«Լուսավոր Հայաստան»-ի վերադարձը որեւէ կերպ չի կապվել ձեր դիրքորոշման հետ․ Գորգիսյանը՝ Միրզոյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երբեք իր դահլիճ վերադառնալը որեւէ կերպ չի կապել ձեր դիրքորոշման հետ, առավել եւս Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հույս չի ունեցել, որ որեւէ տարբերվող կարծիք ձեր խմբակցությունից կամ քաղաքական ուժից կարող է լսել։

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ իր խոսքն ուղղելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Միրզոյանը մինչ այդ իր ելույթում մեջբերել էր ԼՀԿ-ի այն հայտարարությունը, թե կվերադառնան ԱԺ դահլիճ ծեծկռտուքի վերաբերյալ պատշաճ գնահատականից հետո։ Այնուհետեւ Միրզոյանը ենթադրել էր, որ եթե խմբակցությունը դահլիճում է, նշանակում է, որ այդ գնահատականը տրվել է եւ բավարարել։

Գորգիսյանը միաժամանակ մեջբերեց իրենց մյուս հայտարարությունը, որ կանեն հետեւություններ եւ իրենց հետագա գործունեությունը կպայմանավորեն նաեւ այդ օրերին ԱԺ նախագահի արած կամ չարած գործողություններով։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին, պատգամավորի համոզմամբ, այն շատ կարեւոր է։ Նա հայտարարեց, որ այն ամբողջ ընթացքում, երբ կառավարությունը չէր կարողանում սպասարկել քաղաքացիների զանգերը, իրենք իրենց կամավորների շնորհիվ ԼՀԿ-ի գրասենյակում բացեցին նման շտաբ, որն իր վրա վերցրեց կառավարության բեռի մի մասը։ Գորգիսյանի համոզմամբ՝ չկա ավելի լավ օրինակ, թե ինչպես են նրանք վերաբերում այն խնդիրներին, որոնք վերաբերում են ամեն մի քաղաքացու։

«Երբ խոսում ենք իրավունքի գերակայության մասին, պարո՛ն Միրզոյան, խոսքը դիմակ կրել-չկրելու մասին չէ, խոսքը օրենքը ճիշտ կիրառելու մասին է»,- ասաց Գորգիսյանը։ Նրա կարծիքով՝ այն, որ արդեն ծայրահեղ միջոցներ են կիրառվում, արդյունք է այն բանի, որ կառավարությունն առաջին իսկ օրից լուրջ չի վերաբերվել կորոնավիրուսին, առողջապահության նախարարն ասում էր՝ մի կրեք դիմակ։ «Հիմա ասում եք, որ ապացուցված է՝ դիմակը կանխարգելում է, բայց տուփի վրա գրված է, որ չի պաշտպանում Covid-19-ից»,- եզրափակեց Գորգիսյանը։

Նշենք՝ այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ այն պատգամավորները, որոնք չեն կրի դիմակ, կստանան նկատողություն, ապա դուրս կհրավիրվեն դահլիճից, ինչից հետո էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ նա չունի դրա իրավունքը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1763 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի