Կառավարությունն ու խորհրդարանական բոլոր ուժերը հեղինակել են ընտրություններին վերաբերող օրենքի նախագիծ

Այսօր ԱԺ-ում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նրա խոսքով՝ օրենքի ընդունման կարեւորությունը կախված է նրանից, որ 2018 թվականին, երբ ՀՀ-ում ուժի մեջ մտավ Սահմանադրությունը, անհրաժեշտություն է առաջացել տեղական մակարդակում ունենալ խորհրդարանական մոդելին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ, այն է՝ ավագանու իրական լիազորություններն ընդգծող եւ ապահովող իրավական նորմեր։ Որպես հիմնական զեկուցող՝ նախագծի ներկայացման ժամանակ Պապիկյանն ընդգծեց, որ նախագծի համահեղինակ են կառավարությունն ու խորհրդարանի բոլոր խմբակցությունները։ Նա համարեց սա խորհրդարանի եւ կառավարության միջեւ համագործակցության, ամրացման կարեւոր քայլ։

Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանել մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում ՏԻՄ-ի մեծամասնական կարգով ընտրություններ։ Սա ենթադրում է, որ 4000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքներում պետք է լինեն համամասնական կարգով ընտրություններ, որին մասնակցելու են քաղաքական կուսակցությունները եւ դաշինքները։

Ինչո՞ւ է սա կարեւոր՝ Պապիկյանը պարզաբանեց, որ քաղաքական կուսակցությունները իրենց ունեցած էլեկտորատն ամբողջությամբ կարողանալու են իրացնել։ Այն ռեսուրսը, ներուժը, որ ունեն, 5 տարի շարունակ կարողանալու են ավագանիում իրացնել։

Նա ասաց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքապետը շատ դեպքերում մի քանի ձայնով պարտություն է կրել, եւ տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը 5 տարի շարունակ դուրս է մղվել տվյալ համայքնում քաղաքական դերակատարում ունենալուց։ Այս օրենքի նախագիծը, ինչպես ասաց Պապիկյանը, երաշխավորում է, որ այդ համայնքում կլինի առողջ քաղաքական մթնոլորտ, եւ եթե հնարավորություն ընձեռվի, նաեւ կառուցողական մթնոլորտում ապահովել ավագանու համագործակցությունը։ Այլ խոսքով՝ այն մոդելը, որ առկա է խորհրդարանում, կտեղափոխվի ՏԻՄ։

Նախագծով փոփոխություններ են առաջարկվում նաեւ համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձեւավորման կարգավորումների վերաբերյալ։ Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4%՝ գործող 6%-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6%՝ գործող 8%-ի փոխարեն։ Պապիկյանի համոզմամբ՝ շատ քաղաքական ուժեր հնարավորություն կունենան ընդգրկված լինելու ՏԻՄ-ում՝ դրանով նաեւ ապահովելով իրենց քաղաքական ուժի ներկայացվածությունը տվյալ համայնքում։

Այս նախագծով նաեւ օրենսգրքից հանվում է մանդատների առնվազն 40% ստացած կուսակցության ընտրական բոնուսը։ Սա, Պապիկյանի խոսքով, տարբեր հարթակներում քննադատել են իր գործընկերները, եւ հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ կայացվել է այս որոշումը։

Տպել
1941 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան