առանց պետականության՝ միայն ինքնակազմակերպման հաշվին, կռվի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարված հասցնող ռազմական ուժ։

Այդ հերոսական սերնդին, սակայն, վիճակված էր տեսնել նաև ամենաերանելին՝ անկախ Հայաստանը։ Դա պետականության մի նոր ճանապարհ էր:

Առաջին հանրապետութան հռչակումը պատմական նոր հնարավորություն էր մեզ համար՝ վերագտնելու հաղթանակների հավատը և վերաիմաստավորելու հայրենասիրության հավաքական ուժը: Այն մեր ժառանգությունն է, մեր պատմությունը, որի հետ առերեսվելը հպարտություն է և ոգեղենության հզոր աղբյուր:

Այսօրվա Հայաստանը ժառանգել է առաջին հանրապետության պետական խորհրդանիշները, ժառանգել է նաև բովանդակությունն ու պատգամները. Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, Հայաստանն այսօր աշխարհին է ներկայանում՝ որպես ժողովրդավարական արժեհամակարգ կրող երկիր և շարունակում կառուցել իրավական պետություն։

Հավերժ խոնարհում բոլոր այն նահատակների հիշատակին, ովքեր հնարավոր դարձրին Մայիսի 28-ը:

Տպել
463 դիտում

Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը (տեսանյութ)

Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին կհանձնվի շահագործման

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր (տեսանյութ)

Արցախում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը

Հուլիսի 10-ին Շիրակի մարզում կորոնավիրուսի 53 նոր դեպք է հաստատվել

ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը վերանայվելու է ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ. նախորդը ընդունվել էր 2007-ին

Երևանում բերման է ենթարկվել հետախուզման մեջ գտնվող 66-ամյա քաղաքացի

Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը

Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում Նուբարաշենի աղբավայրում

Հայաստանը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը. ներկայացվեց 2-րդ զեկույցը

Հուլիսի 10-ին արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 3118 դեպք

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի

Փեսայի ուղերձները՝ կառավարության դիմացի մայթին

Անցած 7 օրում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ 1800 կրակոց է արձակել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել. հաստատված է 146 դեպք, մեկուսացման ցուցում ունի 84 մարդ

«Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցները եղել են Արարատ և Խաչիկ համայնքներում, քննարկել համայնքների զարգացման տարբեր հարցեր

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է եղել ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Ադրբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՀՀ տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Սահմանամերձ Բարեկամավանում մեկնարկել են գերժամանակակից փոստային բաժանմունքի կառուցման աշխատանքները (տեսանյութ)