Սյունիքի մաֆիոզական խմբակին պետք է տրվի համարժեք պատասխան. Ենգիբարյանն անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցած միջադեպին

Երկու ամիս առաջ, երբ արդեն կորոնավիրուսի հետ կապված լուրերն սկսեցին գրավել ԶԼՄ-ները, այս դահլիճում ոչ մեկ անգամ խոսեցինք նրա մասին, որ պետք է շատ զգույշ լինել, որպեսզի կորոնավիրուսը չվերածվի քաղաքական վիրուսի։ Եվ հիմա մենք արդեն 1-2 ամսվա կորոնավիրուսային պատմություն ունենք, եւ որոշ քաղաքական ուժեր խինդ ու ծիծաղով, մեծ ոգեւորությամբ, առանձնահատուկ շահագրգռվածությամբ, ես ներողություն եմ խնդրում քաղաքական ուժեր բառի համար, որովհետեւ դրանք իրականում մաֆիոզական ուժեր են, փորձում են խուսափել պատասխանատվությունից եւ փորձում են պահել իրենց՝ երկար տարիներ իրականացրած թալանը։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ հիշեցնելով իր այն հայտարարությունը, որ պետությունն ամենահզոր սուբյեկտն է։ «Այն, ինչ տեղի ունեցավ անցած շաբաթ Սյունիքի մարզում, ցույց էր տալիս, որ որոշ անձինք, այնուամենայնիվ, չեն հասկացել այս ուղերձը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ շատերը նույնիսկ չեն հասկացել, որ թավիշը թուլության հետ խառնելը ճիշտ չէ։ Ենգիբարյանը շեշտեց, որ հազար անգամ հորդրոել են հանկարծ չխառնել եւ տեղը բերել այս պետությունը։ «Այս պետությունն իր գոյության ողջ ընթացքում այսուհետ չպետք է հանդուրժի բդեշխություն, առավել եւս՝ մի մարզում, որտեղ մենք տարիներ շարունակ ունեցել ենք մեծ քրեաօլիգարխիկ ներկայություն՝ իրենց նախկին մարզպետ ածականոնավորների եւ մնացածների գլխավորությամբ»,- ասաց նա։

Պատգամավորն իր խոսքն ուղղեց նրանց, որոնք չեն հասկացել այդ ուղերձն ու շեշտեց, որ այդ փափուկ ուժը՝ օրենքի եւ իրավունքի, այլեւս չի փրկի նրանց։ Ենգիբարյանի կարծիքով՝ այլեւս պետք է պետությունը լուրջ միջոցներ ձեռնարկի եւ անցած շաբաթ Սյունիքում քրեաօլիգարխիկ համակարգի կամ մաֆիոզական խմբակի փորքիկ մասնաճյուղին տա համարժեք պատասխան։ ՊՎԾ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը այս մարզում ունեն լուրջ աշխատանք անելու եւ պատգամավորը շարունակեց, որ այստեղ լուրջ աշխատանք ունի անելու նաեւ դատախազությունը։ «Օրենքի շրջանակում այս մարզում թե՛ բովանդակային, թե՛ մարդկանց հոգեբանական առումով եւ իրական ուժերի հարաբերակցությունների առումով պետությունն իր տեղն ու դերը ցույց տալու անհրաժեշտություն ունի»,- ասաց պատգամավորը եւ հայտարարեց, որ աչալուրջ է լինելու այս գործընթացի զարգացմանը։ Այնպես, ինչպես այս իրավիճակը ներկայացրել են ԶԼՄ-ները՝ խառնելով սոցիալական բունտի հետ, պատգամավորի համոզմամբ՝ ծիծաղելի էր։ «Հարգելի ԶԼՄ-ներ, կարծում եմ, դուք էլ պետք է կանգնեք ձեր պատվի համար, որովհետեւ ձեզ, ձեր անունը, ձեր վարկը նվաստացնում են մի քանի մաֆիոզական խմբակների կողմից ֆինանսավորվող, իրենց էլ, կներեք, որ ասացի՝ ԶԼՄ»,- եզրափակեց Ենգիբարյանը։

Տպել
2001 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց