Որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլորը կիրառեն այդ կանոնները․ վարչապետ

Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, եւ մենք, ըստ էության, գործ ունենք վարակի 2-րդ ալիքի հետ։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս իրավիճակի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ մենք, ըստ էության, գիտենք այն ձեւը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի։ Այս ընթացքում պարետատունը հաստատել է անվտանգության ոլորտային կանոններ, եւ մենք խնդիր ենք դրել այդ ոլորտային կանոններից դուրս բերել համընդհանուր կանոն եւ փորձել ենք այդ կանոնը հնարավորինս պարզեցնել, որպեսզի ուղերձը մեր քաղաքացիներին հնարավորինս պարզ լինի եւ կիրառելի»,- ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ իրենց համոզմունքն է, եւ մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում եկել են հետեւյալ եզրակացության՝ կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել 3 պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն։

«Հետեւաբար, մեր գործիքակազմի մեջ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական խնդիրը մնում է այս կանոնների պահպանումը եւ, մեծ հաշվով, հանրային վարքագծի փոփոխությունը, որը համարժեք կլինի համաճարակային իրավիճակին։ Դեռեւս 1 ամիս առաջ մենք հրապարակել ենք մեր ռազմավարությունը համավարակի հետ կապված՝ ասելով, որ մեր խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի համավարակին զուգահեռ։ Այսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռեւս չենք սովորել ապրել կորոնավիրուսի վարակին զուգահեռ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ ակնհայտ է, որ առաջիկա 1 տարվա ընթացքում կորոնավիրուսը ներկա է լինելու, եւ անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլեւ համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն. «Օրինակ՝ այսօր էլ դուք գիտեք, որ խնդիր կա, եւ մեզ համար սկզբունքային խնդիր է։ Մենք մեր բազմաթիվ քաղաքացիներին վերադարձնում ենք հայրենիք, եւ նրանց մեջ կան եւ հետագայում էլ կլինեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ։

«Մեր խնդիրն է ապահովել կանոնների պահպանումը 2 մեթոդով. 1-ինը հանրային հաղորդակցությունն է. բարձրացնել մեր հայրենակիցների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ, 2-րդը վարչական մեթոդն է, եւ մենք պարետատան երեկվա նիստում որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիները կիրառեն այդ կանոնները»,- ասաց նա։

Վարչապետը Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պատժամիջոցներ են կիրառել տնտեսվարողների նկատմամբ։

Ի պատասխան՝ Ասոյանն ասաց, որ հսկողական-վերահսկողական աշխատանքներն իրականացնում է 4 տեսչական մարմին. «Հիմնական աշխատանքները տարվում են այն ոլորտներում, որտեղ առավել ռիսկային է՝ արտադրամասերում, խանութներում, բանկերում, որտեղ հնարավոր են կուտակումներ եւ վարակի տարածում։ 1 շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, եւս 12-ը հավանաբար այսօր կփակվի՝ պարետի որոշմամբ։ Այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից խորհրդատվություն է իրականացվել հանրային սննդի ոլորտի 9561 տնտեսվարողների մոտ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն 24 ժամով։ Ընդհանուր 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել։ Աշխատանքները շարունակում ենք իրականացնել նաեւ ճանապարհային ոստիկանության հետ միասին։ Քաղաքաշինական հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տրանսպորտի ոլորտում իր հնարավորությունների սահմաններում աջակցում է ոստիկանությանը։ Մասնակցում են ախտահանման աշխատանքների նկատմամբ վերահսկողությանը եւ հանրային տրանսպորտում ուղեւորների կողմից անվտանգության նորմերի սահմանված չափորոշիչների պահպանմանը»։

Ասոյանի խոսքով՝ նաեւ հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում, եւ մոնիթորինգի արդյունքում պարզել են, որ շուրջ 120 մանկապարտեզ երեխաների 8.3 տոկոսն է հաճախում:

Տպել
2373 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը